Բարբարոսներին սպասելիս (ֆիլմ)

«Բարբարոսներին սպասելիս» (անգլ.՝ Waiting for the Barbarians), ռեժիսոր Սիռո Գեռայի 2019 թվականի դրամա ֆիլմ, որը դարձել է ռեժիսորի պաշտոնում նրա դեբյուտային անգլալեզու ֆիլմը։ Այն հիմնվել է Ջոն Մաքսվելլ Կուտզեի նույնանուն վեպի վրա։ Ֆիլմի գլխավոր դերերում են Մարկ Ռայլենսը, Ջոնի Դեփը, Ռոբերտ Փեթինսոնը, Գանա Բայարսայքանը և Գրետա Սքաքին։

Բարբարոսներին սպասելիս
անգլ.՝ Waiting for the Barbarians
Երկիր Իտալիա
Ժանրդրամա
ՀիմքԲարբարոսներին սպասելիս
Թվականսեպտեմբերի 6, 2019 և սեպտեմբերի 24, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիռո Գեռա
ՊրոդյուսերՕլգա Սեգուրա, Անդրեա Իերվոլինո և Մոնիկա Բակարդի
Սցենարի հեղինակՋոն Մաքսվելլ Կուտզե
ԴերակատարներՄարկ Ռայլենս, Ջոնի Դեփ, Ռոբերտ Փեթինսոն, Գրետա Սկակկի, Հարի Մելինգ, Դևիդ Դեսիք, Բիլ Միլներ, Սեմ Ռիդ և Գանա Բայարսայկան
ՕպերատորՔրիս Մենգես
ՄոնտաժՋակոբո Քուադրի
Տևողություն112 րոպե
IMDbID 6149154
ԿինոՊոիսկID 1164484
 Waiting for the Barbarians (film) Վիքիպահեստում

«Բարբարոսներին սպասելիս» ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում 2019 թվականի սեպտեմբերի 6-ին։ Samuel Goldwyn Films կինոընկերությունը նախատեսում է թողարկել այն 2020 թվականի օգոստոսի 7-ին։

Դերասանական կազմ խմբագրել

  • Ջոնի Դեփ՝ գնդապետ Ջոլ
  • Մարկ Ռայլենս՝ Մագիստրատ
  • Ռոբերտ Փեթինսոն՝ սպա Մենդել
  • Գանա Բայարսայքան՝ «աղջիկ» (անգլ.՝ The Girl)
  • Գրետա Սքաքի՝ Մեյ
  • Դևիդ Դենսիկ՝ ռազմական գրագիր
  • Սեմ Ռիդ՝ լեյտենանտ
  • Հարի Մելինգ՝ կայազորի զինվոր 4
  • Բիլ Միլներ՝ կայազորի զինվոր 5

Արտադրություն խմբագրել

2016 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ ռեժիսոր Սիռո Գեռան աշխատում է «Բարբարոսներին սպասելիս» վեպի էկրանավորման վրա, որով նա նշելու է իր անգլալեզու նորամուտը։ Հայտարարվել է նաև, որ ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալու Մարկ Ռայլենսը[1]։

2018 թվականի մայիսին հաղորդվել է, որ Ջոնի Դեփը կապ է հաստատել Գեռայի հետ ֆիլմում հայտնվելու համար։ Նույնպես հայտարարվել է, որ ֆիլմի դերասանական կազմում է լինելու Ռոբերտ Փեթինսոնը[2]։ Հոկտեմբերին Դեփը հաստատել է, որ կատարելու է ֆիլմի գլխավոր դերերից մեկը, և որ նկարահանումները սկսելու են ամսվա վերջում Մարոկկոյում[3][4][5]։ Արտադրությունն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին[6]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում 2019 թվականի սեպտեմբերի 6-ին[7]։ Samuel Goldwyn Films ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ում ֆիլմի տեղայնացման իրավունքները և հայտնել է, որ թողարկելու է այն 2020 թվականի օգոստոսի 7-ին[8][9]։

Քննադատական արձագանք խմբագրել

Rotten Tomatoes ակնարկների կայքում «Բարբարոսներին սպասելիս» ֆիլմը ստացել է 50% վարկանիշը, որը հիմնվել է 16 ակնարկների վրա, իսկ միջին գնահատականը կազմել է 5.78/10[10]։ Metacritic-ում ֆիլմի վարկանիշը 100-ից 55 է՝ հիմնված 6 քննադատների կարծիքների վրա, ինչը «խառը կամ միջին ակնարկներ» է նշանակում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Busch, Anita (2016 թ․ հոկտեմբերի 13). «Mark Rylance & Ciro Guerra To Bring J.M. Coetzee's 'Waiting For The Barbarians' To Big Screen». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Johnny Depp circling Ciro Guerra's 'Waiting For The Barbarians' (exclusive)». Screen (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «Johnny Depp on 'The Crimes of Grindelwald' and His Most Iconic Roles». Collider (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. JOHNNY DEPP E ROBERT PATTINSON GIRANO IN MAROCCO WAITING FOR THE BARBARIANS (it)
  5. «Джонни Депп и Роберт Паттинсон будут «В ожидании варваров»». intermedia.ru. Վերցված է 23.10.2018-ին.
  6. «Production Wraps on WAITING FOR THE BARBARIANS Starring Johnny Depp, Mark Rylance and Robert Pattinson». Broadway World. 2018 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. Anderson, Ariston (2019 թ․ հուլիսի 25). «Venice Film Festival Unveils Lineup (Updating Live)». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  8. N’Duka, Amanda (2020 թ․ մայիսի 20). «Samuel Goldwyn Lands 'Waiting for the Barbarians' Drama Starring Mark Rylance, Robert Pattinson & Johnny Depp». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  9. «Waiting for the Barbarians». Samuel Goldwyn Films. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  10. «Waiting for the Barbarians (2019)». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  11. «Waiting for the Barbarians Reviews». Metacritic. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարոսներին սպասելիս (ֆիլմ)» հոդվածին։