Բաչիչիո
Ջովանի Բատիստա Գաուլի, մականվանյալ Բաչիչիո (Baciccio) (իտալ՝. Giovanni Battista Gaulli, մայիսի 8, 1639[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4] - ապրիլի 2, 1709[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[5]), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ, որմնանկարի ու դիմանկարի անվանի վարպետ։
Բաչիչիո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8, 1639[1][2][3][…] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 2, 1709[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5] |
Քաղաքացիություն | Իտալիա[6] |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ժանր | դիմապատկեր և ֆրեսկո |
Ուշագրավ աշխատանքներ | Q17582441?, The Sermon of St. John the Baptist? և A Blessed Abbess Receiving the Host from the Hands of Christ? |
Baciccio Վիքիպահեստում |
Սկզբնական շրջանում Ճենովայում աշակերտել է Լուչանո Բորզոնեին: 1653 թվականին եկել է Հռոմ, որտեղ ծանոթացել ու մտերմացել է անվանի քանդակագործ ու նկարիչ Ջովանի Լորենցո Բեռնինիի հետ: Վերջինս օգնել է Գաուլիին կարևոր պատվերներ ձեռք բերելու գործում: 1657 թվականին նկարչի ծնողները ժանտախտի համաճարակի զոհ են դարձել:
1662 թվականին Գաուլին անդամագրվել է Հռոմի Սուրբ Ղուկասի անվան գեղարվեստական ակադեմիային, տասներկու տարի անց ընտրվել այդ ակադեմիայի նախագահ (Principi):
Ջովանի Գաուլիի վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է Պիտեր Պաուլ Ռուբենսի և Անտոնիս վան Դեյկի, ավելի ուշ շրջանի գործերում՝ Ջովանի Բեռնինիի ստեղծագործական ազդեցությունը:
Գաուլի-Բաչիչիոն բազմաթիվ աշակերտներ է ունեցել, որոնցից հիշատակման են արժանի հատկապես հետագայում ճանաչված նկարիչներ դարձած Լուդովիկո Մաձանտին, Ջովանի Օդաձին[7] և Ջովանի Բատիստա Բրուգին[8]: Ժամանակակիցները Գաուլիին բնութագրել են որպես արագ բռնկվող, բորբոքվող, բայց վրդովմունքի պատճառների վերացումից հետո շուտ հանգստացող, միաժամանակ՝ շատ ազատամիտ, առատաձեռն, աղքատախնամ անձնավորության[9]:
Ստեղծագործությունների ընտրանիԽմբագրել
ՈրմնանկարներԽմբագրել
- Իլ Ջեզու եկեղեցում (1668—1683) — նրա ամենահամբավավոր ստեղծագործությունը
- Քրիստոսի անվան հաղթարշավը (1679)
- Սանտ Անիեզե ին Ագոնե եկեղեցում (1668-71)
ԴիմանկարներԽմբագրել
- Հռոմի պապերի՝
- Ալեքսանդր VII-ի
- Կղեմես IX-ի
- Կղեմես X-ի
- Իննոկենտիոս XI-ի
- Ալեքսանդր VIII-ի
- Ինոկենտիոս XII-ի
- Կղեմես XI-ի
- Ջանլորենցո Բեռնինիի (1665)
- Լեոպոլդո Մեդիչիի ( 1675)
- Ինքնանկար (1667/1668)
Աստվածաշնչյան թեմաներովԽմբագրել
- Հարսանիք Կաննայում
- Հովհաննես Մկրտիչն անապատում (մոտ. 1671)
- Հովհաննես Մկրտիչ (1676)
- Ոսկե հորթի պաշտամունքը (1683)
ԳրականությունԽմբագրել
- Gombrich E.H. (1995)։ The Story of Art
- Haskell Francis (1980)։ Patrons and Painters: Art and Society in Baroque Italy։ Yale University Press։ էջեր 80–85
- Soprani Raffaello (1769)։ Carlo Giuseppe Ratti, ed.։ Delle vite de' pittori, scultori, ed architetti genovesi; Tomo secundo scritto da Carlo Giuseppe Ratti։ Stamperia Casamara in Genoa, Oxford University copy on Feb 2, 2007։ էջեր 74–90
- Wittkower Rudolf (1980)։ Pelican History of Art, ed.։ Art and Architecture Italy, 1600-1750։ Penguin Books
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Giovanni Battista Gaulli
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Giovanni Battista Gaulli — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 (unspecified title) — London: Phaidon Press, 1962. — P. 69.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119245108 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=5919
- ↑ Palazzo Chigi Ariccia, Pinacoteca.
- ↑ Casalis, page 724.
- ↑ R. Soprani
Արտաքին հղումներԽմբագրել
Բաչիչիո Վիքիպահեստում |