Գյունտեր Բենիշ
Գյունտեր Բենիշը (գերմ.՝ Günter Behnisch, հունիսի 12, 1922[1][2][3][…], Դրեզդեն, Սաքսոնիա, Վայմարյան Հանրապետություն - հուլիսի 12, 2010[4][1][2][…], Շտուտգարտ, Գերմանիա[5]), գերմանացի ճարտարապետ և ճարտարապետության պրոֆեսոր, նաև եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Համաշխարհաին ճանաչում է ստացել շնորհիվ Մյունխենում Օլիմպիական այգու կառուցման (1967—1972)։ Մահացել է 2010 թվականի հուլիսի 12–ին։
Գյունտեր Բենիշ գերմ.՝ Günter Behnisch | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Դրեզդեն, Սաքսոնիա, Վայմարյան Հանրապետություն |
Մահացել է | հուլիսի 12, 2010[4][1][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Շտուտգարտ, Գերմանիա[5] |
Կրթություն | Շտուտգարտի համալսարան |
Աշխատավայր | Դարմշտադտի տեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Glaspalast Sindelfingen? և Օլիմպիական մարզադաշտ |
Պարգևներ | Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», Օգյուստ Պերրեի մրցանակ և honorary doctorate from the University of Stuttgart? |
Günter Behnisch Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Գյունտեր Բենիշի մանկությունը անցել է Դրեզդենում։ 1934 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Խեմնից քաղաք։
Դեռ 18 տարեկանը չլրացած Գյունտերին 1939 թվականին կանչում են ծառայության Վերմախտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բենիշը կառավարում էր U-2337 սուզանավը։ Պատերազմի ավարտվելուն պես, բրիտանացիները նրան գերի են վերցնում։
1947 թվականին վերադառնում է Անգլիայից և ընդունվում է Շտուտգարտի համալսարան, որտեղ 1947-1951 թվականներին ուսումնասիրում էր ճարտարապետություն։ Ուսումը ավարտելուց հետո 1951—1952 թվականներին աշխատում էր Շտուտգարտի Ռալֆ Գուտբրոտի ճարտարապետական բյուրոյում։
1952 թվականին Շտուտգարտում Բենիշը Բռունո Լամարտոմի հետ միասին հիմնում է սեփական ճարտարապետական բյուրո։ 1966 հիմնվում է Behnisch & Partner ճարտարապետական խմբակը։ 1989 թվականին Գյունտեր Բենիշի որդին Շտուտգարտում բացում է բյուրոի ֆիլիալը։ 1991 թվականին այն հայտնի է դառնում որպես ինքնուրույն բյուրո (Behnisch Architekten)։ 1967—1987 թվականներին Բենիշը դասավանդել է Դարմշտադի տեխնիկական համալսարանում և միառժամանակ գլխավորում էր տեղի տիպօրինակ համալսարանը։
1982 թվականին Բենիշը դառնում է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ, իսկ 1984 թվականին Շտուտգարտի համալսարանում ստանում է պատվարժան դոկտորի կոչում։ 1996–2000 թվականները եղել է Սակսոնական ակադեմիայի անդամ և ունեցել է ճարտարապոտության դասարան։
Գյունտեր Բենիշը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 88 տարեկան հասակում Շտուտգարտում։
ՍտեղծագործությունԽմբագրել
Գյունտեր Բենիշը համարվում է Գերմանիայի մոդեռնիստական ճարտարապետության առավել հայտնի դեմք և «առնց իշխող սիմվոլիկաի դեմոկրատական շինարարության կողմնակից»։ Նա սատացել է «դեմոկրատական ճարտարապետ» մականունը։ Բենիշի կողմից ստեղծված կառույցները իրենց մեջ կրում են «ազատություն» և դրանք սահմանեցին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կերպարը։ Կարևոր էր հատկապես Մյունխենի Օլիմպիական այգու դերը, որտեղ 1972 անցկացվել էին ամառային օլիմպիական խաղերը։ Նաև նշանավոր էր Բոննեյի լիակազմ նիստերի Բունդեսթագի շենքը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, Macmillan, Grove's Dictionaries, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ 3,0 3,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.spiegel.de/international/0,1518,706359,00.html
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119384167 // Gemeinsame Normdatei — 2012—2016.