«Բաքոս» (անգլ.՝ Bacchus), հոլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից, դիվանագետ, կոլեկցիոներ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1630 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 191 × 161,3 սմ։

Բաքոս
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս[1]
տարի1630
բարձրություն191 սանտիմետր[2]
լայնություն161,3 սանտիմետր[2]
ստեղծման վայրՖլանդրիա[2]
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
սեփականատերLouis Antoine Crozat?
հիմնական թեմաԲախուս
կայք
Ծանոթագրություններ

Այսօր «Բաքոս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ

Նկարագիր

խմբագրել

Այս ստեղծագործությունում հեղինակը Բաքոսի կերպարում նկարել է թանձրամարմին մերկ երիտասարդ տղայի՝ տակառին նստած։ Նրա վեր պարզած ձեռքին գավաթ է, որի մեջ գինի է լցնում իրեն փաթաթված կինը՝ Արիադնեն։ Գինի լցնելիս թափված կաթիլները բերանով փորձում է որսալ փոքրիկ սատիրը։ Բաքոսի թիկունքում սկահակից գինի է խմում Պանը։ Դիմացի աջ կողմում նկարված է միզող պուտտի։

Պատմություն

խմբագրել

«Բաքոս» ստեղծագործությունը ցուցադրվում է Նոր Էրմիտաժի շենքի 247 սրահում (Ռուբենսի սրահում)[3]։

Նկարն ավարտելուց հետո Ռուբենսն իր արվեստանոցում ստեղծում է նկարի երկու կրկնօրինակ, որի մի օրինակն այսօր պահպանվում է Ֆլորենցիայում, Ուֆֆիցիում, իսկ երկրորդը՝ Դրեզդենի պատկերասրահում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDimages (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/48138/
  3. «Государственный Эрмитаж. — Рубенс, Питер Пауль. «Вакх»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  4. «RISD Museum. — Bacchus». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.

Գրականություն

խմբագրել
  • M. Warszawska Pierre Paul Rubens publ. Book Company Et Krzysztof Jacek Olesiuk, Varsovie 2006