Արևիկ (ձմերուկի սորտ)
ձմերուկի սորտ
Արևիկ (ձմերուկի սորտ) | |
«Արևիկ», ձմերուկի սորտ։ Ստեղծել են Գ. Ղարիբյանը, Վ. Դաբաղյանը, Ա. Փահլևանյանը, Գ. Ասլանյանը և Գ. Մինասյանը Հայաստանի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում (ԲԲՏՄԳԿ)։
Նկարագրություն
խմբագրելԲույսի արմատն առանցքային է։ Տերևները` հերթադիր, միատուն և բաժանասեռ։ Պտուղը կլոր է, հարթ մակերեսով[1], ունի 5,0–5,6 կգ զանգվածով։ Պտղամիսը՝ վարդագույն է, հյութալի ու քաղցր[2]։
Վաղահաս սորտ է, ծլումից մինչև առաջին բերքահավաքը տևում է 85–87 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 400–450 ց/հա։ Համեմատաբար դիմացկուն է ֆուզարիոզային թառամում և ալրացող հիվանդությունների նկատմամբ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |