Ջորջ Սոնդերս (անգլ.՝ George Saunders, դեկտեմբերի 2, 1958(1958-12-02)[1][2][3][…], Ամարիլլո[4][5][6][…]), ամերիկացի գրող, էսսեիստ և սցենարիստ, ում գրքերը ընդգրկվել են բեսթսելլերների ցանկում՝ ըստ «The New York Times» վարկածի։

Ջորջ Սոնդերս
անգլ.՝ George Saunders
George Saunders by David Shankbone.jpg
Ծնվել էդեկտեմբերի 2, 1958(1958-12-02)[1][2][3][…] (64 տարեկան)
ԾննդավայրԱմարիլլո[4][5][6][…]
Մասնագիտությունթարգմանիչ, ակնարկագիր, ուսուցիչ, պրոֆեսոր, լրագրող, արձակագիր, գրող, երկրաֆիզիկոս, ինժեներ-երկրաբան, Ֆանտաստիկ ժանրի գրող, վիպասան, համալսարանի դասախոս, մանկագիր և վիպասան
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[2][7][8][…]
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան, Colorado School of Mines? և Oak Forest High School?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան և Սիրաքյուսի համալսարան[9]
Պարգևներ
Կայքgeorgesaundersbooks.com
saunderssaunderssaunders.com
Commons-logo.svg George Saunders Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջորջ Սոնդերսը ծնվել է Տեխասի նահանգի Ամարիլլո քաղաքում, և մեծացել է Չիկագոյի հարավային արվարձանում, որտեղ էլ ավարտել է Oak Forest High School դպրոցը։ 1981 թվականին Սոնդերսն ստացել է բակալավրի աստիճան երկրաֆիզիկայի բնագավառում Կոլորադոյի Արթուր Լեյքսի անվան լեռնային դպրոցում (քաղաք Գոլդեն, Կոլորադո)։ 1988 թվականին ավարտել է Սիրակուզսկայի համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան գրական ստեղծագործության ոլորտում։

1989-1996 թվականներին աշխատել է որպես տեխնիկական փաստաթղթերի ստեղծող և երկրաֆիզիկայի ինժեներ Radian International ընկերությունում (քաղաք Ռոչեստեր, Նյու-Յորքի շրջան), մշակել է մեթոդներ շրջակա միջավայրի պահպանման համար։ Նա նաև մի որոշ ժամանակ եղել է այն նավի անձնակազմի մեջ, որ Սումատրա կղզու շրջանում զբաղվել է նավթի որոնումներով։

1997 թվականից դասավանդել է Սիրակուզսկայի համալսարանում՝ միաժամանակ հրապարակելով գեղարվեստական և գիտական աշխատանքներ։ 1997 թվականին ստացել է Մակ-Արթուր կրթաթոշակով 500 հազար դոլարի չափով, ինչպես նաև արժանացել է Գուգենհայմի կրթաթոշակի։ Նույն թվականին Սոնդերսին ստացել է «Ֆենտեզիի համաշխարհային մրցանակ» իր CoomCoom պատմվածքի համար[13]։ 2007 թվականին իր In Persuasion Nation պատմվածքների ժողովածուն արժանացել է The Story Prize մրցանակին։ 2013 թվականին Սոնդերսն արժանացել է PEN/Malamud Award մրցանակին[14]։ Սոնդերսը չորս անգամ դարձել է National Magazine Awards մրցանակի դափնեկիր (1994, 1996, 2000 և 2004 թվականներին), իսկ 1997 թվականին արժանացել է «O. Henry Award» երկրորդ մրցանակին (The Falls պատմվածքի համար)[15]։

1990-ական թվականների վերջին Բեն Ստիլլերը գնել է CivilWarLand in Bad Decline վիպակի էկրանավորման իրավունքը[16]։ Սոնդերսը նաև գրել է լիամետրաժ ֆիլմի սցենար Sea Oak պատմվածքի հիման վրա[17]։

Ջորջ Սոնդերսը բուդդիստական Նինգմա դպրոցի հետևորդ է[18]։

2017 թվականին Ջորջ Սոնդերսն արժանացել է Բուքերյան մրցանակի «Լինկոլնը բարդոյում» պատմական վեպի համար[19]։

ՄատենագրությունԽմբագրել

ԱրձակԽմբագրել

  • CivilWarLand in Bad Decline (1996, պատմվածքներ և վիպակ)
  • Pastoralia (2000, պատմվածքներ և վիպակ)
  • The Very Persistent Gappers of Frip (2000, վիպակ Լեյն Սմիթի նկարազարդումներով, բեսթսելլեր The New York Times-ի վարակծով)
  • The Brief and Frightening Reign of Phil (2005, վիպակ)
  • In Persuasion Nation (2006, պատմվածքներ)
  • Tenth of December: Stories (2013, պատմվածքներ, բեսթսելլեր The New York Times-ի վարկածով)
  • Fox 8 (2013, պատմվածքներ)

ԱյլԽմբագրել

  • A Bee Stung Me, So I Killed All the Fish (Notes from the Homeland 2003-2006) (2006)
  • The Braindead Megaphone (2007, էսսեների ժողովածու)

ԱնթոլոգիաԽմբագրել

  • Fakes: An Anthology of Pseudo-Interviews, Faux-Lectures, Quasi-Letters, «Found» Texts, and Other Fraudulent Artifacts, под редакцией ДэвидаԴևիդ Շիլդսի և Մեթյու Վոլմերի խմբագրությամբ (2012)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 http://web.archive.org/web/20170323050029/http://jeugdliteratuur.org/auteurs/george-saunders
  3. 3,0 3,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford
  6. 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
  7. Record #49395618 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #124089305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  10. Guggenheim Fellows database
  11. ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
  12. https://thebookerprizes.com/fiction/backlist/2017
  13. «Award Winners and Nominees» (անգլերեն)։ World Fantasy Convention։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-01-ին։ Վերցված է 2013-08-16 
  14. «Saunders Wins PEN/Malamud Award» (անգլերեն)։ Poets & Writers — www.pw.org։ 4.04.2013։ Վերցված է 2013-08-16 
  15. «Премия О. Генри. Список победителей 1919—2000» (անգլերեն)։ Վերցված է 2013-08-16 
  16. Joel Whitney. (օգոստոսի 11, 2006)։ «Dig the Hole: An Interview with George Saunders» (անգլերեն)։ Guernica / A Magazine of Art & Politics։ Վերցված է 2013-08-16 
  17. Matthew Vollmer.։ «"Knowable in the Smallest Fragment": An Interview with George Saunders» (անգլերեն)։ Վերցված է 2013-08-16 
  18. Joel Lovell. George Saunders Has Written the Best Book You’ll Read This Year(անգլ.) // The New York Times Magazine. — January 3, 2013.
  19. Одна ночь из жизни Линкольна: Джордж Сондерс получил Букеровскую премию

Արտաքին հղումներԽմբագրել