Բեատրիս Արթուր (անգլ.՝ Beatrice «Bea» Arthur, մայիսի 13, 1922(1922-05-13)[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - ապրիլի 25, 2009(2009-04-25)[4][2][2][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է դարձել «Ոսկե աղջիկներ» հեռուստասերիալում Դորոթի Զբորնակի դերով։

Բեատրիս Արթուր
Ծննդյան թիվ՝մայիսի 13, 1922(1922-05-13)[1][2][2][…]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանի թիվ՝ապրիլի 25, 2009(2009-04-25)[4][2][2][…] (86 տարեկան)
Վախճանի վայր՝Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, ակտիվիստ և կատակերգու
Պարգևներ՝
IMDb։ID 0037735
beatricearthur.com

Կենսագրություն խմբագրել

Բեատրիս Արթուրը (ի ծնե` Բերնիս Ֆրանկել) ծնվել է 1922 թվականի մայիսի 13-ին, Նյու Յորքում, Ռեբեկա և Ֆիլիպ Ֆրանկելների ընտանիքում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Մերիլենդ, որտեղ նրա ծնողները կառավարիչներ են դարձել կանացի հագուստի խանութում։ Կրթությունն ստացել է Վիրջինիա նահանգի Բլեքսթոուն քոլեջում, որտեղ ներգրավված է եղել դրամատիկական խմբակում։

1943-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի կանանց ռեզերվում։

Նրա դերասանական կարիերան սկսվել է 1940-ական թվականների վերջին, երբ նա դարձել է Բրոդվեյի թատերական խմբի անդամ և սկսել ելույթ ունենալ Նյու Յորքի Չերրի Լեյն թատրոնում։ Բեատրիսն առավել հայտնի թատերական դերեր է խաղացել «Երեք գրոշանոց օպերա» (1954), «Տանիքի ջութակահարը» (1966) և «Մեյմ» մյուզիքլներում (1966). վերջին դերի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակին։ 1974 թվականին «Մեյմ» մյուզիքլը էկրանավորվել է։

1970-ական թվականների սկզբին սկսվել է նրա կարիերան հեռուստատեսությունում և նրա առաջին խոշոր դերերից մեկը դարձել է Մոդ Ֆինդլեյի դերակատարումը «Մոդ» հեռուստասերիալում, որի ցուցադրությունը տևել է 1972 թվականից մինչև 1978 թվականը։ Այդ դերի համար Բեատրիսը մի քանի անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ 1977 թվականին արժանացել այդ մրցանակին։

Դրանից հետո Արթուրը մի քանի հեռուստասերիալներում հայտնվել է որպես հյուր, ինչպես նաև` կազմակերպել իր սեփական թատերական շոուն, որի հետ որոշ ժամանակ շրջագայեց ԱՄՆ-ում։

2002 թվականին վերադարձել է Բրոդվեյ և դարձել «Բի Արթուրը Բրոդվեյում» սեփական բեմադրության գլխավոր դերակատարաը։ Բեմադրությունը բաղկացած էր պատմվածքներից և երաժշտական համարներից, որոնք պատմում էին նրա կյանքի և կարիերայի մասին։

Բի Արթուրը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր Ռոբերտ Ալան Արթուրն էր, իսկ երկրորդը՝ ռեժիսոր Ջին Սաքսը (1950-1978), որի հետ միասին որդեգրել է երկու երեխա[6]։

Բեատրիս Արթուրը մահացել է 2009 թվականի ապրիլի 25-ին, Լոս Անջելեսի իր տանը՝ 86 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1958 ֆ Այդպիսի մի կին That Kind of Woman պայմանագրային
1970 ֆ Սիրահարներ և այլ օտարականներ Lovers and Other Strangers Բի Վեխիո
1972-1978 ս Մոդ Maude Մոդ Ֆինդլեյ
1974 ֆ Մեյմ Mame Վերա Չարլզ
1981 ֆ Համաշխարհային պատմություն, մաս առաջին History of the World, Part I Գրասենյակի աշխատող
1985-1992 ս Ոսկե աղջիկներ The Golden Girls Դորոտի Զբորնակ
1995 ֆ Դեպի լավը կամ դեպի վատը For Better or Worse Բևերլի Մեյքշիֆտ
2000 ֆ Ծիծաղի թշնամիները Enemies of Laughter Փոլի մայրը

Պարգևներ խմբագրել

  • «Թոնի» (1966)` «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» («Մեյմ»)
  • «Էմմի» (1977)` «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» («Մոդ»)
  • «Էմմի» (1988)` «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» («Ոսկե աղջիկներ»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #135140609 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20110604035353/http://abclocal.go.com/wjrt/story?section=news/entertainment&id=6780671
  5. https://d23.com/walt-disney-legend/bea-arthur/
  6. «В США скончалась двукратная обладательница премии «Эмми»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Արթուր» հոդվածին։