Բեր Ռիվերի կոտորած (անգլ.՝ Bear River Massacre), հայտնի է նաև Բեր Ռիվերի ճակատամարտ անվանմամբ (անգլ.՝ Battle of Bear River), ինչպես նաև Բոա Օգոիի կոտորած անվանմամբ (անգլ.՝ Massacre at Boa Ogoi), Ամերիկայի Միացյալ Նահանգների և շոշոնների միջև 1863 թվականի հունվարի 29-ին ներկայիս ամերիկական Այդահո նահանգի տարածքում տեղի ունեցած զինված բախում։

Բեր Ռիվերի կոտորած
Թվական1863 թվական, հունվարի 29
Մասն էՀնդկացիական պատերազմներ
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրանկլին, Թենեսի
ԱրդյունքԱՄՆ-ի հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆՇոշոններ
Հրամանատարներ
Պատրիկ Էդվարդ ՔոնորԱրջերի Որսորդը
Կողմերի ուժեր
~300[1]~300 ռազմիկներ[2]
Ռազմական կորուստներ
21 մահացածներ
46 վիրավորներ
246 մահացածներ
146 վիրավորներ

Կոտորածի նախապատմություն խմբագրել

Քեշ Վելլին կամ Վելլի արահետը եղել է հյուսիսային շոշոնների հիմնական նստավայրը։ Այստեղ նրանք զբաղվում էին բիզոնների, որմզդեղնների, եղնիկների որսով, ինչպես նաև որսում էին ավելի փոքր կենդանիներ՝ ինչպիսիք էին արջամկները և գետնասկյուռները։ Բացի դրանից, շոշոնները Քեշ Վելլիում զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ[3]։

Հովիտը գրավել է շատ հայտնի որսորդների, ինչպիսք են՝ Ջիմ Բրիջերը, Ջեդեդայյա Սմիթը և Ժոզեֆ Միկը։ Այդ շրջանում էր տեղի ունենում լեռնական որսորդների հանդիպումը։ Սպիտակ որսորդները մորմոն գաղթականներին խորհուրդ տվեցին ստեղծել ռազմական բնակավայրեր Քեշ Վելլիում, բայց Բրիգամ Յանգը գերադասեց Մեծ աղի լճի մոտակայքում գտնվող հովիտը։ Ավելի ուշ, որոշ մորմոններ բնակություն հաստատեցին Քեշ Վելլիի հովտում։ 1847 թվականի հուլիսի 31-ին հանդիպում կայացավ շոշոնների ղեկավարների և Սուրբ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ներկայացուցիչների միջև՝ հողային հարցերի լուծման համար[4]։

Օրեգոնի արահետի բացումը և Սոլթ Լեյք Սիթիի հիմնադրումը հանգեցրին նրան, որ 1856 թվականին Քեշ Վելլիում բնակություն հաստատեցին առաջին սպիտակամորթ մարդիկ։ Բրիգամ Յանգը փորձում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարակից հնդկացիական ցեղերի՝ շոշոնների, բաննոկների, յուտաների, նեպերսների և ֆլատհեդների հետ։ Մորմոնները նույնիսկ մկրտեցին որոշ հնդկացի առաջնորդների, բայց հյուսիսի շոշոնների առաջնորդների մեծամասնությունը չէր ուզում սպիտակ մարդ տեսնել Քեշ Վելլիում։ Ներգաղթյալների կենդանիները ոչնչացնում էին հովտի խոտը, արդյունքում շոշոնները մատնվեցին սովի։

հակամարտություններ Քեշ Վելիում խմբագրել

Բեր Ռիվերի մարտին նախորդեցին մի քանի դեպքեր, որոնք տեղի ունեցան Քեշ Վելիում և նրա շրջակայքում։

Շոշոնի մահապատիժ խմբագրել

 

Երբ Սամիթ Քրիքի բնակիչներից մեկը հայտնաբերեց ձիերի կորուստը, նա դրանում մեղադրեց երիտասարդ շոշոնին, որը ոչ հեռու ձկնորսությամբ էր զբաղված։ Ռոբերտ Թորնլին՝ Անգլիայից գաղթյալը և Սամիթ Քրիքի առաջին բնակիչը, հանդես եկավ հօգուտ հնդկացու՝ ժխտելով մեղադրանքները։ Չնայած դրան՝ սպիտակ բնակիչները նրանց մեղավոր ճանաչեցին և կախաղան բարձրացրին։ Մահապատժի ենթարկվածին գրանցեցին Պագվինի (անգլ.՝ Pugweenee) անունով, բայց նրա իրական անունն անհայտ է։

Երիտասարդ հնդկացին հյուսիսային շոշոննեի առաջնորդի որդին էր։ Ի պատասխան նրա մահապատժի՝ մի քանի շոշոն զինյալ սպանեցին երկու սպիտակ բնակչի, երբ նրանք մոտակա ձորում զբաղված էին անտառանյութի մթերումով[5]։

Ֆորտ Հոլի սպանդ խմբագրել

1859 թվականի ամռանը Միչիգանի վերաբնակիչների քարավանը՝ թվով 19 մարդ, շարժվում էր Օրեգոնյան ճանապարհով, երբ Ֆորտ Հոլի տարածքում հարձակվեցին հնդկացիները։ Ենթադրաբար դրանք բաննոկներն էին և հյուսիսային շոշոնները։ Մի քանի սպիտակներ սպանվեցին հարձակման արդյունքում, կենդանի մնացածները կարողացան թաքնվել Պորտնյուֆ գետի ուռիների մոտ։ Այդ հարձակումից երեք օր անց նրանց հայտնաբերեց լեյտենանտ Լիվինգսթոնը Վալա-Վալա ֆորտից։ Նա ուսումնասիրեց և փաստաթղթավորեց այդ դեպքը[6]։

Սնեյք գետի սպանդ խմբագրել

1860 թվականի սեպտեմբերի 9-ին մի խումբ վերաբնակիչների վրա, որոնց ղեկավարը Էլայջա Օթերն էր, հարձակում կատարեցին Սնեյք գետի շրջակայքում։ Բաննոկները և հյուսիսային շոշոնները սպանեցին մի քանի սպիտակների հենց հարձակման ժամանակ։ Ողջ մնացած վերաբնակիչներին հաջողվեց թաքնվել մոտակա անտառում, սակայն հնդակիցները գտան նրանցից ոմանց և սպանեցին։ Խմբից չորս երեխա գերեվարվեցին հնդկացիների[7] կողմից. երկուսը նրանցից մոլորվեցին լեռներում։

Ընդհանուր առմամբ, սպանվեց 18 սպիտակ, ավելի ուշ՝ ևս հինգը մահացան ստացած վնասվածքներից։ Սպանվածների մարմինները հայտնաբերեց ամերիկյան զինվորների դասակը՝ կապիտան Դենտի գլխավորությամբ։

Պրովիդենս կիրճի ճակատամարտ խմբագրել

 
Գնդապետ Պատրիկ Քոնոր

Սնեյք գետի մոտ առևանգվածներից մեկի հորեղբայրը՝ Զակիաս Վան Օրնումը, ընկերների հետ ժամանեց Դուգլաս ամրոց և օգնություն խնդրեց ամերիկացի զինվորականներից, որպեսզի վերադարձնեն իր զարմիկին։ Գնդապետ Քոնորը, ձգտելով վերաբնակիչների քարավանների վրա հարձակումներին վերջ տալ, մայոր Էդվարդ Մաքհարիին իր երկու ջոկատներով ուղարկեց, որպեսզի վերադարձնեն գերուն։

Զակիաս Վան Օրնումը գտավ հնդկացիների բնակության վայրը, որտեղ, ըստ իրենց տվյալներով՝ տղան էր։ Չնայած նրան, որ համայնքը բաղկացած էր բաննոկներից և շոշոններից, այն ղեկավարում էին հյուսիսային շոշոնները, իսկ Արջերի Որսորդը ամենաակտիվ ռազմական առաջնորդներից էր։ Երբ զորքը մտավ Քեշ Վելլի, տեսավ, որ շատ հնդկացիներ լքել են ճամբարը։ Զինված աղեղներով, նետերով և զենք - զինամթերքով՝ Ճամբարում և ճամբարի հարակից բլուրներում երևաց մոտ 30 ռազմիկ։ Զինվորները, որոնք բաժանվել էին երեք խմբերի, կարողացան դեպի Պրովիդենս կիրճ տանել բոլոր հնդկացիներին, որից հետո, Մաքհարին հրամայեց սպանել բոլոր շոշոններին[8]։

Երկժամյա պայքարից հետո Արջերի Որսորդը հայտնվեց բլուրի գագաթին հաշտության դրոշը ձեռքին։ Մայոր Մաքհարին դադարեցրեց կրակը միայն այն ժամանակ, երբ իր անձնակազմից մեկը հավաստիացրեց նրան, որ հնդկացիները չեն ուզում պայքարել։ Երբ ռազմական գործողությունները դադարեցին, Արջերի Որսորդը և իր չորրորդ ռազմիկը ձերբակալեցվին։ Մաքհարին հրամայեց շոշոնների առաջնորդին, որպեսզի մարդ ուղարկի գերիների գտնելու և ազատելու համար։ Հաջորդ օրը շոշոնները տղային տարան ռազմական ճամբար[9]։

Վերադառնալով Դուգլաս նավահանգիստ՝ Մաքհարին հաղորդեց գնդապետ Քոնորին այն մասին, որ նա փրկել է տղային, և իր կազմում կորուստներ չկան։



Միջադեպ Բեր Ռիվերում խմբագրել

1862 թվականի դեկտեմբերի 4-ին գնդապետ Քոնորը կրկին Մաքհարրիին ուղարկեց շոշոնների մոտ՝ նրանց կողմից առևանգված անասուններին վերադարձնելու նպատակով։ Հնդկացիները փախան դեպի իրենց ճամբարը։ Մայորին հաջողվեց Բեր Ռիվերի մոտ գերի վերցնել չորս հնդկացիների։ Նա առաջնորդներին հաղորդագրություն ուղարկեց, որում զգուշացնում էր, որ կսպանի գերիներին, եթե փախցրած անասուններին հետ չվերադարձնեն[10]։

Հարձակում Մոնտանովյան արահետում խմբագրել

Ռազմիկների գնդակահարումից հետո հնդկացիները որոշեցին սպանել ցանկացած սպիտակամորթի, ով ոտք կդներ Բեր Ռիվերից հյուսիս ընկած հողերի վրա այնքան ժամանակ, մինչև որ վրեժխնդիր չլինեն իրենց ընկերների մահվան համար։

Առաջին զոհերից էին 2 սուրհանդակ Բանոք Սիթիից՝ Մոնտանա՝ Հենրի Բինը և Ջորջ Քլեյթոնը։ Այնուհետև հնդկացիները հարձակվեցին մի խումբ հանքագործների վրա Մոնտանովյան արահետի մոտ։ Երեք հանքագործներ կարողացան հասնել Ռիչմոնդ քաղաք։ Մինչ նրանք կվերադառնային օգնող ուժերով, մնացած հանքագործները հետ մղեցին հնդկացիների հարձակումները՝ կորցնելով մեկ մարդ։ Մահացել էր Ջոն Հենրի Սմիթը՝ Վալա-Վալայից։ Կենդանի մնացած հանքագործները մեղադրանք ներկայացրեցին հնդկացիների դեմ։ Նրանցից մեկը Ուիլյամ Բևինսը երդման տակ հայտարարեց, որ հնդկացիները ոչնչացրել են տասը հոգանոց մի խումբ, որը Սմիթի մահվանից երեք օր առաջ ուղևորվում էր դեպի Մեծ աղի լիճ[11]։

Այդ ամենի հետևանքով Յուտայի տարածքի գլխավոր դատավորը շոշոնների առաջանորդներին՝ Արջի Որսորդին, Սանգվիտչին և Սանտպիտչին, կալանավորելու հրաման է տալիս, ովքեր ենթադրաբար պատասխանատվություն էին կրում այս հարձակումների համար[11]։

Քոնորի ծրագիրը խմբագրել

Հնդկացիների հարձակումներից հետո Քեշ Վելլի համայնքում և Մոնտանովյան հովտում գնդապետ Քոննորը վճռական քայլերի էր պատրաստվել։ Նա որոշել էր վերջ տալ դիվանագիտական հարաբերություններին և նվաճել հնդկացիներրին ցանկացած գնով։ 1863 թվականի ողջ հունվարի ընթացքում զինվորները Դուգլաս բերդում պատրաստվում էին երկար արշավի։ Երբ ոստիկանապետ Այզեկ Գիբսը ռազմական ուղեկցող խումբ խնդրեց, որպեսզի ձերբակալման որոշումը ներկայացներ թշնամական ղեկավարներին, Քոննորը պատասխանեց նրան, որ նա կազմել է լայնամասշտաբ հարձակման ծրագիր և չի պատրաստվում փոխել այն։ Սակայն Գիբսին թույլատրվեց միանալ արշավախմբին, որը փնտրում էր Արջի Որսոդին և նրա համայնքը[12]։

70 հետևակներից կազմված առաջին խումբը կապիտան Սամուելի գլխավորությամբ դուրս եկան բերդից հունվարի 22-ին[13]։ Երկրորդ խումբը՝ 220 հեծյալով, անձամբ ղեկավարում էր Պատրիկ Քոնորը։

Երկու բանակային խմբերը հանդիպեցին Ֆրանկլին քաղաքի շրջակայքում։

Քոնորի հարձակում խմբագրել

1863 թվականի հունվարի 29-ի առավոտյան վեցին Պատրիկ Քոնորի բանակը հասավ շոշոնների ճամբարի մոտ։ Վատ եղանակային պայմանների պատճառով ամերիկացիներին չհաջողվեց մարտի դաշտ հասցնել հրանոթներ։ Շոշոնների առաջնորդ Սագվիչը հայտնաբերեց օտարների ներկայությունը և շուտով հնչեցին առաջին կրակոցները[14]։

Քոոնորն իր զինվորներին ուղարկեց ճակատային գրոհի դեպի շոշոնների դիրքերը, սակայն այն կանգնեցվեց, հնդկացիները հաջողությամբ հետ մղեցին առաջին գրոհը։ Հետ քաշվելուց հետո գնդապետը հրամայեց հարձակվել շոշոնների վրա թևերից։ ԱՄՆ-ի բանակը թույլ չէր տալիս հնդկացիներին փախչել ճակատամարտի վայրից։ Մարտը սկսվելուց մոտավորապես երկու ժամ անց շոշոնների մոտ ավարտվեցին զենքն ու զինամթերքը, մարտը վերածվեց կոտորածի։ Զինվորների մեծ մասը մահացել էր դեռ մարտի ժամանակ։

Շոշոններից ոմանք վազում էին բլուրների մոտ՝ անցնելով գետը, սակայն ճանապարհին գտնվում էին այնպիսի ուժեղ կրակի տակ, որ շատ քչերին էր հաջողվում փրկվել։ Քոնորի մարտիկները սպանեցին բազում կանանց և երեխաների, որոնք ոչ մի դիմադրություն չէին ցուցաբերում։ Շոշոնների ունեցվածքը վերացվեց։

Հետևանքներ խմբագրել

Չնայած Քոնորի զինվորների կազմակերպած կոտորածին՝ որոշ շոշոններ կարողացան փրկվել։ Ոմանք թաքնվում են Բեր Ռիվերի ուռուտներում, իսկ մյուսներին հաջողվում է փախչել։ Զինվորները վերադարձան իրենց ժամանակավոր ճամբարը։ Վիրավորներին սահնակներով հասցրին Սոլթ Լեյք Սիթի։

Կալիֆորնական կամավորներից զոհվեցին 14 մարդ, վիրավորվեցին՝ 49-ը։ Վիրավորվածներից 7-ն ավելի ուշ մահացան։ Քոնորը հայտարարեց, որ իր զինվորները 300 հնդկացի ռազմիներից սպանել են 224-ին, առևանգել են 175 ձի, ավերել են բազմաթիվ տներ և շոշոնների պահուստները։ Ֆրանկլինում ապրողները հետագայում պնդում են, որ զոհված շոշոնների թիվը էլ ավելի մեծ է եղել։ Դանիացի ներգաղթյալ Հանս Յասպերսոնը 1911 թվականին լույս տեսած իր ինքնակենսագրականի մեջ հայտնել է, որ զոհված շոշոնների թիվը հասել է մինչև 493 մարդու[15]։

Չնայած Քոնորի գործողությունները քննադատության արժանացան, նա հասավ ցանկալի արդյունքին՝ վերջ դնելով ԱՄՆ-ի արևմուտքում շոշոնների հարձակումներին։ Բեր Ռիվերի կոտորածը սկիզբ դրեց վայրի Արևմուտքի հետագա բնակեցմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Official Records of the Civil War(չաշխատող հղում)
  2. the rebellion record
  3. Christensen, Scott R. Sagwitch: Shoshone Chieftain, Mormon Elder (1822-1887). — Logan, Utah: Utah State University Press, 1999. — С. 3-4. — ISBN 0-87421-271-5
  4. Christensen, Scott R. Sagwitch: Shoshone Chieftain, Mormon Elder (1822-1887). — Logan, Utah: Utah State University Press, 1999. — С. 14. — ISBN 0-87421-271-5
  5. Timmins, Brighton, Thornley Family History; copy on deposit in the library of Utah State University, Logan, Utah
  6. Deseret News, Sept 21, 1859
  7. Madsen, Brigham D. The Shoshoni Frontier and the Bear River Massacre. — Salt Lake City, Utah: University of Utah Press, 1985. — С. 116. — ISBN 0-87480-494-9
  8. Hart, Newell. The Bear River Massacre. — Preston, Idaho: Cache Valley Newsletter Publishing Company, 1982. — С. 83. — ISBN 0-941462-01-3
  9. Madsen, Brigham D. The Shoshoni Frontier and the Bear River Massacre. — Salt Lake City, Utah: University of Utah Press, 1985. — С. 172. — ISBN 0-87480-494-9
  10. Madsen, Brigham D. The Shoshoni Frontier and the Bear River Massacre. — Salt Lake City, Utah: University of Utah Press, 1985. — С. 174. — ISBN 0-87480-494-9
  11. 11,0 11,1 «Lib.Utah.edu». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  12. Madsen, Brigham D. The Shoshoni Frontier and the Bear River Massacre. — Salt Lake City, Utah: University of Utah Press, 1985. — С. 183. — ISBN 0-87480-494-9
  13. Hart, Newell. The Bear River Massacre. — Preston, Idaho: Cache Valley Newsletter Publishing Company, 1982. — С. 113. — ISBN 0-941462-01-3
  14. Madsen, Brigham D. The Shoshoni Frontier and the Bear River Massacre. — Salt Lake City, Utah: University of Utah Press, 1985. — Т. յուտայի. — С. 174. — ISBN 0-87480-494-9
  15. The Salt Lake Tribune

Գրականություն խմբագրել

  • Christensen, Scott R.; Sagwitch: Shoshone Chieftain, Mormon Elder (1822–1887); Logan, Utah; Utah State University Press; 1999; ISBN 0-87421-271-5
  • Franklin County Historical Society (Idaho); "The passing of the redman, being a succinct account of the last battle that wrested Idaho from the bondage of the Indians"; [Preston? Id.] Franklin County Historical Society and Monument Committee. [1917], Archive.org
  • Hart, Newell; The Bear River Massacre; Preston, Idaho; Cache Valley Newsletter Publishing Company; 1982; ISBN 0-941462-01-3
  • Madsen, Brigham D.; Glory Hunter: A Biography of Patrick Edward Connor; Salt Lake City, Utah; University of Utah Press; 1990; ISBN 0-87480-336-5
  • Madsen, Brigham D.; The Northern Shoshoni; Caldwell, ID; Caxton Printers Ltd.; 1980; ISBN 0-87004-266-1
  • Madsen, Brigham D.; The Shoshoni Frontier and the Bear River Massacre; Salt Lake City, Utah; University of Utah Press; 1985; ISBN 0-87480-494-9
  • Miller, Rod.; Massacre at Bear River; Caldwell, ID; Caxton Press: 2008; ISBN 978-0-87004-462-5
  • Moore, Frank; The Rebellion Record; New York; G.P. Putnam; 1868; ISBN 0-405-10877-X
Multimedia Reference
  • The Bear River Massacre (2000); producers: Michael Mill, Chris Dallin, and Richard James; Imagic Entertainment; 66 min.
  • The House of the Lord: Cache Valley and the Logan Temple (2003); producer: Dennis Lyman; Temple Hill Videos; 60 min.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեր Ռիվերի կոտորած» հոդվածին։