Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Արշակի Անանյան (օգոստոսի 27 (սեպտեմբերի 9), 1900[1][2], Պողոսքիլիսա, Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1987[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային բանջարաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։

Անահիտ Անանյան
Ծնվել էօգոստոսի 27 (սեպտեմբերի 9), 1900[1][2]
Պողոսքիլիսա, Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1987[2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես և ընտրասերիչ
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1926)[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է օգոստոսի 27-ին, Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ 1926 թվականին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը։

Անանյանը 1933 թվականից աշխատել է ՀԽՍՀ բանջարաբոստանային կուլտուրաների սելեկցիոն հանրապետական կայանում։ Եղել է այդ կայանի կազմակերպիչն ու տնօրենը (1949-1984 թվականներ)։ Անանյանը ստացել է լոլիկի և բանջարանոցային այլ կուլտուրաների բարձրարժեք սորտեր՝ «Անահիտ-20», «Երևանի–14», «Հայկական շտամբովի-152», «Մասիսի-202», «Հոբելյանական-261», «Կարինե-388», «Արաքս–322», «էջմիածնի-260»։

Պարգևներ

խմբագրել

Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանացել է գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում աչքի ընկնող հաջողությունների համար։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։ Երկնային Հայաստանի բանջարապահածոնային կուլտուրաները, 1965։

Գրել է «Հայաստանի բանջարապահածոային կուլտուրաները» աշխատությունը (1965)։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Անանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 364