Պիեռ Անջելի

իտալացի դերասանուհի

Պիեռ Անջելի (իտալ.՝ Pier Angeli, ծնված՝ Աննա Մարիա Պիեռանջելի (իտալ.՝ Anna Maria Pierangeli), հունիսի 19, 1932(1932-06-19)[1][2][3][…], Կալյարի, Կալիարի, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 10, 1971(1971-09-10)[1][3][4][…], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իտալացի դերասանուհի։

Պիեռ Անջելի
իտալ.՝ Anna Maria Pierangeli
Ծնվել էհունիսի 19, 1932(1932-06-19)[1][2][3][…]
ԾննդավայրԿալյարի, Կալիարի, Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 10, 1971(1971-09-10)[1][3][4][…] (39 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանCimetière des Bulvis[5]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ամուսին(ներ)Vic Damone? և Արմանդո Տրավիոլի
Պարգևներ և մրցանակներ
annamariapierangeli.com

Դերասանուհի Մարիսա Պավանի երկվորյակ քույրը։

Կենսագրություն խմբագրել

Կինոէկրաններին առաջին անգամ հայտնվել է 1950 թվականին իտալական ֆիլմերից մեկով[6], իսկ մեկ տարի անց առաջին անգամ նկարահանվել է Հոլիվուդում՝ Ռոդ Սթայգերի «Թերեզա» ֆիլմում։ Այդ ֆիլմում խաղացած դերի համար Պիեռ Անջելին «Դերասանուհու լավագույն առաջնաելույթ» անվանակարգում արժանացել է «Ոսկե գլոբուսի», ինչպես նաև կինոքննադատների բարձր գնահատականներին, որոնք նրան համեմատում էին Գրետա Գարբոյի հետ։ Հետագայում դերասանուհին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սիրո երեք պատմություն» (1953), «Սոմբրերո» (1953), «Մադեմուազել Նիտուշ» (1954), «Արծաթե բաժակ» (1954) և «Աֆրիկայի նավահանգիստ» (1956)։

1950-ական թվականների սկզբին Անջելին սիրավեպ է ունեցել դերասան Քըրք Դուգլասի հետ[7], ինչպես նաև ռոմանտիկ կապ Ջեյմս Դինի հետ, որն ընդհատվեց դերասանուհու մոր տիրական ճնշման տակ։ 1954 թվականին նույնպես մոր ճնշմամբ Պիեռ Անջելին ամուսնացել է դերասան և երգիչ Վիկ Դամոնի հետ[8]։ 4 տարի անց նրանց ամուսնալուծությունը լայնորեն քննարկվել է մամուլում դատարանում տեղի ունեցած վիճաբանության պատճառով, քանի որ ծնողներից յուրաքանչյուրը ցանկանում էր ստանձնել իրենց որդու՝ Պերի խնամակալությունը։

1960-ական թվականների սկզբին Պիեռ Անջելին վերադարձել է Եվրոպա, որտեղ երկար ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում։ Այդ տարիներին նրա մասնակցությամբ ֆիլմերն այնքան հայտնի չեն եղել, ինչպես նրա հոլիվուդյան աշխատանքները, բացառությամբ «Սոդոմ և Գոմոր» (1962) և «Ճակատամարտ Արդեններում» (1965) ֆիլմերի։ 1962-1969 թվականներին դերասանուհին ամուսնացած է եղել իտալացի կոմպոզիտոր Արմանդո Տրայավոլիի հետ, ունեցել են մեկ որդի՝ Էնդրյուն։

Մահ խմբագրել

1970-ական թվականների սկզբին գրեթե մոռացված դերասանուհու մասին հիշում են «Կնքահայրը» ֆիլմը նկարահանողները և նրան հրավիրում նկարահանվելու դերերից մեկում, բայց 1971 թվականի սեպտեմբերի 10-ին 39-ամյա Պիեռ Անջելին հայտնաբերվել է մահացած՝ բարբիտուրատի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով[9]։ Կարծիք կար, որ դերասանուհին ինքնասպան է եղել, քանի որ վախենում էր ծերանալուց։ Պիեռ Անջելին թաղված է Ռյուեյ-Մալմեզոն ֆրանսիական քաղաքում։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Trombetta S. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 83.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article4018
  6. Allen, Jane (2002). Pier Angeli: a fragile life. McFarland. էջեր 6, 16–17. ISBN 9780786413928. «father, Luigi Pierangeli ... Anna Maria ... Vittorio de Sica ... Leonide Moguy»
  7. Douglas, Kirk (1989). The Ragman's Son: An Autobiography. G.K. Hall. էջեր 35, 174, 187, 202. ISBN 0-816-14795-7.
  8. Donnelley, Paul (2003). Fade to Black: A Book of Movie Obituaries. Omnibus. էջեր 55. ISBN 0-711-99512-5.
  9. Crivello, Kirk (1988). Fallen Angels: The Lives and Untimely Deaths of Fourteen Hollywood Beauties. Citadel Press. էջեր 277. ISBN 0-806-51096-X.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Անջելի» հոդվածին։