Բեզիգհայմ (գերմ.՝ Besigheim), միջնադարում անվանվել է Բասինհայմ[3], քաղաք և համայնք Գերմանիայի հարավում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Լյուդվիգսբուրգի շրջանում։ Ընկած է Նեկար և Էնց գետերի միախառնման վայրի մերձակայքում, Լյուդվիգսբուրգից 13, Շտուտգարտից՝ 24 կիլոմետր դեպի հյուսիս։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ հին կառույցներ՝ ներառյալ 1459 թվականին հիմնադրված քաղաքապետարանը, միջնադարյան երկու աշտարակները, գոթիկա ոճով կառուցված եկեղեցին, շուկայի հրապարակը՝ կից շինություններով։

Բնակավայր
Բեզիգհայմ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես16,83 կմ²
ԲԾՄ202 մետր
Բնակչություն12 909 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ07143
Փոստային դասիչ74354
Ավտոմոբիլային կոդLB
Պաշտոնական կայքbesigheim.de
Բեզիգհայմ (Գերմանիա)##
Բեզիգհայմ (Գերմանիա)

Զբաղեցնում է 16,83 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 12 627[4]: Քաղաքի պաշտոնական կոդը՝ 08 1 18 007:

Պատմություն

խմբագրել

Բեզիգհայմի ներկայիս տարածքում հինհռոմեական ժամանակներում եղել է Պրոբուս կայսեր նախաձեռնությամբ հիմնված Castrum Valerianum (Վալերիանի ճամբար) ճամբարը։

Համարվում է, որ ներկայիս քաղաքը հիմնադրվել է 12-րդ դարում, եղել է պարսպապաված, լավ պաշտպանված բնակավայր։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1153 թվականին՝ Ֆրիդրիխ I թագավորի հրամանագրում։

1693 թվականին ֆրանսիական զորքերը ավերել են քաղաքի ամրությունները։

1891 թվականի դրությամբ Բեզիգհայմում գործել են մեկական արական և իգական գիմնազիա, արհեստագործական ուսումնարան, մի քանի ֆաբրիկա, երեք ջրաղաց... Բնակիչները զբաղվել են նաև գյուղատնտեսությամբ ու գինեգործությամբ։

Քույր քաղաքներ

խմբագրել

Բեզիգհայմի քույր քաղաքներն են՝

Անվանի անձինք

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. GeoNames — 2005.
  3. «Безиггейм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Bevölkerungsentwicklung in den Gemeinden Baden-Württembergs 2010 Արխիվացված 2013-05-01 Wayback Machine

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեզիգհայմ» հոդվածին։