Բարբարա Հեփուորտ (անգլ.՝ Barbara Hepworth; հունվարի 10, 1903(1903-01-10)[1][2][3][…], Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4][5] - մայիսի 20, 1975(1975-05-20)[1][2][3][…], Սենթ Այվս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6][7][5]), 20-րդ դարի անգլիացի քանդակագործ, աբստրակցիոնիստ։

Բարբարա Հեփուորտ
անգլ.՝ Barbara Hepworth
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1903(1903-01-10)[1][2][3][…]
ԾննդավայրՈւեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4][5]
Մահացել էմայիսի 20, 1975(1975-05-20)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՍենթ Այվս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6][7][5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[8]
Ազգությունբրիտանացիներ
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ, Լիդսի արվեստի քոլեջ և Wakefield Girls' High School?
ԵրկերConversations with Magic Stones, Figure Three?, Elegy III? և Sea Form?
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, գծանկարիչ, լուսանկարիչ և արվեստագետ
ԱմուսինBen Nicholson? և Ջոն Սքիպինգ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան և Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
Կայքbarbarahepworth.org.uk
 Barbara Hepworth Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բարբարան ծնվել է 1903 թվականի հունվարի 10-ին, Արևմտյան Յորքշիրի Ուեյքֆիլդ քաղաքում։ Ուսանել է Լիդսում` գեղարվեստի յորքշիրյան դպրոցում, որտեղ ծանոթացել ու մտերմացել է Հենրի Մուրի հետ, այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի Արվեստների թագավորական քոլեջում (1920—1923): 1931 թվականին ամուսնացել է քանդակագործ Բեն Նիկոլսոնի հետ, և ամուսիններով` երկուսն էլ հարել են Աբստրակցիա – Ստեղծագործություն խմբակին։

Բ. Հեփուորտը զոհվել է իր հրդեհված արվեստանոցում, որը վերականգնումից հետո վերածվել է նրա կենսագրության ու ստեղծագործության ցուցադրությանը նվիրված թանգարանի։

Ստեղծագործություններ խմբագրել

Բարբարան քանդակել է` քարերն ու փայտանյութը մշակելով լիովին ինքնուրույն կերպով, առանց մոդելներ ու ընդօրինակողներ օգտագործելու։ Ստեղծագործության վաղ շրջանում նա մերձեցել է խորհրդապաշտությանը (սիմվոլիզմին), 1920—1930-ական թվականների սահմանագծին անցում է կատարել մաքուր աբստրակցիային` կրելով, մասնավորապես, Բրանկուզիի ու Նաում Գաբոյի ազդեցությունը։ Նա մշակել է այսպես կոչված` «ողորկ ձևի (ֆորմայի)» սկզբունքը` միաժամանակ պահպանելով իր հորինած կենսաձևային ու բյուրեղային նմուշակերպերի կապը բնական ռիթմերի հետ։ 1950-ական թվականներից սկսած` Հեփուորտը շատ է աշխատել բրոնզով։ Ընդ որում` նա այդ նյութն օգտագործել է ծառի կեղևի, արմատների, քարի գեղարվեստորեն վերարտադրման նպատակներով («Ֆիգուր` բնանկարի համար», բրոնզ, բարձրությունը` 261,5, 1960 թ., Բարբարա Հեփուորտի տուն-թանգարան, Սենթ Այվզ, Կորնուոլ. «Ֆորմա-ժայռ (Պորտկուրնո)», բրոնզ, բարձրությունը` 244, 1964 թ., Կորնուոլ կոմսության խորհուրդ, Սենթ Այվզ)։ Հեփուորտի բազմաթիվ ստեղծագործություններ որպես հուշարձաններ` կանգնեցված են Լոնդոնի, Քեմբրիջի, Վիչեսթերի և այլ քաղաքների հրապարակներում ու զբոսայգիներում։ Նա իր տաղանդը դրսևորել է նաև գրքերի նկարազարդման բնագավառում, մասնավորապես` պատկերազարդել է Քեթլին Ռայնի բանաստեղծությունների ժողովածուն։

Հեփուորտի ստեղծագործական վերջին շրջանի աշխատանքների մեջ առանձնանում են հատկապես երկու գործ, որոնցում քանդակագործուհին անդրադարձ է կատարել կրոնական թեմատիկային։ Խոսքը վերաբերում է «Խաչելությանը» (1966 թ.) և «Մարդու ընտանիքը» արձանախմբին (1970 թ.):

Համբավ խմբագրել

Բարբարա Հեփուորտը 1959 թվականին արժանացել է Սան Պաուլուի բիենալեի մեծ մրցանակին (գրան պրիի),1968-ին` Սեյնթ Այվզի «Ազատություն» մրցանակի` ի նշան գնահատանքի այդ քաղաքի զարգացման գործում նրա ներդրած ավանդի։ Նրան գիտամանկավարժական բարձր ու պատվավոր կոչումներ են շնորհել Բիրմինգհեմի, Լիդսի, Էքսետերի, Օքսֆորդի, Լոնդոնի, Մանչեստերի համալսարանները։ 1973 թվականին Բարբարա Հեփուորտը ընտրվել է Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ։

Քանդակագործուհին երկու անգամ` 1958 և 1965 թվականներին արժանացել է բարձրագույն պարգևի` «Բրիտանական կայսրություն» շքանշանի։

1961 թվականին Բարբարա Հեփուորտը պատվեր է ստացել` ստեղծելու մի արձան ի հիշատակ Միավորված ազգերի կազմակերպության երկրորդ գլխավոր քարտուղար Դագ Համմերշյոլդի։ Կին արվեստագետի քանդակած «Միայնակ ֆորմա» հուշարձանը 1964 թվականին տեղադրվել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի առջև, իսկ դրա փոքրացված կրկնօրինակը` լոնդոնյան Բաթերսի պարկում։

Սեյնթ Այվզում գտնվող տուն-թանգարանից զատ` 2011 թվականին անվանի քանդակագործուհուն նվիրված ևս մեկ թանգարան է հիմնվել նրա հայրենի օրրանում` Ուեյքֆիլդ քաղաքում (ճարտարապետ Դեյվիդ Չիփերֆիլդի նախագծով)[9]։

2015 թվականի հունվարին հայտարարվեց, որ բրիտանական Թեյտ պատկերասրահը պատրաստվում է Լոնդոնում կազմակերպելու համբավավոր կին արվեստագետի աշխատանքների ամենամեծ ցուցադրությունը 1968 թվականից ի վեր։ Նախատեսված էր ներկայացնել ավելի քան 70 ամենահայտնի աշխատանքները, ինչպես նաև` մինչ այդ չցուցադրված լուսանկարներ քանդակագործուհու արխիվից[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barbara Hepworth (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Barbara Hepworth — 2008.
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/bradford/culture/words/hepworth_exhibition.shtml
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://barbarahepworth.org.uk/biography/
  6. 6,0 6,1 6,2 http://www.telegraph.co.uk/culture/art/8541913/Hepworth-Wakefield-a-worthy-homecoming-for-Barbara.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.tate.org.uk/whats-on/tate-st-ives/exhibition/tate-st-ives-summer-2013/tate-st-ives-summer-2013-barbara-hepworth
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. «Our gallery». hepworthwakefield.org. The Hepworth Wakefield. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  10. Mark Brown. «Tate Britain brings Barbara Hepworth out of the shadows and back in focus». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  11. «Corinthos 1954–5». UK: Tate Gallery. Վերցված է օգոստոսի 5, 2015-ին.

Գրականություն խմբագրել

  • Read H. E. A concise history of modern sculpture. —, 1964.
  • Hammacher A. M. Barbara Hepworth. —, 1987.
  • Hepworth B. Sculpture // Art in theory, 1900—1990. —, 1999. — P. 374—377.
  • Barbara Hepworth centenary / Chris Stephens, Simon Armitage, eds. — : Tate Pub., 2003.
  • Котломанов А. О. Барбара Хепворт, Dame Barbara // Новый мир искусства. 2003. № 3 (32). — С. 15—17.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են