Բեյլեշտի (ռումիներեն՝ Băilești), քաղաք Ռումինիայի հարավային մասում՝ Դոլժ ժուդեցում (շրջանում), երկրի մայրաքաղաք Բուխարեստից 223, մերձակա խոշոր բնակավայրից՝ Կրայովայից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա[2], Դանուբ գետից և Բուլղարիայի հետ Ռումինիայի ունեցած պետական սահմանից 18 կիլոմետր դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 163,76 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2002 թվականի տվյալներով եղել է 20.083[3], 2011 թվականին՝ 17 437[4], 2016 թվականին՝ 19 993[5]: Այդ ցուցանիշով Բեյլեշտին երկրորդ տեղն է զբաղեցնում Դոլժ ժուդեցում՝ զիջելով միայն շրջկենտրոնին՝ Կրայովա քաղաքին։ Ընդ որում՝ 21-րդ դարասկզբին բնակիչների բացարձակ մեծ մասը ռումիններ էին (շուրջ 85 տոկոս), երկրորդ տեղն զբաղեցնում էին գնչուները՝ 9,34 %[6]:

Բնակավայր
Բեյլեշտի
ռումիներեն՝ Băilești
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես1,60 կմ²
ԲԾՄ80±1 մետր
Բնակչություն15 928 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ205100
Պաշտոնական կայքprimariabailesti.ro
Բեյլեշտի (Ռումինիա)##
Բեյլեշտի (Ռումինիա)

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

Ազգությունը Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիններ 18599 92,6%
գնչուներ 1463 7,3%
բուլղարներ 6 < 0,1%
գերմանացիներ 4 < 0,1%
հունգարներ 1 < 0,1%
ռուսներ 1 < 0,1%
սերբեր 1 < 0,1%
իտալացիներ 1 < 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

Լեզուն Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիներենը 18822 93,7%
գնչուերենը 1252 6,2%
սերբերենը 4 < 0,1%
գերմաներենը 3 < 0,1%
իտալերենը 1 < 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

Դավանանքը Անձանց թվաքանակը Տոկոսը
ուղղափառներ 19748 98,3%
հիսունականներ 153 0,8%
ադվենտիստներ 98 0,5%
բապտիստներ 35 0,2%
ֆրատերականներ 15 0,1%
Հռոմի կաթոլիկ 8 < 0,1%
դավանանք չնշածներ 7 < 0,1%
հունադավան կաթոլիկներ 3 < 0,1%
մուսուլմաններ 2 < 0,1%
ունիտարներ 2 < 0,1%
աթեիստներ 2 < 0,1%
լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական) 1 < 0,1%
լյութերականներ (աուգսբուրգյան) 1 < 0,1%

Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1948-2016 թթ.

1948 1956 1966 1977 1992 2002 2011 2016
15 289 15 932 18 490 19 649 22 344 20 083 17 437 19 993

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1536 թվականին։

1828—1829թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ՝ 1828 թվականի սեպտեմբերի 14-ին (նոր տոմարով՝ 26-ին) Բեյլեշտիի մերձակայքում ռուսական առաջապահ ջոկատը գեներալ-մայոր Ֆյոդր Գեյսմարի հրամանատարությամբ ջախջախել է Վիդինի սերասկարի գերազանցող զորքի[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  3. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Rezultatele finale ale Recensământului din 2011: «Tab8. Populația stabilă după etnie – județe, municipii, orașe, comune». Institutul Național de Statistică din România. iulie 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Populația României pe localități la 1 ianuarie» (PDF). Institutul Național de Statistică. 06.05.2016.
  6. «Recensământul Populației și al Locuințelor 2002 - populația unităților administrative pe etnii». Kulturális Innovációs Alapítvány (KIA.hu - Fundația Culturală pentru Inovație). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  7. ВТ-ВЭС|Боэлешти

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլեշտի» հոդվածին։