Սիռո Գեռա
Սիռո Գեռա (իսպ.՝ Ciro Guerra, փետրվարի 6, 1981, Ռիո դե Օրո, sur caribe, Կոլումբիա), կոլումբիացի ռեժիսոր, սցենարիստ։
![]() իսպ.՝ Ciro Alfonso Guerra Picón | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 6, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Օրո, sur caribe, Կոլումբիա |
Կրթություն | Կոլումբիայի ազգային համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 1458734 |
Կենսագրություն խմբագրել
Սիռո Գեռան ծնվել է 1981 թվականին Կոլումբիայի Սեսար շրջանի Ռիո դե Օրո քաղաքում։ Ավարտել է Կոլումբիայի ազգային համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժինը։ 2004 թվականին՝ 23 տարեկան հասակում նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Թափառող ստվերներ», որը Կոլումբիայից ընտրվել է ներկայացնելու Օսկարի 78-րդ մրցանակաբաշխության ժամանակ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, սակայն այդ անվանակարգում հաղթող չի ճանաչվել։ «Քամու ճամփորդությունները» ֆիլմը ներկայկացվել է 2009 թվականի Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[1] և Կոլումբիայից ընտրվել է ներկայացնելու Օսկարի 82-րդ մրցանակաբաշխության ժամանակ որպես լավագույն օտարալեզու, սակայն այդ անվանակարգում հաղթող չի ճանաչվել։
2015 թվականին նկարահանված Օձի գրկում ֆիլմը ցուցադրվել է Կաննի 2015 թվականի կինոփառատոնի «Ռեժիսորներ երկշաբաթ» ծրագրում[2][3] և արժանացել C.I.C.A.E. մրցանակի։ Ֆիլմը մրցանակների է արժանացել նաև Օդեսայի և Լիմայի միջազգային կինոփառատոներում։ 2015 թվականին «Օձի գրկում» ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթ ծրագրում[4]։ Օսկարի 88-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է որպես Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ դառնալով առաջին կոլումբիական ֆիլմը, որ առաջադրվել է այս մրցանակի համար[5]։
Ֆիլմեր խմբագրել
Տարի | Ֆիլմ | Ստեղծել է որպես | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Ծանոթագրություններ | |||||
1998 | «Լռություն» | Այո | կարճամետրաժ | ||||
1999 | «Documental siniestro: Jairo Pinilla, cineasta» | Այո | վավերագրական | ||||
2000 | «Ալմա» | Այո | Այո | կարճամետրաժ | |||
2001 | «Մտադրություն» | Այո | Այո | անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | |||
2004 | «Թափառող ստվերներ» | Այո | Այո | ||||
2009 | «Քամու ճամփորդությունները» | Այո | Այո | ||||
2015 | «Օձի գրկում» | Այո | Այո | Օսկարի 88-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ Ռիվերայի միջազգային կինոփառատոնում առաջադրվել է լավագույն կինոնկար Ռիվերայի միջազգային կինոփառատոնում առաջադրվել է լավագույն ռեժիսոր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Festival de Cannes: The Wind Journeys»։ festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-08-ին։ Վերցված է մայիսի 17, 2009
- ↑ «The Directors' Fortnight 2015 selection!»։ Quinzaine des Réalisateurs։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-23-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ Justin Chang (ապրիլի 21, 2015)։ «Cannes: Directors’ Fortnight Unveils 2015 Lineup»։ Variety։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Օձի գրկում»։ www.gaiff.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին։ Վերցված է 2017-07-13
- ↑ Ford Rebecca (հունվարի 14, 2016)։ «Oscar Nominations: The Complete List»։ The Hollywood Reporter։ Վերցված է հունվարի 14, 2016
Արտաքին հղումներ խմբագրել
- Ciro Guerra Internet Movie Database կայքում
- Ciro Guerra at Proimágenes