Բեկորա-ֆուգասային արկ, հիմնական նշանակության հրետանային զինամթերք, իրենից ներկայացնում է բեկորային և ֆուգասային արկերի համակցություն, նախատեսված է բազմատեսակ թիրախների ոչնչացման համար. հակառակորդի կենդանի ուժի ոչնչացում բաց տեղանքում և թաքստոցներում, զրահապատ տեխնիկայի ոչնչացում, շենքերի, շինությունների, ամրաշինությունների և հատուկ օբյեկտների ավերում, ականադաշտերում անցումներ բացում և այլն[1]։ Մի շարք խորհրդային և ռուսական տանկերի(Տ-64/72/80/84ՈՒ/Տ-90) համար հանդիսանում է հիմնական զինամթերք, նրանց սպառազինության մեջ այս տեսակի արկերի քանակությունը կարող է հասնել ընդհանուր զինամթերքի մինչև 50%-ի։ Բեկորա-ֆուգասային արկերը օգտագործվում են նաև ՀԻԿ-երի, ավիահրանոթների և ռեակտիվ հրետանու համար։

Բեկորա-ֆուգասային արկի սխեմա

Կառուցվածք խմբագրել

 
Խորհրդային արտադրության 76-ից մինչև 152մմ տրամաչափի հեռահար արկեր

Բեկորա-ֆուգասային արկը իրենից ներկայացնում է հաստ պատերով մետաղե գլանաձև պատիճ, որը լցված է բարձր բրիզանտայնությամբ պայթուցիկ նյութով։ Արկի գլխամասում է գտնվում պայթուցիչը, որը բաղկացած է դետոնատորից և պայթեցման ղեկավարման համակարգից։ Որպես հիմնական պայթուցիկ նյութ հիմնականում օգտագործվում է տրոտիլ կամ նրա պասիվացրած տեսակը, վերջինս կատարվում է դետոնացիայի հանդեպ զգայունությունը ցածրացնելու համար։ Բեկորների բարձր կարծրությունը ապահովելու համար արկի իրանը պատրասվում է բարձրածխածնային պողպատից կամ պողպատային թուջից։ Արկի պատիճի ներքին մակերևույթին հաճախ արվում են ակոսիկներ կամ փոսիկներ, որպեսզի բեկորները ստացվեն միաչափ։ Այս տեսակի արկերի համար պատրաստի բեկորների կամ այլ խոցող տարրերի կիրառումը բնորոշ չի։ Արկի թռիչքը կայունացնելու համար, պատիճի արտաքին մակերևույթին կարող են արվել հատուկ ակոսներ կամ արկի պոչամասում պատրաստվել լրացուցիչ թևիկներ։

Պայթուցիչ խմբագրել

Սկզբում բավականին ժամանակ արկերում կիրառվում էին հարվածային պայթուցիչներ, որոնք պայթում էին նշանակետին հարվածելիս։ Հարվածային պայթուցիչները ավելի պարզ ու հուսալի են։ Հարվածային պայթուցիչների մեծ մասը կարելի է օգտագործել հպումային(կոնտակտային) կամ դանդաղեցրած ռեժիմով։ Հպումային ռեժիմի դեպքում դետոնացիան տեղի է ունենում նպատակակետի հետ առաջին իսկ հպման դեպքում, այն նախատեսված է նշանակետի շրջակայքի օբյեկտների խոցման համար։ Դանդաղեցրած ռեժիմի դեպքում, պայթուցիչը հարվածը ընդունելուց հետո(հպումից հետո) մի որոշ ժամանակ անց նոր պայթում է, այսպիսով արկը ներթափանցում և պայթում է արդեն նշանակետի մեջ գտնվելիս, այս տիպի պայթուցիչները օգտագործվում են ամրաշինական կառույցների և շինությունների ավերման համար։ Հարվածային պայթուցիչների հիմնական թերությունն այն է, որ մածուցիկ և փափուկ միջավայր(ճահիճ, անձրևից փափկած հող) ընկնելուց շատ դեպքերում արկերը չեն պայթում, կամ պայթում են բավականին ուշ, խորանալով այդ փափուկ միջավայրի մեջ՝ որը և բավականին իջեցնում է արկի արդյունավետությունը։ Սրանով է բացատրվում պատերազմներից հետո մնացած չպայթած արկերի գոյությունը։ Ավելի ուշ մշակվեցին ավելի բարդ տիպի՝ հեռագործ(դիստանցիոն) պայթուցիչները, որանք թույլ են տալիս պայթեցնել արկերը թնդանոթից որոշ հեռավորության վրա, որով և հնարավորություն են տալիս բեկորա-ֆուգասային արկերը օգտագործել այլ պայմաններում և խոցել ավելի շատ տեսակի նշանակետեր։ Օրինակ՝ կարելի է կրակ վարել տանկային թնդանոթից ուղղաթիռների վրա, բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժերի կուտակումների վրա, կամ բավականին թեք հետագծով։ Ռուսական արտադրության Տ-80ՈՒԿ и Տ-90 տանկերը իրենց սպառազինության մեջ ունեն «Այնետ» համակարգ, որը թույլ է տալիս պայթեցնել բեկորա-ֆուգասային արկերը թռիչքի հետագծի կոնկրետ տեղում։ Այս դեպքում պայթուցիչը դրվում է ավտոմատ ռեժիմի, և նշանառուին մնում է լազերային հեռաչափով հաշվել հեռավորությունը։

Արկի գնահատում խմբագրել

Բեկորա-ֆուգասային արկերը համատարած օգտագործվում են բոլոր տեսակի հրետանային միջոցների համար, սկսած հրետանու պատմության ամենավաղ ժամանակներից, չնայած այն բանին, որ բեկորա-ֆուգասային արկի ֆուգասային հատկանիշները ավելի ցածր են քան ֆուգասային արկինը, իսկ բեկորային հատկանիշները ցածր են քան բեկորային արկինը այնուամենայնիվ բեկորա-ֆուգասային արկի մեջ համակցված այդ երկու հատկությունները բերում են բոլոր տեսակի նպատակակետերի առավելապես արդյունավետ խոցման։

Առավելություները խմբագրել

Բեկորա-ֆուգասային արկի հիմնական առավելությունը համարվում է նրա համապիտանիությունը(ունիվերսալություն)։ Այս տեսակի արկը կարելի է օգտագործել համարյա բոլոր տեսակի նպատակակետերի ոչնչացման համար, բացի այդ բեկորա-ֆուգասային արկի ինքնարժեքը ավելի ցածր է, քան նույն տրամաչափի զրահահար արկի և կումուլյատիվ արկի ինքնարժեքը, որը թույլ է տալիս քչացնել մարտական գործողության և ուսումնական հրաձգության ծախսերը։

Թերությունները խմբագրել

Բեկորա-ֆուգասային արկի հիմնական թերությունը նրա թույլ զրահահարությունն է։ Ժամանակակից տանկերը զրահի և անձնակազմի խոցման տեսանկյունից գործնականում անխոցելի են բեկորա-ֆուգասային արկերի գույություն ունեցող տրամաչափերից մեծամասնության համար, սակայն տանկի հեշտ խոցելի տեղերին ուղղակի դիպչման դեպքում այն կարող է տանկը շարքից հանել։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986