Բարտալոմեո Վենետո
Բարտալոմեո Վենետո (իտալ.՝ Bartolomeo Veneto, 1502[1][2] կամ մոտ 1480-ականներ, Հյուսիսային Իտալիա, Իտալիա - 1555[1], Թուրին, Սավոյայի դքսություն), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։
Բարտալոմեո Վենետո | |
---|---|
Ծնվել է | 1502[1][2] կամ մոտ 1480-ականներ |
Ծննդավայր | Հյուսիսային Իտալիա, Իտալիա |
Վախճանվել է | 1555[1] |
Մահվան վայր | Թուրին, Սավոյայի դքսություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Circumcision? և Salome with the head of John the Baptist? |
Bartolomeo Veneto Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործություն
խմբագրելԲարտոլոմո Վենետոյի ծագման մասին քիչ տեղեկություններ կան։ Նկարիչը իր հայտնի նկարներից առաջինի՝ «Մարիամը մանկան հետ» նկարի վրա ստորագրել է 1502 թվականի ապրիլի 9-ին՝ «կես վենետիկցի, կիս կրեմոնցի»։ Աշխատել է հիմնականում Վենետիկում և Լոմբարդիայում։ Ըստ որոշ տեղեկությունների, ծնվել է Կրեմոնայի կամ Բերգամոյի տարածքում։ Բերգամոյում նա ուսումնասիրել է դիմանկարչություն և այդ բնագավառում հասել է ուշագրավ հմտության։
Վենետոն իր վաղ ստեղծագործական շրջանում ստեղծել է գրեթե բացառապես կրոնական թեմաներով կտավներ Վենետիկյան դպրոցի ոճով։ Ջովաննի Բելլինիի և Անտոնելլո դա Մեսինայի արվեստը առանձնահատուկ ազդեցություն է ունեցել Վենետոյի նկարչության վրա։ Հետագա ժամանակահատվածում, ինչպես մի շարք այլ վենետիկցի նկարիչներ (Մարկո Մարցիալե, Յակոպո դե Բարբարի, Բենեդետտո Դիանա), Վենետոն շատ գաղափարներ է վերցրել Ալբրեխտ Դյուրերից։ Սկզբնական շրջանում Վենետոյի նկարներում պատկերների և առարկաների ուրվագծերը պարզ և կոպիտ են՝ Ալվիզ Վիվարինիի ոճով։ Միայն Ֆերարայում և Միլանում մնալուց և Լոմբարդիայի գեղանկարչական դպրոցի հետ ծանոթությունից հետո այն, ինչ պատկերված է նրա ստեղծագործություններում, դառնում է փափուկ, կլորացվում և մոտենում է Լեոնարդո դա Վինչիի տեսլականին։ Ֆերարայում և նրա շրջակայքում Վենետոն պատվեների հիման վրա նկարել է դ'Էստե դքսական ընտանիքի որոշ ներկայացուցիչների դիմանկարներ։ Աշխատել է նաև Պադովայում։
Վենետիկից հեռանալուց հետո Վենետոն առաջին տարիներին աստիճանաբար հեռացել է վենետիկյան ոճի նորմերից և ավելի ու ավելի է ենթարկվել Հյուսիսային Վերածննդի դարաշրջանի ներկայացուցիչների (Դյուրեր, Լուկաս վան Լեյդեն) ազդեցությանը։ Հետո նրա ստեղծագործություններում գերակշռում է Լեոնարդո դա Վինչիի դպրոցի ազդեցությունը։ Նկարչի կյանքի վերջին տարիներին նրա դիմանկարներում հեշտ է ճանաչել բրեշիանյան ոճը, հատկապես Ալեսանդրո Մորետտոյի և Ջովաննի Սավոլդոյի ազդեցությունը։ Վենետոյի արժանիքներից մեկն այն հմտությունն է, որի շնորհիվ նա իր ստեղծագործություններում զուգորդել է Հյուսիսային և Իտալիայի Վերածննդի դարաշրջանի նվաճումները։
Պատկերասրահ
խմբագրել-
Վին նվագող կինը (մոտ 1530, Գեթի կենտրոն[3], ԱՄՆ)
-
Երիտասարդ տղամարդու դիմանկար
-
Երիտասարդ տղամարդու դիմանկար
-
Նորածին Քրիստոսի թլփատությունը
-
Դոննա Էբրեայի դիմանկարը
-
Չորսը Ռիդոնո տոհմից
-
Մադոննա Դելլա Փերը
-
Ձեռնոցով երիտասարդի դիմանկար
-
Բեատա Բեատրիսա II դ'Էստեի դիմանկարը (1510-ական թվականներ Ֆերարա, Իտալիա[4])
-
Հովհաննես Մկրտիչ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
- ↑ 2,0 2,1 Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
- ↑ «www.getty.edu». Արխիվացված է օրիգինալից 2010-05-28-ին. Վերցված է 2009-04-20-ին.
- ↑ www.comune.fe.it Արխիվացված Մայիս 1, 2006 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Kindlers Malereilexikon. — Z.: Kindler Verlag AG, 1964—1971.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտալոմեո Վենետո» հոդվածին։ |