Բեա Միլլեր

ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի

Բեատրիս Աննիկա Միլլեր (անգլ.՝ Beatrice Annika «Bea» Miller, փետրվարի 7, 1999(1999-02-07)[1], Մեյփլվուդ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), առավել հայտնի որպես «Բեա», ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի։ Ամերիկյան The X Factor-ի 2-րդ եթերաշրջանում Միլլերը զբաղեցրեց 9-րդ տեղը։ Շոուից հետո՝ նա պայմանագիր ստորագրեց միանգամից երկու լեյբլների՝ Hollywood Records-ի և Սայմոն Կոուելլայի՝ Syco Music-ի հետ։

Բեա Միլլեր
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Beatrice Annika Kipnis Miller
Ծնվել էփետրվարի 7, 1999(1999-02-07)[1] (25 տարեկան)
Մեյփլվուդ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ և փոփ ռոք
Մասնագիտությունդերասանուհի, վոկալիստ, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և հեղինակ-կատարող
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլHollywood Records և Syco Music
Պարգևներ
Կայքbeamiller.com
 Bea Miller Վիքիպահեստում

Նրա դեբյուտային «Young Blood» մինի-ալբոմը թողարկվեց 2014 թվականի ապրիլի 22-ին, իսկ նրա «Not an Apology» դեբյուտային ալբոմը թողարկվեց 2015 թվականի հուլիսի 24-ին։ 2016 թվականին նա թողարկեց «Yes Girl» սինգլը։ 2017 թվականին նա թողարկեց երեք մինի-ալբոմ, որոնք էին «Chapter One: Blue», «Chapter Two: Red», «Chapter Three: Yellow» ալբոմները։ Այդ երեք մինի-ալբոմները, երեք լրացուցիչ երգերի հետ, վերջնական արդյունքում դարձան նրա երկրորդ ստուդիական ալբոմ՝ «Aurora»-ն։

Կարիերա

խմբագրել

2012: The X Factor ԱՄՆ

խմբագրել

Միլլերը The X Factor-ում ելույթ էր ունեցել հետևյալ երգացանկով.

Էպիզոդ Թեմա Երգ Կատարող Ելույթների պատվիրակություն Արդյունք
Ունկնդրում Ազատ ընտրություն «Cowboy Take Me Away» Dixie Chicks Չկա տվյալ Անցավ
Ուսուցողական ճամբար 1 Սոլո Հեռարձակված չէ Անցավ
Ուսուցողական ճամբար 2 Խումբ Հեռարձակված չէ Անցավ
Ուսուցողական ճամբար 3 «Pumped Up Kicks» (Կարլի Ռոուղ Սոնենկլար-ի հետ) Foster the People Անցավ
Մրցավարների տուն Ազատ ընտրություն «Titanium» David Guetta/Sia Անցավ
1 շաբաթ «Պատրաստված է Ամերիկայում» «I Won’t Give Up» Jason Mraz 11 Անցավ
2 շաբաթ Երգեր ֆիլմերից «Iris» Goo Goo Dolls 5 Անվտանգության մեջ (10-րդ տեղ)
3 շաբաթ Դիվաներ «Time After Time» Cyndi Lauper 4 Անվտանգության մեջ (8-րդ տեղ)
4 շաբաթ Գոհաբանության օր «Chasing Cars» Snow Patrol 7 3-րդ ներքևից (8-րդ տեղ)
4 շաբաթ (Գոյատևում) Ելույթ գոյատևման համար «White Flag» Dido 2 Դուրս եկավ

2013 Young Blood և Not An Apology

խմբագրել

2013 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Բեատրիսը ստորագրեց պայմանագիր Syco Music-ի և Hollywood Records-ի հետ[2]։ Առաջին անգամ այդ 2 լեյբլները սկսեցին համագործակցել իրար հետ։ Միլլերն սկսեց աշխատել իր դեբյուտային ալբոմի վրա, որը պետք է թողարկվեր 2015 թվականին։ Ալբոմի ստեղծմամբ հետաքրքրված էր նաև ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Օտեմ Ռոուն[3]։ Հետագայում՝ The X Factor-ի 2-րդ եթերաշրջանի ավարտից հետո, Միլլերը փոխեց իր անունը և այն ավելի կարճ դարձրեց՝ Բեա։ Ալբոմը պետք է թողարկվեր 2014 թվականին, իսկ սինգլն՝ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում։ 2014 թվականի սկզբին Միլլերն իր Ինստագրամի էջում դրեց նկար, որի բնութագրի մեջ գրված էր, որ նա՝ ալբոմի համար ուղևորվում է լուսանկարահանման և տեսահոլովակի նկարահանման[4]։ 2014 թվականի մարտի 3-ին նա YouTube-ում թողարկեց իր «Rich Kids» երգը, բայց այն պաշտոնապես չթողարկեց։ Մեկ շաբաթվա ընթացքում երգի տեսահոլովակը հավաքեց ավելի քան 150 000 դիտումներ։ Միլլերը պլանավորեց թողարկել մինի ալբոմ (EP) 2014 թվականի ամռանը, իսկ ամբողջական ալբոմն՝ աշնանը մոտ ժամանակահատվածում[5]։ 2014 թվականի ապրիլին նա, իր նոր երգի համար, թողարկեց «Enemy Fire» 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակը։ Իր դեբյուտային ալբոմի վրա Բեան աշխատում էր Busbee-ի, Ջարադ Ռոջերսի, Մայք Դել Ռիոյի և շատ ուրիշների հետ։ Նրա դեբյուտային EP «Young Blood» ալբոմը թողարկվեց ԱՄՆ-ում 2014 թվականի ապրիլի 22-ին[6] նույնանուն լիդ-սինգլով։ Մինի ալբոմը զբաղեցրեց երկրորդ տեղը iTunes չարտում և 64-րդ տեղը Billboard 200-ում։ 2014 թվականի նոյեմբերին EP թողարկվեց գրեթե բոլոր երկրների iTunes-ում։ Ինչպես նաև Բեան ձայնագրեց «Open Your Eyes» երգը Ջենիֆեր Դոննելլիի «Deep Blue: Songspell» աուդիոգրքի համար, որը հնչյունավորեց հենց ինքը։ Դեմիի «Demi World Tour» շրջագայության շրջանակներում Միլլերը եղել է Դեմի Լովատոյի մի քանի համերգներում, որպես համերգի բացող։ Բեատրիսի դեբյուտային ալբոմը ստացավ «Not An Apology» անվանումը և թողարկվեց 2015 թվականի հուլիսի 24-ին։ Ալբոմի մեջ մտան նաև «Young Blood», ինչպես նաև «Rich Kids» երգը։

Սկավառակագրություն

խմբագրել

Սինգլներ

խմբագրել
Անվանումը Տարի Պիկ դիրքերը չարտերում Վկայագիրներ Ալբոմ
Billboard Hot 100|US
[7]
Mainstream Top 40|US
Pop[7]
Dance Club Songs|US
Dance[7]
"Young Blood" 2014 4 "Not an Apology"
"Fire n Gold" 2015 78 42
  • կարգավիճակ՝ ոսկի
"Yes Girl" 2016 Ոչ ալբոմային սինգլ
"Song Like You" 2017 Chapter One: Blue
"Buy Me Diamonds" '[Chapter Two: Red
"Repercussions" Chapter Three: Yellow
"—" նշանակում է, որ ալբոմը չի մտել չարտերի մեջ, կամ չի թողարկվել տվյալ տարածքում։

Անվանում Մանրուքներ Հորիզոնական
US
[7]
«Young Blood (EP)»
  • Թողարկվեց՝ 2014 թվականի ապրիլի 22-ին
  • Լեյբլներ՝ Syco Music, Hollywood Records
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
64
«Chapter One: Blue»
  • Թողարկվեց՝ 2017 թվականի փետրվարի 24-ին
  • Լեյբլ՝ Hollywood Records
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
«Chapter Two: Red»
  • Թողարկվեց՝ 2017 թվականի հունիսի 2-ին
  • Լեյբլ՝ Hollywood Records
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
«Chapter Three: Yellow»
  • Թողարկվեց՝ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին
  • Լեյբլ՝ Hollywood Records
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Տեսահոլովակներ

խմբագրել
Տեսահոլովակների ցանկ
Անվանում Տարի Ռեժիսոր
«Young Blood» 2014 Mark Pellington
«Fire n Gold» 2015 Black Coffee
«Yes Girl» 2016 Aya Tanimura
«Song Like You» 2017 Kyle Cogan
«Burning Bridges» 2017 Kyle Cogan
«I Can't Breathe» 2017 Kyle Cogan
«Like That» 2017 Miles & AJ
«Buy Me Diamonds» 2017 Miles & AJ
«Warmer» 2017 Miles & AJ
«Repercussions» 2017 Miles & AJ
«To The Grave ft. Mike Stud» 2017 Miles & AJ
«S.L.U.T.» 2018 Miles & AJ

Ալբոմներ

խմբագրել
Անվանումը Մանրուքներ Դիքը չարտերում
US
[7]
«Not an Apology»
  • Թողարկվեց՝ 2015 թվականի հուլիսի 21-ին
  • Լեյբլներ՝ Syco Music, Hollywood Records
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Անվանում Դեր Նշումներ
2008 Saturday Night Live Երեխա Դակոտա Ֆեննինգի շոույում
2008 Տեդդի Գրեմս Գրեյս Աննշան դեր
2009 Հրաշալի Գազանիկներ Cuby / Baby Munchkin 2 սերիա
2009 Շոպահոլիկ Աղջիկ կոշիկի խանութից
2009 Բացահայտիչ մարդ' Անջելա Բերնարդ
2009 Սառցե դարաշրջան 3:Դինոզավրների դարաշրջան Ավելորդ ձայն
2008 Այո, Վիրջինիա Վիրջինիա Օ՛խենլոն Գլխավոր դեր
2009 Յուպիպի ֆեդերացիա Մատուցողուհի
2010 Hens and Chicks Հաննա
2010 Խաղալիքների պատմություն:Մեծ փախուստ Մոլլի Ձայն
2011 Փլուզումը անընդունելի է։ փրկելով Ուոլ Սթրիթը Բաֆֆետ Գրեյտի թոռնուհի
2012 Թռիչք Բաֆֆետ Գրեյսի թոռնուհի
2012 Հիշել ամենը Կատրինա Սեդլեր 1 եթերաշրջանի 22 սերիա
2013 Զինծառայողը վիրավորվել է Լեննի Կալահան
2013 Մերրի և Մարտա (ֆիլմ) Թաղման երգչուհի

Համերգային շրջագայություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «"'X Factor' Alum Beatrice Miller Inks Record Deal"». The Hollywood Reporter.
  3. «"BeatriceMBR: Bea e Autumn Rowe."». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Ինստագրամ».
  5. «"Bea Miller Kicks Off a Month of Surprises with "Rich Kids" Teaser"». fanlala.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 9-ին.
  6. «"Twitter / BeaMiller: my EP comes out on iTunes April 22nd"».
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Bea Miller». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեա Միլլեր» հոդվածին։