Բեշչադիի ազգային պարկ (լեհ.՝ Bieszczadzki Park Narodowy), Լեհաստանի երրորդ խոշորագույն ազգային պարկն է։ Գտնվում է Պոդկարպատի տարածաշրջանի հարավ-արևելքում Ուկրաինայի և Սլովակիայի սահմանի մոտ։

Բեշչադիի ազգային պարկ
լեհ.՝ Bieszczadzki Park Narodowy
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԼեհաստան Լեհաստան
Ամենամոտիկ քաղաքՈւստիշիկի Գուրնե
Կոորդինատներ49°17′17″ հս․. լ. 22°29′49″ ավ. ե.HGЯO
Տարածք292,02 կմ²
Հիմնադրված է1973
Կայքbdpn.pl(լեհ.)(անգլ.)
Քարտեզ
 Bieszczady National Park Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1973 թվականի օգոստոսի 4-ին[1]։ Մակերեսը կազմում էր այն ժամանակ ընդամենը 59,55 կմ², սակայն հետագա տարիներին ավելացել է գրեթե 4 անգամ։ Տարածքի վերջին ընդլայնումը կատարվել է 1996 և 1999 թվականներին, երբ նախկին մի քանի գյուղեր ընդգրկվել է պարկի տարածքի մեջ։ Այժմ պարկի տարածքը կազմում է 292,02 կմ² և ներառում է առավել լեռնային շրջաններ, դրանցից է Բեշչադիի լեհական մասի լեռնային զանգվածը։ Պարկի ամենաբարձր կետը Տարնիցա լեռն է, որի գտնվում է ծովի մակարդակից 1346 մետր բարձրության վրա։ 1992 թվականին պարկը և մի քանի հարակից տարածքներ ընդգրկվել են «Արևելյան Կարպատներ» արգելոցի մեջ, որի ընդհանուր մակերեսը կազմում է 2132,11 կմ², այստեղ են ներառված նաև Սլովակիայի և Ուկրաինայի հարևան շրջանները։

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

Բեշչադիի մոտ 80%-ը ծածկված է անտառներով և մեծ մասը պահպանել է իր կուսական տեսքը։ Տարածքում աճում է մոտ 780 տեսակ անոթային բույսեր, 250 տեսակի մամուռներ, 500 տեսակի քարաքոսներ և 1000 տեսակի սնկեր։ Հայտնի է շուրջ 30 տեսակի Արևելյան Կարպատներ։ Բնակվում է ավելի քան 230 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։ Այստեղ կան այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են՝ գորշ արջերը, գայլերը, վարազները, լուսանները, մկները, բիզոնները (բնակվում է շուրջ 100-ը)։ Պարկի տարածքը շատ նոսր է բնակեցված, որն ապահովում է կենդանու ազատ տեղաշարժը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bieszczadzki National Park». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեշչադիի ազգային պարկ» հոդվածին։