Օլիմպիական մարզադաշտ (Մյունխեն)
Օլիմպիական մարզադաշտ, կամ «Օլիմպիաշտադիոն» (գերմ.՝ Olympiastadion), բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Գտնվում է Օլիմպիական այգու կենտրոնում, քաղաքի հյուսիսային մասում: Ամբիոնը և այգու մի մասը ծածկված է ճարտարապետ Ֆրայ Օտտոյի կողմից նախագծված հսկակայական կախովի ծածկով:
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Մյունխեն |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | 1968 |
Անվանված է | Օլիմպիաշտադիոն |
Կառուցված | 1972 |
Բացված | մայիսի 2, 1972 |
Ճարտարապետ | Ֆրայ Օտտո, Գյունտեր Բենիշ |
Սեփականատեր | Olympiapark Munich GmbH |
Տարողություն | 69 250[1] |
Տնային թիմ | Մյունխեն 1860, Բավարիա (1972—2005) |
Դաշտի չափսեր | 105 х 68 մ |
Կայք | Պաշտոնական կայք |
![]() | |
![]() | |
Olympic Stadium, Munich Վիքիպահեստում |
1972 թվականին այն Ամառային Օլիմպիական խաղեր 1972 գլխավոր խաղասպարեզն էր: Այնտեղ է անցկացվել 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որի ժամանակ Գերմանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Նիդերլանդների հավաքականին, և 1988 թվականի Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ փուլում Նիդերլանդների հավաքականը 2:0 հաշվով հաղթել է ԽՍՀՄ ֆուտբոլային հավաքականին:
Մարզադաշտում երեք անգամ անցկավել է Չեմպիոնների լիգան՝ 1979, 1993 և 1997 թվականներին:
1972 թվականից մինչ 2005 թվականները այն համարվում էր «Բավարիա» և «Մյունխեն 1860»: 2005 թվականից նրանք խաղում են «Ալյանց Արենա» մարզադաշտում:
ՊատմությունԽմբագրել
Մարզադաշտը կառուցվել է 1968 թվականից 1972 թվականները Մյունխենում, Ամառային Օլիմպիական խաղերի շրջանակներում և դարձավ խաղերի գլխավոր խաղասպարեզը:
Օլիմպիական խաղերից հետո այն սկսեցին օգտագործել «Բավարիա» և «Մյունխեն 1860» ֆուտբոլային ակումբները՝ իրենց տնային խաղերի համար: Նրանք մարզադաշտը օգտագործել են մինչև 2005 թվականը, երբ 2006 թվականի աշխարհի առաջնության համար կառուցեցին «Ալյանց Արենա» մարզադաշտը:
1974 թվականին այնտեղ են անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ներառյալ եզրափակիչը, որտեղ Գերմանիայի հավաքականը Նիդերլանդներին (2:1) և պատմության մեջ երկրորդ անգամ դարձան չեմպիոն:
Նար այնտեղ են անցկացվել ամենավարկանիշային թիմային մրցությունը՝ 1979, 1993 և 1997 թվականներին:
Ներկայումս այն օգտագործվում է թեթևատլետիկական մրցույթների անցկացման համար:
Կառուցվածք և դիզայնԽմբագրել
Մարզադաշտի նախագծով զբաղվել են գերմանացի ճարտարապետներ Գյունտեր Բենիշը և Ֆրայ Օտտոն, այն իր ժամանակներում համարվում է հեղափոխական: Կառուցման ժամանակ օգտագործվել են ակրիլային ապակիներ և երկաթե ճոպաններ: Լայն և թափանցիկ գմբեթը պետք է խորհրդանշեր նոր, դեմոկրատիական և լավատես Գերմանիան: Դա իր արտացոլումը գտել է Օլիմպիական խաղերի պաշտոնական նշանաբանում՝ «Երջանիկ խաղեր»:
ՏրանսպորտԽմբագրել
Մարզադաշտի մոտով անցնում է U3 մետրոն: Բացի այդ մարզադաշտից մոտով անցնում է Մյունխենի միջին օղակը (գերմ.՝ Mittlere Ring):
Մարզադաշտի համայնապատկերԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Olympiastadion» (գերմաներեն)։ Olympiapark München։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 2012-07-26
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլիմպիական մարզադաշտ (Մյունխեն) կատեգորիայում։ |