Բարբիտուրատներով գերդոզավորում

Բարբիտուրատներով գերդոզավորում, թունավորում, բարբիտուրատների մեծ դեղաչափեր կիրառելու պատճառով[1]։ Ախտանշանները սովորաբար ներառում են մտածելու դժվարություններ, շարժումների վատ կոորդինացիա, գիտակցության մթագնում և շնչառական ճիգերի թուլացում (շնչառության ճնշում)[2]։ Գերդոզավորման բարդությունները կարող են ներառել ոչ կարդիոգեն թոքային այտուց[3]։ Մահը սովորաբար վրա է հասնում շնչառության ճնշման պատճառով[4]։

Բարբիտուրատներով գերդոզավորում
Հետևանքpulmonary aspiration?
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9969
ՀՄԴ-10F13 և T42.3

Բարբիտուրատներով գերդոզավորում կարող է տեղի ունենալ պատահական կերպով կամ մտածված, նպատակ ունենալով մահ պատճառել[4]։ Բարբիտուրատների տոքսիկ էֆեկտները ադիտիվ են (գումարային) ալկոոլի և բենզոդիազեպինների էֆեկտներին[4]։ Մահացու դոզայի չափը կախված է անձի տանելիությունից և դեղի կիրառման ճանապարհից[4]։ Բարբիտուրատները իրենց ազդեցությունը թողնում են ԳԱԿԹ նեյրոտրանսմիտերի միջոցով[3]։ Բարբիտուրատների կիրառման փաստը կարելի է ստուգել արյունը և մեզը ստուգելով[5]։

Բուժումը ներառում է անձի շնչառության և արյան ճնշան պահպանությունը[3][6]։ Չնայած սպեցիֆիկ հակաթույն գոյություն չունի, ակտիվացրած ածուխը կարող է օգտակար լինել[6][7]։ Հնարավոր է ակտիվացրած ածխի բազմաթիվ դեղաչափերի անհրաժեշտությունը[8]։ Կարող է քննարկվել նաև հեմոդիալիզի հնարավորթյունը[7]։ Մեզի հիմնայնացումը էֆեկտիվ չէ[7]։ Չնայած նախկինում տարածվածությանը, բարբիտուրատներն այժմ հազվադեպ են թունավորման պատճառ դառնում[8]։

Մեխանիզմ խմբագրել

Բարբիտուրատները երկարացնում են ԳԱԿԹA ընկալիչների քլորային անցուղիների բաց լինելու ժամանակը, դրանով իսկ մեծացնելով ԳԱԿԹ էֆեկտիվությունը։ Ի հակադրում սրա, բենզոդիազեպինները մեծացնում են քլորային անցուղիների բացման հաճախությունը, մեծացնելով ԳԱԿԹ-ի ազդման ուժը[9]։

Բուժում խմբագրել

Բարբիտուրատների չարաշահման բուժումը հիմնականում աջակցող է։ Աջակցության աստիճանը կախված է հիվանդի ախտանշաններից։ Եթե հիվանդը քնկոտ, բայց արթուն է և կարող է կուլ տալ և շնչել առանց դժվարությունների, բուժումը կարող է լինել հասարակ դիտարկումը (ինտենսիվ մոնիտորինգ)։ Եթե հիվանդը չի շնչում, այն կարող է ներառել մեխանիկական օդափոխությունը՝ մինչև դեղի օրգանիզմից դուրս բերումը։

Աջակցող բուժումը ներառում է հետևյալը.

  • Նազոգաստրալ զոնդով կարող է ակտիվացրած ածուխ տրվել
  • Ֆիզիոլոգիական լուծույթի, Նալօքսոնի, Թիամինի և/կամ գլյուկոզի ներերակային ներարկում
  • Ինտուբացիա և Բեմեգրիդ, կամ ամբու-պարկ, այն դեպքում երբ այս երկուսն անհասանելի են, մինչև հիվանդը կկարողանա ինքնուրույն շնչել
  • Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում հիվանդի դիտարկում մի քանի ժամից մի քանի օրվա ընթացքում, եթե ախտանշանները նշանակալի են
  • Հիվանդի խորհրդատվություն դեղամիջոցների չարաշահման վերաբերյալ կամ հոգեբույժի կոնսուլտացիայի ուղեգրում

Նշանակալի դեպքեր խմբագրել

Հայտնի դեպքերն են. Մերլին Մոնրո, Դալիդա[10][11], Ջուդի Գարլանդ, Չեստեր Մորիս, Ջորջ Սանդերս, Պիեռ Անջելի, Ջիմի Հենդրիքս, Սկոտ Նյուման, Բրիան Էպշտեյն, Ալան Վիլսոն, Սկոտի Բեքետ, Էդի Սեդվիք, Դոմինիկ Էլվս, Դինա Վաշինգտոն, Լեյլա Պահլավի և Քերոլ Լենդիս, ովքեր մահացել են բարբիտուրատներով գերդոզավորումից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Publishing, Bloomsbury (2009). Dictionary of Medical Terms (անգլերեն). Bloomsbury Publishing. էջ 37. ISBN 9781408102091. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Weaver, MF (2015 թ․ սեպտեմբերի 3). «Prescription Sedative Misuse and Abuse». The Yale Journal of Biology and Medicine. 88 (3): 247–56. PMC 4553644. PMID 26339207.
  3. 3,0 3,1 3,2 Marx, John A. Marx (2014). «165». Rosen's emergency medicine : concepts and clinical practice (8th ed.). Philadelphia, PA: Elsevier/Saunders. էջեր Sedative Hypnotics. ISBN 978-1455706051.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sadock, Benjamin J.; Sadock, Virginia A. (2008). Kaplan & Sadock's Concise Textbook of Clinical Psychiatry (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 149. ISBN 9780781787468. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. Baren, Jill M. (2008). Pediatric Emergency Medicine (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 955. ISBN 978-1416000877. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. 6,0 6,1 Carroll, Robert G. (2010). Problem-based Physiology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 99. ISBN 978-1416042174. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 Roberts, DM; Buckley, NA (January 2011). «Enhanced elimination in acute barbiturate poisoning - a systematic review». Clinical Toxicology. 49 (1): 2–12. doi:10.3109/15563650.2010.550582. PMID 21288146.
  8. 8,0 8,1 Müller, D; Desel, H (October 2013). «Common causes of poisoning: etiology, diagnosis and treatment». Deutsches Arzteblatt International. 110 (41): 690–9, quiz 700. doi:10.3238/arztebl.2013.0690. PMC 3813891. PMID 24194796.
  9. Lafferty, KA; Bonhomme, K; Kopinski, P; Lee, DC; Abdel-Kariem, R (2017 թ․ հունվարի 14). Tarabar, A; VanDeVoort, JT; Burns, MJ (eds.). «Barbiturate Toxicity: Pathophysiology». eMedicine. New York, USA: WebMD. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «Dalida». New York Times. 1987 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
  11. Simmonds, Jeremy (2008). v. Chicago Review Press. էջ 225. ISBN 978-1-55652-754-8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին.