Հակաթույն, նաև ճանաչված որպես հակադոտ, թույնի հակաշիճուկ և հակաթույն իմունոգլոբուլին, բուժում է՝ կազմված հակամարմիններից, որը օգտագործվում է որոշակի տեսակի թունավոր խայթոցների և կծածների ժամանակ[1]։ Դրանք խորհուրդ են տրվում միայն նշանակալի թունավորումների կամ թունավորման բարձր ռիսկերի ժամանակ[1]։ Հատուկ հակաթույնի անհրաժեշտությունը կախված է թույնի տեսակից[1]։ Այն տրվում է ներարկման ձևով[1]:

Blue pill container spilled icon.svg
Հակաթույն
Snake Milking.jpg

Կողմնակի ազդեցությունները կարող են շատ ծանր լինել[1]։ Դրանք ներառում են շիճուկային հիվանդություններ, շնչառությոան խանգարումներ և ալերգիկ ռեակցիաներ՝ ներառյալ անաֆիլաքսիան[1]։ Հակաթույնը պատրաստվում է համապատասխան կենդանու թույնի հավաքումով և այդ թույնը փոքր չափաքանակներով կենդաներին ներմուծելու եղանակով[2]։ Այդ հակամարմինները հետո վերցվում են փորձարարական կենդանու արյունից և զտվում են[2]։ Տարբերակները հնարավոր են սարդի և օձի խայթոցների, ձկների և կարիճների կծածների դեպքում[3]։

Հակաթույները ստեղծվել են սկսած 1800-ական թվականներից և սկսվել են առօրյայում օգտագործվել 1950-ականներին[2][4]։ Դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության էսենցիալ դեղամիջոցների ցանկում են, որպես շատ արդյունավետ և ապահով դեղեր, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգի համար համար[5]։ Կախված տեսակից շուկայական գները զարգացող պետություններում կազմում է 9-118 ԱՄՆ դոլար մեկ սրվակի համար[6]։ Միացիալ նահանգներում այն արժե ավելի քան 2,300 ԱՄՆ դոլար մեկ դեղաչափի համար[7][8]։

Բժշկական կիրառումԽմբագրել

Հակաթույնի սկզբունքը հիմնված է վակցինայի վրա և զարգացրել է Էդվարդ Ջենները, սակայն իմունիզացիան անմիջապես հիվանդի վրա օգտագործելու փոխարեն, օգտագործել է կրող կենդանու վրա և գերիմունիզացված շիճուկը ներարկել հիվանդին։

Հակաթույները կարող են դասակարգվել որպես միավալենտներ (երբ այն արդյունավետ է միայն մեկ տեսակի թույնի դեպքում) կամ պոլիվալենտ (երբ հակաթույնը որրշակի տեսակների սահմանում է արդյունավետ, կամ մի քանի տարբեր տեսակների միաժամանակ)։

Հակաթույները բուժմական օգտագործման մեջ հաճախ պահպանվում են սառեցված-չորացված ամպուլաների մեջ, բայց երբեմն հասանելի են միայն հեղուկ ձևով և պետք է պահպանվեն սառնարանում։ Նրանք միանգամից չեն կորցնում իրենց ակտիվությունը բարձր ջերմաստճաններում, սակայն սառցե շղթայի փոքր խախտումը կործանարար չէ։ Հակաթույների մեծամասնությունը (ներառյալ բոլոր օձերի հակաթույները) կիրառվում են ներերակային ճանապարհով, բայց քարաձկան և կարմրամեջք սարդի հակաթույները տրվում են միջմկանային ներարկումով։ Միջմկանային եղանակով տրված հակաթույնը կասկածելի է որոշ իրավիճակներում, անհավասարաչափ արդյունավետության պատճառով[9]։

Հակաթույնը կապում և չեզոքացնում է թույնը, դադարեցնելով հետագա վնասումը, բայց չի վերափոխում արդեն վնասվածը։ Այսպիսով, նրանք պետք ներմուծել այնքան շուտ որքան հնարավոր է թույնի ներարկումից հետո։ Մինչև հակաթույների հայտնվելը, որոշ խայթոցներ, որոնք նախկինում անխուսափելիորեն մահացու էին՝ այժմ շատ հազվադեպ են դառնում մահվան պատճառ՝ դա էլ այն դեպքում, երբ հակաթույնը ժամանակին չի տրվում։

Հակաթույները զտվում են մի քանի պրոցեսների ընթացքում, բայց այնուամենայնիվ պարունակում է նաև այլ շիճուկային սպիտակուցներ որոնք կարող են հանդես գալ որպես հակածիններ։ Որոշ անհատներ կարող են անմիջապես գերզգայունության ռեակցիա ունենալ (անաֆիլաքսիա) կամ կամ ուշացած գերզգայունության (շիճուկային հիվանդություն) ռեակցիա և հետևաբար հակաթույնը պետք է օգտագործվի զգուշությամբ։ Չնայած հազվադեպ, բայց հակաթույնի հանդեպ հնարավոր են ծանր գերզգայունության ռեակցիաները՝ ներառյալ անաֆիլաքիսան[10]։ Անկախ զգուշությանը, հակաթույնը սովորաբար միակ արդյունավետ բուժումն է կյանքին վտանգ սպառնացող վիճակներում և այդ պարագայում ավելի խելամիտ է հակաթույնի կիրառումը, քան հնարավոր անաֆիալքսիայից խուսափելու նպատակով հակաթույնի կիրառումից հրաժարվելը։ Կա մի հայտնի միֆ, իբր ձիուց ալերգիա ունեցողները «չեն կարող» հակաթույն ստանալ, կողմնակի ազդեցությունները կառավարելի են և հակաթույնը պետք է տալ շատ արագ, մինչև կողմնակի ազդեցությունների վերահսկումը[11]։

ԱՄՆ-ում, միակ հաստատված հակաթույնը` շառաչող օձերի (Բոժոժավոր օձ, պղնձագլուխ և ջրային օձեր) խայթոցների դեմ, որը ստանում են ոչխարների մթերքի մաքրման միջոցով, որը հայտնի է որպես «CroFab»[12]։

Որպես այլընտրանք, երբ պայմանական հակաթույնը հասանելի չէ, հիվանդանոցները երբեմն օգտագործում են հակակաթվածային դեղ, նեոստիգմինի ներերակային տարբերակը՝ օձի խայթոցի նեյրոտոքսիկ թունավորման ազդեցությունը դանդաղեցնելու համար[13]։ Որոշ խոստումնալից հետազոտություններ հայտնում են դեղի ներքթային ներմուծման մասին, որպես «ունիվերսալ հակաթույն» նեյրոտոքսիկ խայթոցների բուժման համար[14]։

ՄեխանիզմԽմբագրել

Հակաթույները աշխատում են թույնը կապելու և չեզոքացնելու մեթոդով։

Չնայած մարդիկ կարող են տարբերվել իրենց ֆիզիոախտաբանական արձագանքներով և կենդանու թույնի նկատմամբ զգայունությամբ, մարդիկ չունեն բնական իմունիտետ դրա նկատմամբ։ Որոշ օձակեր կենդանիներ իմունիտետ ունեն այդ տեսակի օձերի թույների հանդեպ՝ արտադրելով արյունը կանգնեցնող և հականեյրոտոքսիկ գործոններ իրենց արյան մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջեր 396–397։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է հունվարի 8, 2017 
  2. 2,0 2,1 2,2 Dart Richard C. (2004)։ Medical Toxicology (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 250–251։ ISBN 9780781728454։ Արխիվացված օրիգինալից 2017-01-09-ին 
  3. British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջ 43։ ISBN 9780857111562 
  4. Gad Shayne Cox (2007)։ Handbook of Pharmaceutical Biotechnology (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 692։ ISBN 9780470117101։ Արխիվացված օրիգինալից 2017-01-09-ին 
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  6. «Antivenom Serum»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 27, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  7. Lewis Danny (սեպտեմբերի 11, 2015)։ «Why A Single Vial Of Antivenom Can Cost $14,000»։ Smithsonian։ Վերցված է հունվարի 9, 2017 
  8. «One step closer to cheaper antivenom»։ ScienceDaily։ սեպտեմբերի 3, 2015։ Արխիվացված օրիգինալից հունվարի 9, 2017-ին։ Վերցված է հունվարի 9, 2017 
  9. Isbister GK. (2002)։ «Failure of intramuscular antivenom in Redback spider envenoming»։ Emerg Med (Fremantle) 14 (4): 436–9։ PMID 12534488։ doi:10.1046/j.1442-2026.2002.00356.x 
  10. «Anaphylaxis to scorpion antivenin and its management following envenomation by Indian red scorpion, Mesobuthus tamulus»։ Indian Journal of Critical Care Medicine 19 (9): 547–549։ 2015։ doi:10.4103/0972-5229.164807 
  11. See, for example, the Antivenom Precautions paragraph of the Medication section of James Forster (2006-03-14)։ «Snake Envenomations, Sea»։ eMedicine Emergency Medicine (environmental)։ Արխիվացված օրիգինալից հունիսի 26, 2006-ին։ Վերցված է 2006-06-25 
  12. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-02-08  Link to PDF for full prescribing information, retrieved 11/11/12
  13. Franklin, Deborah, "Potential Treatment For Snakebites Leads To A Paralyzing Test Archived 2014-08-09 at the Wayback Machine.", NPR.org, July 31, 2013.
  14. "Universal antidote for snakebite: Experimental trial represents promising step Archived 2014-07-07 at the Wayback Machine.", California Academy of Sciences via Science Daily, May 28, 2014.