Բիլի Բյորք (դերասանուհի)

Մերի Ուիլյամ Էթելբերեթ Էփլթոն («Բիլի») Բյորք, (անգլ.՝ Mary William Ethelbert Appleton "Billie" Burke, օգոստոսի 7, 1884(1884-08-07)[1][1][2][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - մայիսի 14, 1970(1970-05-14)[3][1][1][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 1938 թվականին եղել է «Օսկարի» հավակնորդ, առավել հայտնի է Հյուսիսի բարի կախարդի դերով «Օզի կախարդը» երաժշտական ֆիլմում (1939)։

Picto infobox masks.png
Բիլի Բյորք
անգլ.՝ Billie Burke
Studio publicity Billie Burke.JPG
Ծնվել էօգոստոսի 7, 1884(1884-08-07)[1][1][2][…]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էմայիսի 14, 1970(1970-05-14)[3][1][1][…] (85 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ռադիոհաղորդավար և դերասանուհի
Ծնողներհայր՝ William Ethelbert "Billy" Burke?[4], մայր՝ Blanche Beatty?[4]
Ամուսին(ներ)Ֆլորենս Զիգֆելդ
Երեխա(ներ)Պատրիսիա Զիգֆելդ Սթեֆենսոն
Պարգևներ և մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Երիտասարդ տարիներԽմբագրել

Մերի Ուիլյամ Էթելբերեթ Էփլթոն Բյորքը, որը հայտնի է դարձել պարզապես Բիլլի Բյորք անունով, ծնվել է 1884 թվականի օգոստոսի 7-ին Վաշինգտոնում` կրկեսի աշխատող Բիլի Բյորքի ընտանիքում։ Նրա ընտանիքը բավականին շատ ապրելավայրեր է փոխել Միացյալ Նահանգներում և Եվրոպայում և, ի վերջո, հաստատվել է Լոնդոնում։ Երիտասարդ Բիլլիի մոտ ցանկություն է առաջացել դերասանուհի դառնալ Լոնդոնի Ուեսթ Էնդ այցելելուց հետո։

1903 թվականին նա սկսել է դերասանական գործունեություն ծավալել Լոնդոնի թատերական բեմերում, որից անմիջապես հետո վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Այստեղ շատ կարճ ժամանակում նա դարձել է Բրոդվեյի կատակերգությունների հաջողակ դերասանուհի։ Նա նաև գովասանքի է արժանացել The New York Times-ի կողմից՝ իր հմայքի և շքեղ կերպարի համար։

ԿարիերաԽմբագրել

Բրոդվեյում Բյորքը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ հայտնի զվարճացող Ֆլորենց Զիգֆելդին, որի հետ ամուսնացել է 1914 թվականին։ 1916 թվականին նա դուստր է ունեցել՝ Պատրիսիա Ջիգֆելդ Ստեֆենսոնին, և նույն տարում հանդես եկել կինոնկարում։ Թատրոնի բեմը նրան ավելի շատ է գրավել, քան էկրան, քանի որ այնտեղ նա կարող էր ազատ խոսել, ինչը չէր կարող իրեն թույլ տալ համր կինոնկարներում։ Բայց 1929 թվականին Ֆոնդային բորսայի վթարից հետո նա այլ տեսանկյունից է նայել կինոնկարների դերերին` նրանք կարող էին ավելին վաստակել կինոնկարներում։

1932 թվականին Բիլի Բյորքը կրկին հայտնվել է Հոլիվուդում Ջորջ Քորքորի «Ամուսնալուծության օրինագիծը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերում խաղացել է Քեթրին Հեփբերնի հերոսուհու մայրը՝ Մեգ Ֆերֆիլդը, ում համար ֆիլմը առաջին դեբյուտն էր ֆիլմում։ Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ մահացել է Բիլի Բյորքի ամուսինը՝ Ֆլորենց Զիգֆելդը, և չնայած անձնական ողբերգությանը, ամուսնու թաղումից անմիջապես հետո նա շարունակել է նկարահանումները։

Մեկ տարի անց դերասանուհին հայտնվել է Քորքորի «Ընթրիք ժամը ութին» ֆիլմում, որում նկարահանվել են նաև Ջոն Բերիմորը, Ջnան Հարլոուն և Մարի Դրեսլերը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և մեծ ճանաչում բերել Բիլիին։ 1938 թվականին նա խաղացել է Էմիլի Քիլբորնի «Մենք ուրած ենք ապրում» ֆիլմում, որի համար էլ նա առաջադրվել է Օսկարի։

Ուշ կյանքԽմբագրել

1950-ական թվականներին դերասանուհին հայտնվել է մի քանի հեռուստասերիալներում, և տասնամյակի վերջում, լինելով արդեն վատ հիշողություն ունեցող տարեց կին, նա ընդհանրապես դադարել է դերասանությամբ զբաղվել, քանի որ նոր դերերը սկսել են դժվարանալ նրա համար։

Բյորքը գրել է իր երկու ինքնակենսագրականները` «With a Feather on My Nose» (1949) և «With Powder on My Nose» (1959): Դերասանուհին դարձել է Կենդանական աշխարհում փերիների առաջացման գաղափարի ոգեշնչումը Ուոլթ Դիսնեյի «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում (1959)։

Բիլլին կյանքից հեռացել է 1970 թվականի մայիսի 14-ին, 86 տարեկան հասակում, Լոս Անջելեսում` Ալցհայմերի հիվանդության պատճառով մեղմ խելագարության հասնելով։ Նրան հուղարկավորել են Նյու Յորքի Ուեսթչեսթեր շրջանի Կենսիկո գերեզմանատանը։

ԱՄՆ կինեմատոգրաֆիայում նրա ներդրումները նշված են Հոլիվուդի Փառքի ծառուղում։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1932 ֆ Բիլը ամուսնալուծության մասին A Bill of Divorcement Մեգ Ֆեյրֆիլդ
1933 ֆ Ընթրիք ժամը ութին Dinner at Eight Միլիսենտ Ջորդան
1935 ֆ Բեքի Շարփ Becky Sharp Берикрес
1938 ֆ Ուրախ ենք ապրում Merrily We Live Էմիլի Քիլբորն
1938 ֆ Թոփեր Topper Կլարա Թոփեր
1939 ֆ Օզ երկրի հրաշագործը The Wizard Of Oz Գլինդա, Հյուսիսի բարի կախարդը
1941 ֆ Թոփերը վերադառնում է Topper Returns Կլարա Թոփեր
1942 ֆ Մեր կյանքում In This Our Life Լավինիա Թիմբրլեյք
1949 ֆ Բարքլիները Բրոդվեյից The Barkleys of Broadway Տիկին Լիվինգսթոն Բելնի
1950 ֆ Հարսի հայրը Father of the Bride Դորիս Դունգսթան
1951 ֆ Հոր փոքր ներդրումը Father's Little Dividend Դորիս Դունգսթան
1953 ֆ Աղջիկը հեռավոր գյուղից Small Town Girl Տիկին Լիվինգսթոն
1959 ֆ Երիտասարդ ֆիլադելֆցիները The Young Philadelphians Տիկին Ջեյ։ Արթուր Ալեն
1960 ֆ Սերժանտ Ռաթլեջը Sergeant Rutledge Տիկին Կորդելիս Ֆոսգեյթ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713