Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ

Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ (անգլ.՝ High School Musical 2)- ամերիկական երաժշտական կինոֆիլմ երիտասարդների մասին, որը համարվում է Ավագ դպրոցի մյուզիքլ ֆիլմի շարունակությունը։

Picto infobox cinema.png
Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ
անգլ.՝ High School Musical 2
Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, մանկական ֆիլմ, հեռուստատեսային դրամա և ռոմանտիկ կատակերգություն
ՀիմքԲարձրագույն դպրոցի մյուզիքլ
Թվականօգոստոսի 17, 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեննի Օրտեգա
ՊրոդյուսերDon Schain? և Bill Borden?
Սցենարի հեղինակՓիթեր Բարսոկինի
ԴերակատարներՔորբին Բլու[1], Զաք Էֆրոն[1], Վանեսսա Հադջենս[1], Էշլի Թիսդեյլ[1], Լուկաս Գրեյբիլ[1], Մոնիկ Քոլման[1], Mark L. Taylor?[1], Բարթ Ջոնսոն[1], Ռոբերտ Քերթիս Բրաուն[1], Ջեսիկա Թաք[1], Էլիսոն Ռիդ[1], Քրիս Ուորեն[1], Ռայն Սենբորն[1], Օլեսյա Ռուլին[1], Քեյսի Ստրո[1], Tanya Chisholm?[1], Մայլի Սայրուս[1], Kelli Baker?[1], McCall Clark?[1], Leslie Wing?[1], Jaymz Tuaileva?[1], Annette Wright?[1], K. Danor Gerald?[1], Charan Prabhakar?[1], Dave Fox?[1], David Nibley?[1], Charles Hajek?[1], Manly Ortega?[1] և Շեյն Հարպեր[2]
ԵրաժշտությունԴևիդ Նեսիմ Լոուրենս
Պատմվածքի վայրՆյու Մեքսիկո և Ալբուկերկե
Նկարահանման վայրՍոլթ Լեյք Սիթի
ԿինոընկերությունDisney Channel
Տևողություն106 րոպե
Բյուջե7 000 000 $
ՆախորդԲարձրագույն դպրոցի մյուզիքլ
ՀաջորդԱվագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո
Պաշտոնական կայքէջ
High School Musical 2 Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմերիան կայացել է 2007 թվականի օգոստոսի 17ին Disney Channelով: 2007 թվականի Սեպտեմբերի 9-ին ֆիլմը ցուցադրվել է՝ Հոնկոնգում, Մալայզիայում, Ֆիլիպիններում և Սինգապուրում, Սեպտեմբերի 17-ին՝ Ճապոնիայում, սեպտեմբերին և հոկտեմբերին ցուցադրվել է նաև եվրոպական մի շարք երկրներում։

ՍյուժեԽմբագրել

Ամառային արձկուրդներին East ավագ դպրոցի աշակերտները պատրաստվում են աշխատել, քանի որ առջևում դպրոցական վերջին տարին է մինչ քոլեջ ընդունվելը։ Դպրոցի բոսկետբոլի խմբի կապիտանը՝ Տրոյ Բոլտոնը հանկարծակի առաջարկ է ստանում աշխատելու քաղաքամերձ ակումբում։ Տրոյի առաջարկով ակումբ աշխատելում են ընդունվում նաև նրա համադասարանցիները։

Շուտով պարզվումկ է, որ ակումբը պատկանում է Շարպեյ Էվենսի ծնողներին, ով մտածել է խլել Տրոյին Գաբրիելայից։ Ակումբում ամեն տարի անցկացվում է տաղանդների մրցույթ, որտեղ ավանդաբար հաղթում էր Շարպեյը, երբ Տրոյը և Գաբրիելան ցանկանում են մասնակցել մրցույթին, Շարպեյի հաղթանակը դառնում է կասկածելի, այդ պատճառով նա չի հանձնվում։

ՇարունակությունԽմբագրել

Երրորդ ֆիլմը՝ Ավագ դպրոցի մյուզիքլ: Ավարտական երեկո էկրաններին է դուրս եկել 2008 թվականին: Երրորդ ֆիլմը ի տարբերություն նախորդ երկուսին, սկզբում ցուցադրվել է կինոթատրոններում։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Զաք Էֆրոն Տրոյ Բոլտոն
Վանեսսա Հադջենս Գաբրիելա Մոնտաս
Էշլի Թիսդեյլ Շարպեյ Էվենս
Լուկաս Գրեյբիլ Ռայն Էվենս
Էլիսոն Ռիդ Տիկին Դարբուս
Բլյու Կորբին Չեդ Դենֆորտ
Մոնիկա Կոուլմեն Թայլոր Մակ Կեսսի
Օլեսյա Ռուլին Քելսի Նիլսեն
Քրիս Ուորրեն կրտսեր Զիկ Բեյլոր
Ռայն Սանբորն Ջեյսոն Քրոսս
Բարթ Ջոնսոն Ջեք Բոլթոն (մարզիչ)
Մարկ Թեյլոր Ֆուլտոն (ակումբի տնօրեն)
Մայլի Սայրուս Վերջին մասում լողավազանի մոտ պարող պարուհիներից

Երաժշտական համարներԽմբագրել

  1. Ինչ ժամ է հիմա անգլ.՝ «What Time Is It»- Տրոյ, Գաբրիելա, Շարպեյ, Ռայն, Թեյլոր (դասարանում, միջանցքում, բուֆետում)
  2. Ինչ ժամ է հիմա (կրկնություն) անգլ.՝ «What Time Is It»- Տրոյ, Գաբրիելա, Շարպեյ, Ռայն, Չեդ և Թեյլոր (դպրոցի բակում)
  3. Անհավատալի անգլ.՝ «Fabulous»- Շարպեյ և Ռայն («Լավա Սպրինգսի» լողավազանում)
  4. Լուծել այս խնդիրը անգլ.՝ «Work This Out»- Տրոյ, Գաբրիելա, Չեդ, Թայլոր, Քելսի, Զիկ, Մարթա և Ջեյսոն («Լավա Սպրինգսի» խոհանոցում)
  5. Դու երգ ես իմ մեջ անգլ.՝ «You Are the Music in Me»- Տրոյ և Գաբրիելա («Լավա Սպրինգսի» բուֆետում)
  6. Հումու- հումու անգլ.՝ «Humuhumunukunukuapua'a»- Շարպեյ և Ռայն («Լավա Սպրինգսի» կուլիսների ետևում)
  7. Ես չեմ պարում անգլ.՝ «I Don't Dance»- Չեդ և Ռայն («Լավա Սպրինգսի» բոսկետբոլի խաղադաշտում)
  8. Դու երգ ես իմ մեջ (կրկնություն) անգլ.՝ «You Are the Music in Me»- Տրոյ և Շարպեյ («Լավա Սպրինգսի» բեմում)
  9. Պետք է գնամ իմ ճանապարհով անգլ.՝ «Gotta Go My Own Way»- Տրոյ և Գաբրիելա (լողավազանում, հանդերձարանում, «Լավա Սպրինգսի» այգիներում)
  10. Ես հավատում եմ անգլ.՝ «Bet On It»- Տրոյ («Լավա Սպրինգսի» գոլֆի դաշտում)
  11. Ամեն օր անգլ.՝ «Everyday»- Տրոյ և Գաբրիելա («Լավա Սպրինգսի» բեմում)
  12. Բոլորը մեկի համար անգլ.՝ «All for One»- Տրոյ, Գաբրիելա, Շարպեյ, Ռայն, Չեդ, Թայլոր («Լավա Սպրինգսի» լողավազանում)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել