Բժշկական դիմակ, միանգամյա օգտագործման բժշկական պարագա, որը նվազագույնի է հասցնում օդակաթիլային եղանակով փոխանցվող վիրուսների տարածման ռիսկը[1], դեմքի համար նախատեսված բերանն ու քիթը ծածկող դիմակ կապիչ։

Ուհան քաղաքի օդանավակայանում ոստիկանները շրջում են բժշկական դիմակներով՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար
Բուժաշխատողը դիմակով

Որպես կանոն, բաղկացած է ֆիլտրող շերտից, որը տեղադրվում է երկու շերտերի միջև (եռաշերտ դիմակներ), և մեկ ֆիքսատորից, որն ապահովում է դիմակի՝ երեսին ամուր մնալը (երբեմն օգտագործվում են երկու ֆիքսատոր)[1]։ Նշանակությունից ելնելով՝ կարող է պարունակել լրացուցիչ էլեմենտներ, օրինակ[1], հիդրոֆոբ նյութից լրացուցիչ ներքին շերտ և էկրան, որն ապահովում է կենսաբանական հեղուկների ներծծման անհնարինությունը (քառաշերտ դիմակներ) կամ ակնոցների քրտնելու դեմ հատուկ թաղանթ։ Դեմքին ամրանում է էլաստիկ ականջակապիչներով։

Արդյունավետության մակարդակը պայմանավորված է մի շարք գործոններով. նախ ֆիլտրող նյութի պաշտպանիչ բնույթից, ինչպես նաև դեմքի վրա դիմակի նստելու ձևից։

Պատմություն խմբագրել

Բժշկական դիմակի նախատիպ կարելի է համարել ժանտախտի բժշկի կտուցաձև կաշվե դիմակը, որը հայտնվել է Եվրոպայում՝ 19-րդ դարի կեսերին՝ ժանտախտի համաճարակի ժամանակ։ Կտուցի մեջ են լցրել հոտավետ աղեր, բուժիչ խոտաբույսեր և սխտոր, որպեսզի բժիշկը պաշտպանվի քայքայվող մարմնի սրտխառնոց առաջացնող հոտից, դիմակի ներսում հակաբակտերիալ միջավայր լինի, իսկ աչքերը ծածկել են ապակիով։

19-րդ դարասկզբին որպես դիմակ օգտագործել են խցանով բրդից կապիչներ։

20-րդ դարասկզբին հայտնվել են բամբակյա ֆիլտրով դիմակներ, երբ միկրոմարմինների տարածման Պաստերի փորձի հիման վրա Շրյոդերի կողմից ապացուցվեց դրանց արդյունավետությունը։ Դիմակները լայն տարածում են գտել 20-րդ դարի սկզբում՝ մահաբեր համաճարակ իսպանական գրիպի ժամանակ։ 1920-ական թվականներին բժշկական հաստատությունների աշխատակիցների համար թանզիֆե դիմակների կիրառումը դարձել է պարտադիր[2]։

20-րդ դարի վերջում առավել տարածված են եղել պոլիմերային մանրաթելերից միանգամյա օգտագործման բժշկական դիմակները։

Դասակարգում խմբագրել

 
Ականջների վրա ամրացող ռեզինե ամրակներով վիրահատական դիմակ

Ոչ կտորից պատրաստված դիմակները դասակարգվում են ըստ նշանակության․ երկու տեսակի՝ պրոցեդուրային կամ ամենօրյա և մասնագիտական (վիրաբուժական)[2]։ Պրոցեդուրային դիմակները սովորական միանգամյա օգտագործման բժշկական դիմակներն են, բաղկացած են եռաշերտ ոչ կտորե նյութերից, մեջտեղում գտնվում է ֆիլտրող շերտը։ Ըստ չափսերի՝ լինում են մեծ՝( 175×95 մմ) և մանկական (140×80 մմ)։ Մասնագիտականը քառաշերտ վիրահատական դիմակն է, որն ունի նաև հակահեղուկային շերտ, որը վիրահատությունների ժամանակ դեմքի մաշկը պաշտպանում է կենսաբանական հեղուկների թափանցումից։ Վիրահատական դիմակները կարող են լինել էկրանով և առանց էկրանի[3]։

Լինում են նաև ախտահանված և չախտահանված բժշկական դիմակներ։ Չախտահանված դիմակներն օգտագործվում են ամենօրյա կենցաղում, ախտահանվածները՝ «մաքուր միջավայրում»՝ վիրահատարան, հետազոտական լաբորատորիաներ և այլն։

Դիմակը կրելու ժամանակահատված խմբագրել

Դիմակը կրելու ժամանակահատվածը տատանվում է 1-ից 2 ժամ՝ կախված արտաքին պայմաններից։ Համաճարակների ժամանակ կամ բժշկական հաստատություններում խորհուրդ է տրվում դիմակն օգտագործել ոչ ավել, քան 2 ժամ։ Եթե դիմակը կիրառվում է տեխնոգեն գործոնների համար, օրինակ սմոգի ժամանակ, ապա կարելի է կրել մինչև 6 ժամ։

Արդյունավետություն խմբագրել

 
Վիրահատական դիմակի բացակայության հետևանքով հազացող կամ փռշտացող հիվանդը կարող է վարակային աերոզոլով օդն աղտոտել և վտանգ հանդիսանալ շրջապատի համար

Հասարակական վայրերում և բժշկական հաստատություններում բժշկական դիմակները մի շարք կլինիկական փորձարկումների են ենթարկվել։ Հասարակական վայրերում 10-ից 8-ի դեպքում դիմակները կիրառվել են առողջ մարդկանց շնչառական օրգանները վիրուսներից պաշտպանելու համար, որոնք փոխանցվում են օդակաթիլային եղանակով։ Արդյունքում պարզվել է, որ բժշկական դիմակները վաղ կիրառության դեպքում կարող են խոչընդոտել հասարակական վայրերում վարակվելուց[4]։

Համաճարակային հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են բուժաշխատակիցների հետ, ցույց են տվել, որ էական տարբերություն չի եղել շնչադիմակների և սովորական բժշկական դիմակների կրման դեպքում[5][6][7][8]։

Բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կիրառել բժշկական դիմակներ՝ գրիպների դեմ պայքարելու նպատակով, իսկ օրինակ տուբերկուլյոզի ժամանակ խորհուրդ են տալիս կիրառել շնչադիմակներ[9][10][11]։ Ընդհանուր պաշտպանության արդյունավետության համար կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 BS EN 14683:2014
  2. 2,0 2,1 Голубкова маски и респираторы в медицине: выбор и использование Արխիվացված 2020-03-31 Wayback Machine
  3. «СанПиН 2.1.3.2630-10 «Санитарно-эпидемиологические требования к организациям, осуществляющим медицинскую деятельность»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  4. Facemasks for the prevention of infection in healthcare and community settings
  5. Mark Loeb, Nancy Dafoe et al Surgical Mask vs N95 Respirator for Preventing Influenza Among Health Care Workers: A Randomized Trial(անգլ.) // American Medical Association The Journal of the American Medical Association. — 2009. — Т. 302. — № 17. — С. 1865—1871. — ISSN 0098-7484. — doi:10.1001/jama.2009.1466
  6. Holly Seale, Dominic Dwyer et al A review of medical masks and respirators for use during an influenza pandemic(անգլ.) // International Society for Influenza and other Respiratory Virus Diseases Influenza and Other Respiratory Viruses. — John Wiley & Sons, 2009. — Т. 3. — № 5. — С. 205—206. — ISSN 1750-2659. — doi:10.1111/j.1750-2659.2009.00101.x
  7. Ben Killingley Respirators versus medical masks: evidence accumulates, but the jury remains out(անգլ.) // International Society for Influenza and other Respiratory Virus Diseases Influenza and Other Respiratory Viruses. — John Wiley & Sons, 2011. — Т. 5. — № 3. — С. 143—145. — ISSN 1750-2659. — doi:10.1111/j.1750-2659.2011.00237.x
  8. Chandini Raina MacIntyre, Quanyi Wang et al A cluster randomized clinical trial comparing fit-tested and non-fit-tested N95 respirators to medical masks to prevent respiratory virus infection in health care workers(անգլ.) // International Society for Influenza and other Respiratory Virus Diseases Influenza and Other Respiratory Viruses. — John Wiley & Sons, 2011. — Т. 5. — № 3. — С. 170—179. — ISSN 1750-2659. — doi:10.1111/j.1750-2659.2011.00198.x
  9. Availability, consistency and evidence-base of policies and guidelines on the use of mask and respirator to protect hospital health care workers: a global analysis
  10. Linda Rosenstock et al TB Respiratory Protection Program In Health Care Facilities - Administrator's Guide. — Cincinnati, Ohio: National Institute for Occupational Safety and Health, 1999. — 120 с. — (DHHS (NIOSH) Publication No. 99-143). Есть перевод: Руководство по применению респираторов в медучреждениях для профилактики туберкулёза PDF Wiki
  11. L. Janssen, H. Ettinger et al. The Use of Respirators to Reduce Inhalation of Airborne Biological Agents(անգլ.) // AIHA & ACGIH Journal of Occupational and Environmental Hygiene. — Taylor & Francis, 2013. — Т. 10. — № 8. — С. D97-D103. — ISSN 1545-9632. — doi:10.1080/15459624.2013.799964