Անուշ (սեխի սորտ)

սեխի սորտ
Անուշ (սեխի սորտ)

«Անուշ», սեխի սորտ։ Ստեղ ծել են Ա. Փահլևանյանը, Գ. Ղարիբյանը, Ռ. Շահազիզյանը և Ա. Չոբանյանը Հայաստանի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում (ԲԲՏՄԳԿ)։

Նկարագրություն խմբագրել

Բույսի արմատն առանցքային է։ Տերևները` հերթադիր, միատուն և բաժանասեռ։ Պտուղը ձվաձև է, 2,0–2,7 կգ զանգվածով։

Միջավաղահաս սորտ է, ծլումից մինչև առաջին բեր քահավաքը տևում է 82–87 օր։ Մշակում են բաց դաշտում։ Բեր քատվությունը՝ 280–300 ց/հա։

Համեմատաբար դիմացկուն է ճանճի նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։