Բատայսկի պատմության թանգարան

թանգարան Ռուսաստանում

Բատայսկի պատմության թանգարան (ռուս.՝ Батайский музей истории), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում։ Թանգարանի ժամանակակից շենքը գտնվում է քաղաքի մշակույթի և հանգստի զբոսայգում, հասցեն` Կիրովի փող., 51ա։

Բատայսկի պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲատայսկ
Հասցե346880[1]
Հիմնադրվել էապրիլի 22, 1979
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Առաջին թանգարանը Բատայսկում բացվել է 1966 թվականին և գտնվել է տեղի կինոթատրոնում։ Սկզբնական անունը եղել է «Հեղափոխական, մարտական և աշխատանքային փառքի թանգարան»։ Տեղավորված է եղել ընդամենը երկու սենյակներում, իսկ ֆոնդում եղել է ընդամենը մոտ 400 ցուցանմուշ։ Թանգարանի ժամանակակից շենքը կառուցվել է 1979 թվականին։ Բացումը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 22-ին[2]։

Ժամանակակից անվանումը թանգարանը կրում է 1993 թվականից։ Այս պահին ցուցասրահների մակերեսը 430 մ² է[3]։

Թանգարանի ցուցադրություն խմբագրել

Թանգարանի բոլոր ցուցադրությունների հիմք են քաղաքի պատմության, ազգագրության, հնագիտության մասին պատմող ցուցանմուշները։ Թանգարանի ֆոնդերում կա Բատայսկի պատմությանը նվիրված մոտ 9 հազար վավերական փաստաթուղթ[4]։

Թանգարանում կա երեք ցուցասրահ[5].

  • Մարտական փառքի սրահ. ներկայացված են Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների ժամանակների ցուցանմուշներ, զոհվածների անուններով հուշապատը։ Սրահում ժամանակ առ ժամանակ անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ, պատերազմների վետերանների հանդիպումներ և որոնողական խմբերի նիստեր։
  • Գավառագիտության սրահ
  • Ցուցահանդեսների սրահ

Ցուցադրությունները[5].

  • Բատայսկի ավիացիոն դպրոցի (Բարանովի անվան քաղաքացիական օդատորմիղի ուսումնարան) և Սերովի անվան օդաչուների ռազմական ավիացիոն բարձրագույն ուսումնարանի պատմությունը։ Հատկանշական է նրանով, որ այնտեղ սովորել են այնպիսի հռչակավոր օդաչուներ, ինչպիսիք են Ալեքսեյ Մարեսևը, որը դարձել է Բորիս Պոլևոյի «Պատմություն իսկական մարդու մասին» վիպակի գլխավոր հերոսի նախատիպը, աս օդաչու Գրիգորի Դոլնիկովը։
  • Առաջին տիեզերագնաց օդաչուներ Վլադիմիր Կոմարովի, Եվգենի Խրունովի, Վիկտոր Գորբատկոյի անձնական իրերը։
  • Բատայսկի երկաթուղային հանգույցի պատմության ցուցանմուշները։ Վլադիկավկազի երկաթուղին, որը 1875 թվականին կառուցվել էր Ալեքսանդր II կայսրի հրամանով, անցնում էր Բատայսկով, որը դարձավ խոշոր երկաթուղային հանգույց և «դարպաս» դեպի Կովկաս։
  • Ազգագրական ցուցադրություն։ Այստեղ ներկայացված ցուցանմուշները նվիրված են Բատայսկի և նրա շրջակայքի բնակիչների ավանդույթներին և կենցաղին` հին կահույք, գյուղացու աշխատանքային գործիքներ, եկեղեցական և դեկորատիվ-կիրառական կենցաղի առարկաներ։
  • Բատայսկցի նկարիչ Նիկոլայ Լոսևսկու աշխատանքների մշտական ցուցահանդես[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государственный каталог Музейного фонда Российской Федерации (ռուս.)
  2. 2,0 2,1 Administrator. «Городской музей истории города Батайска» (ռուսերեն). xn----7sbbaad2dcgd9csffhc5m.xn--p1ai. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  3. «ИСТОРИЯ ГОРОДСКОГО МУЗЕЯ» (ռուսերեն). xn--80aaabtlpdjm6djh.xn--p1ai. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  4. «Батайский музей истории - Правительство Ростовской области» (ռուսերեն). www.donland.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  5. 5,0 5,1 «Донской туризм :: Турист на Дону :: Музеи» (ռուսերեն). dontourism.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.