Եվգենի Խրունով
Եվգենի Խրունով Վասիլևիչ (սեպտեմբերի 10, 1933[1], Q23953834?, Q20658929?, Վոլովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 19, 2000, Մոսկվա, Ռուսաստան), ՍՍՀՄ տիեզերագնաց-օդաչու։ Ինժեներ-գնդապետ, Սովետական Միության հերոս (հունվարի 22, 1969)։
Տիեզերագնացների ջոկատում էր 1960 թվականից։ 1968 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ 1969 թվականի հունվարի 15-17-ը, Բ. Վ. Վուինովի հետ, որպես ինժեներ-հետազոտող, թռիչք է կատարել «Սոյուզ-5» տիեզերանավով։ 1969 թվականի հունվարի 16-ին, Ա. Ե. Ելիսեևի հետ, բաց տիեզերքով փոխադրվել է «Սոյուզ-4» տիեզերանավը (Վ. Ա. Շատալովի ղեկավարած), որով վերադարձել է Երկիր։
Խրունովը երկրի շուրջը կատարել է 32 պտույտ, տիեզերքում մնացել 47 ժ 39 ր, որից 37 ր՝ բաց տիեզերքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Хрунов Евгений Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 95)։ |