Կոմանդորյան կղզիներ
Կոմանդորյան կղզիներ, կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի և Բերինգի ծովի սահմանում։ Մտնում են ՌԴ Կամչատկայի մարզի մեջ։ Տարածությունը՝ 1848 կմ²։ Կազմված են բազալտներից ու անդեզիտներից։ Ունեն լեռնային ռելիեֆ։ Բարձրությունը՝ 751 մ։
Կոմանդորյան կղզիների քարտեզ
| ||
Կոորդինատներ | 54°46′05″ հս․. լ. 166°37′42″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | Ռուսաստան | |
Վարչատարածքային բաժանում | Կամչատկայի երկրամաս | |
Ընդհանուր մակերեսը | 1846 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 755 մ | |
Ջրատարածություն | Բերինգի ծով, Խաղաղ օվկիանոս | |
Բնակչություն | 676 մարդ | |
Բնակչության խտությունը | 0,366 մարդ/կմ2 | |
Վիքիպահեստում |
Ափերը ժայռային են, թույլ կտրտված, կլիման օվկիանոսային է։ Օգոստոսի միջին ջերմաստիճանը 10 °C է, փետրվարինը՝ -4 °C, տարեկան տեղումները՝ 500 մմ։ Ծածկված են օվկիանոսային մարգագետիններով և լեռնային տունդրայով, ափերը՝ ջրիմուռներով։ Կան «թռչնաշուկաներ», ծովարջեր և փոկեր, հանդիպում է Կամչատկայի կուղբ։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է ծովային արդյունագործությամբ, գազանաբուծությամբ։ Բնակավայրերն են՝ Նիկոլսկոյեն (Բերինգի կղզում), Պրեոբրաժենսկոյեն (Մեդնի կղզում)։
Անվանում
խմբագրելԱնվանվել է ի հիշատակ այս կղզիները 1741 թվականին հայտնագործած ազգությամբ դանիացի ծովագնաց, ռուսական նավատորմի սպա Վիտուս Բերինգի (1681-1741), ով ուներ կոմանդորի (նավախմբի պետ) աստիճան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմանդորյան կղզիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 532)։ |