Անահիտ-351

«Անահիտ-351», լոլիկի սորտ, որն ստեղծել են Վ. Զուրաբյանը, Ա. Ղազարյանը և Ռ. Մկոյանը Հայաստանի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում (ԲԲՏՄԳԿ)։

Նկարագրություն

խմբագրել

Արմատն առանցքային է, թուփը՝ որոշիչ։ Տերևները մուգ կանաչ են։ Ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները` երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո։

Պտուղը կլոր է, վառ կարմիր գույնի, 150–180 գ միջին զանգվածով, փոխադրունակ։

Միջավաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների հասունացումը տևում է 95 օր։

Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 750–800 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։