Բեռնինա ճեպընթաց, մարդատար գնացք, որը կապում է Քուրը (կամ Դավոսը) Շվեյցարիայում և Պոսկիավոն ու Տիրանոն Իտալիայում՝ հատելով շվեյցարական Էնգադինյան Ալպերը։ Իր ճանապարհի մեծ մասը գնացքը անցնում է Համաշխարհային ժառանգության օբյեկտի տարածքով, որը հայտնի է որպես Ռետյան երկաթուղի Ալբուլա և Բեռնինայի մշակութային լանդշաֆտում։

Բեռնինա ճեպընթաց

Երկիր Շվեյցարիա և  Իտալիա
Բացման ամսաթիվ1973
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
Համար 1276
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Գնացքը գործարկվել է Ռետյան երկաթուղու կողմից՝ տեսարժան վայրերով զբոսնելու նպատակով։ Այն իրենից ներկայացնում է Տիրանոյի և Քուրի կամ Դավոսի միջև տարածաշրջանային երթուղու ընդլայնում համայնապատկերային վագոններով մեծացված պատուհաններով և բազմալեզու (անգլերեն, իտալերեն և գերմաներեն) աուդիո ուղեցույցով։ Այն չի համարվում արագընթաց գնացք։

Ուղևորները պետք է տեղեր ամրագրեն կամ ուղղակիորեն տոմսեր գնելիս վճարեն փոքր հավելավճար իրենց տարածաշրջանային երկաթուղային տոմսի համար։ Բեռնինա ճեպընթացը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում և Տիրանոն փոստային ավտոբուսով Իտալիայի Կոմո լճի կողմից կապում է Շվեյցարիայի Լուգանո քաղաքի հետ։

Ալբուլա և Բեռնինա երկաթուղային գծում Բեռնինա ճեպընթաց երթուղին 2008 թվականին հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ։ Բեռնինա ճեպընթացով երթևեկությունը չորս ժամ տևողությամբ երկաթուղային ճանապարհ է 196 կամուրջներով, 55 թունելներով և ծովի մակարդակից 2253 մետր բարձրության վրա գտնվող Բեռնինա լեռնանցքով։ Ամբողջ երկաթուղային գիծը 1000 մմ է և էլեկտրիֆիկացված։

Ալբուլա երկաթուղային գիծը կառուցվել է 1898-1904 թվականներին և պատկանում է Ռետյան երկաթուղուն իր հիմնադրման օրվանից։ Բեռնինայի երկաթուղին կառուցվել է 1908-1910 թվականներին և գործել է ինքնուրույն մինչև 1940-ական թվականները, երբ այն ձեռք է բերվել Ռեյտյան երկաթուղու կողմից։ Բեռնինա ճեպընթացը անցնում է 70‰ վերելքով Ospizio-ի Բեռնինայի և Տիրանոյի միջև մոտ 1800 մետր բարձրության տարբերության պատճառով։

Երթուղիներ

խմբագրել
 
Բեռնինա ճեպընթացի ներսում

Ալբուլա երկաթուղային գիծ

խմբագրել
 
Պոնտրեզինայի մոտ
 
Lej Pitschen Բերնինա լեռնանցքի մոտ
 
Լագո դի Պոսկիավո

Գնացքը Քուրից (585 մ) մեկնում է Գրաուբյունդեն և անցնում Հռենոսի ոլորանով դեպի Բոնադուց (655 մ)։ Այդեղից այն շարժվում է դեպի Domleschg հովիտ և անցնում է Հինտերրեյնով մինչև Ռեցյունս (658 մ) և Տուզիս (697 մ)։ Գնացքը շարունակվում է շարժվել Տիֆենկաստելի ուղղությամբ (851 մ) Ալբուլա գետից հետո, այնուհետև անցնում է Լանդվասսերի ուղեկամրջով մինչև Ֆիլիզուր (1032 մ) հասնելը։ Ֆիլիզուրից հետո գնացքն անցնում է առաջին պարույրաձև թունելով և հասնում Բերգյուն։ Բերգյունի (1373 մ) և Պրեդայի (1789 մ) միջև՝ հովտի վերջում, գնացքը պետք է անցնի մոտ 400 մետր բարձրությամբ 5 կմ վերելքը ՝ առանց ատամնավոր փոխանցումների օգտագործման, բազմաթիվ գալարներով։ Այնուհետև գնացքը Ալբուլա լեռնանցքով մտնում է Ալբուլա թունել 1815 մ բարձրության վրա։ Այն դուրս է գալիս Բևերի հովիտ, որտեղով գնացքը հասնում է Բևեր (1708 մ) Էնգադինում։ Գնացքը շարունակում է շարժվել դեպի Սամեդան (1721 մ) և հասնում Սանկտ Մորից (1775 մ)։ Որոշ գնացքներ չեն մտնում Սանկտ Մորից, այլ Սամեդանից անմիջապես գնում են Պոնտրեսինա՝ Էնգադինի երկաթգծով։

Բեռնինա երկաթուղային գիծ

խմբագրել

Գնացքը դուրս է գալիս Սանկտ Մորիցից և շարժվում դեպի Պոնտրեզինա (1774 մ) Val Bernina (Բերնինյան հովիտ)։ Այն աստիճանաբար բարձրանում է հովտով դեպի Բեռնինայի լեռնանցք Մորտերաչ կայարանով (1,896 մ), որտեղից կարելի է տեսնել Մորտերաչ սառցադաշտը և Արևելյան Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Պից Բեռնինան (4093 մ)։ Մինչ Բեռնինայի լեռնանցք հասնելը, գնացքը կանգ է առնում Բեռնինա Դյավոլեցայում (2,093 մ), որտեղից գործում է ճոպանուղի դեպի Դյավոլեցա լեռ (2,921 մ)։ Բեռնինա ճեպընթացը իր բարձրակետին է հասնում Օսպիցիո Բեռնինա կայարանում՝ 2256 մետր բարձրության վրա, Լագո Բյանկոյի մոտ։

Alp Grüm-ը (2091 մ) Ալպերից հարավ առաջին կայանն է, որը գտնվում է Լագո Պալյուի վերևում և անմիջապես Պից Պալյուից (3900+ մ) և նրա սառցադաշտից ներքև։ Բազմաթիվ ոլորաններից հետո գնացքը հասնում է Сavaglia (1693 մ) Պոսկիավոյի լեռնանցքով, այնուհետև շվեյցարական իտալախոս Պոսկիավո քաղաք (1,014 մ)։ Գնացքը շարունակվում է շարժվել Պոսկիավոյով և կանգ է առնում Լե-Պրեզում (964 մ) և Miralago հյուրանոցի մոտ (965 մ), որոնք երկուսն էլ գտնվում են Պոսկիավո լճի ափին։ Այնուհետև գնացքը շարունակում է իջնել դեպի Բրուսիո (780 մ), որտեղ այն անցնում է Բրուսիոյի պարուրաձև ուղեկամրջով։ Իտալական սահմանից կարճ ժամանակ անց Բեռնինա ճեպընթացն ավարտում է իր ճանապարհորդությունը Տիրանոյում (430 մ)։

«Բեռնինա ճեպընթաց» ավտոբուս

խմբագրել

Ամառային սեզոնի ընթացքում (2016 թվականի մարտի 25-ից հոկտեմբերի 23-ը[1]), RhB-ն, Post Bus-ի հետ միասին, երկարացնում է երթուղին մինչև Լուգանո, Տիչինո կանտոն, օգտագործելով Լուգանո-Տիրանո-Լուգանո ճեպընթաց ավտոբուսի երթուղին, որի համար պահանջում է առանձին ամրագրում հավելավճարով։ Ավտոբուսն օրական մեկ ուղերթ է կատարում՝ մեկնելով Լուգանոյից առավոտյան ժամը 10-ին, 3 ժամ հետո հասնելով Տիչինո և վերադառնալով 14.30-ին՝ այդպիսով հասնելով Քուր-Տիրանո-Քուր գնացքին։

Տիրանոյից ավտոբուսըն անցնում է Վալտելինայի հովտով՝ անցնելով համանուն գավառի մայրաքաղաք Սոնդրիո քաղաքով և անցնում Կոմո լճի ափով, շրջանցելով այն հյուսիսից՝ Գրավեդոնա, Դոնգո և Մենաջիո քաղաքներով, որտեղից ավտոբուսը թեքվում է դեպի արևմուտք՝ հեռանալով լճի ափերից։ Որոշ ժամանակ անց ավտոբուսը հասնում է Լուգանո լիճ և նրա ափով անցնում իտալա-շվեյցարական սահմանը Գանդրիայում և հասնում Լուգանո, որտեղ կանգ է առնում քաղաքի կենտրոնում գտնվող ավտոկայանում և ավարտում երթուղին Լուգանոյի երկաթուղային կայարանում։

 
Բեռնինա ճեպընթացի երթուղին

Ամառվա ընթացքում Բեռնինա ճեպընթացը իրենից ներկայացնում է հատուկ առանձին գնացք է, որը մի քանի կանգառներով շարժվում է Քուրից Պոնտրեսինա։ Պոնտրեսինայում էլեկտրաքարշը փոխվում է (գծերի տարբեր էլեկտրաֆիկացման համակարգերի պատճառով) և գնացքը մի քանի կանգառներով շարունակում է շարժվել մինչև Տիրանո։ Աշնանը, ձմռանը և գարնանը Բեռնինա ճեպընթացը բաղկացած է մի քանի վագոններից, որոնք կցվում են տարածաշրջանային գնացքներին։ Քուրից Սամեդան նրանք գնում են որպես Regio Express Քուր-Սանկտ Մորից; Սամեդանից Պոնտրեզինա նրանք գնում են Սկուոլ-Տարասպ-Պոնտրեզինա տարածաշրջանային գնացքի կազմում Պոնտրեզինայից Տիրանո, նրանք համարվում են Սանկտ Մորից-Տիրանո տարածաշրջանային գնացքի մի մաս։ Այդ գնացքներից յուրաքանչյուրը ընդգրկում է միայն տարածաշրջանային գնացքի տոմսերով ուղևորների համար նախատեսված նստատեղերով վագոններ։

Կանգառների ցուցակ

Քուր և Թեզիս քաղաքների միջև գտնվող փոքր կայարանները, որտեղ Բեռնինա ճեպընթացը կանգ չի առնում, դուրս են մնացել այս ցանկից։ Հիմնական կայանները նշված են շեղատառերով՝

  • Քուր - սկիզբ (Շվեյցարիա)
  • Ռայխենաու-Տամինս
  • Տուզիս
  • Տիֆենկաստել
  • Ֆիլիզուր
  • Բերգյուն
  • Պրեդա
  • Սամեդան
  • Պունտ Մուրալ
  • Պոնտրեզինա
  • Surovas
  • Մորտերաչ
  • Բեռնինա Suot

• Բեռնինա Դյավոլեցա • Բեռնինա Լագալբ • Ospizio ԲեռնինաAlp Grum • Cavaglia • Cadera • Privilasco • Պոսկիավո • Լի Կուրտ • Լե Պրեզ • Miralago հյուրանոց • Brusio • Campascio • Campocologno --- Շվեյցարիա - Իտալիա սահման --- • Տիրանո - ավարտ (Իտալիա)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «bernina-express overview». 11.2015. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • Walder, Achim. Glacier Express, Bernina Express und Rhätische Bahn. Walder Verlag. ISBN 3-936575-34-7.
  • Bösch, Robert; Camartin, Iso; Caprez, Gion (2009). Bernina Express. Zürich: AS Verlag. ISBN 978-3-909111-69-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնինա ճեպընթաց» հոդվածին։