Ավիահրանոթը (20-45մմ) տրամաչափի ավտոմատ գործողության հրանոթներ են, որոնք հարմարեցված կամ նախագծված են թռչող սարքերի վրա տեղադրելու համար[1][2]։ Նախատեսված են հակառակորդի օդուժի, թեթև զրահավորված տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Ավիահրանոթը արտաքուստ նման է գնդացիրի սակայն տարբերվում է կրակային արագությամբ(600-3000 կրակոց/վրկ), տրամաչափով(20-45մմ) և էֆեկտիվ հեռահարությամբ(մինչև 2000մ)[1]։ Ավիահրանոթները ըստ իրենց կառուցվածքի լինում են երեք հիմնական տեսակի՝

  • միափող(մի փամփշտանոցով),
  • թմբուկային(մի փողով և մի քանի(4-8) փամփշտանոցներից բաղկացած թմբուկով)
  • բազմափող[2]։
ԱՄՆ-ի վեցփողանի ավիահրանոթ Վուլկան Մ61

Ավիահրանոթների համար օգտագործվում են բեկորային, ֆուգասային, զրահահար և հրկիզող զինամթերք, հիմնականում տարածված են բեկորա-ֆուգասային և զրահահար-հրկիզող արկերը։ Ավիահրանոդները թռչող սարքերի(ինքնաթիռ, ուղղաթիռ և այլն) վրա տեղադրվում են բարդ կառուցվածքային սարքավորումների տեսքով, որոնք կոչվում են ավիացիոն հրետանային կայանքներ(ԱՀԿ)։ ԱՀԿ-երը լինում են շարժական և անշարժ, կախված իրենց դիրքից լինում են նաև երեք հիմնական տիպի՝ ներկառուցված ֆլյուզելաժային, ներկառուցված թևային և կախովի[2]։ Մի ԱՀԿ-ն կարող է բաղկացած լինել մինչև 4 ավիահրանոթներից։

Ուշագրավ օրինակներ խմբագրել

 
ԽՍՀՄ(նաև ռուսական) արտադրության տարբեր տեսակի ավիահրանոթներ
  • Ավիահրանոթների ուշագրավ օրինակներ են ԽՍՀՄ արտադրության ՆՍ-37(տրամաչափը 37մմ), ՆՍ-45(տրամաչափը 45մմ), ՇՎԱԿ(տրամաչափը 20մմ), ՎՅա-23(տրամաչափը 23մմ), Բ-20(տրամաչափը 20մմ), ԱՄ-23(տրամաչափը 23մմ), ԳՇ-23(տրամաչափը 23մմ), Ռ-23(տրամաչափը 23մմ), ՆՌ-30(տրամաչափը 30մմ), ԳՇ-30-1(տրամաչափը 30մմ), ԳՇ-6-23(տրամաչափը 23մմ), ԳՇ-6-30(տրամաչափը 30մմ) և այլն։
  • ԱՄՆ ավիահրանոթներից են HS-404 (20մմ տրամաչափով և 60 արկ զինամթերքի պաշարով), M4(37մմ տրամաչափով և 30 արկ զինամթերքի պաշարով), որոնք տեղադրվում էին ամերիկյան Բել Պ-39 Էիրկոբրա կործանիչի վրա։ Ժամանակակից ԱՄՆ ավիահրանոթներից են M61 Vulcan-ը(տրամաչափը 20մմ), GAU-8 Avenger-ը(տրամաչափը 30մմ) և այլն։
  • Գերմանական արտադրության ավահրանոթներից են ՄԿ-108(տրամաչափը 30մմ), ՄԳ-151(տրամաչափը 20մմ), ԲԿ-37(տրամաչափը 37մմ) և այլն։
  • Եվրոպական համատեղ արտադրության ավիահրանոթ Hispano-Suiza HS.404(տրամաչափը 20մմ), որը նաև լայնորեն կիրառվել է նաև հակաօդային պաշտպանության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986
  2. 2,0 2,1 2,2 "Советская Военная энциклопедия", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза А.А. Гречко, Москва Воениздат-1976