Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բախմարո (այլ կիրառումներ)

«Բախմարո» (վրաց.՝ ბახმარო), 2011 թվականին ռեժիսոր Սալոմե Ջաշիի նկարահանած վրացական ֆիլմ[1]։

Բախմարո
ԵրկիրՎրաստան
Գերմանիա
Թվական2011
Լեզուվրացերեն
ՌեժիսորՍալոմե Ջաշի
ՊրոդյուսերՀայնո Դեքերթ
Աննա Ձիապշիպա
Սցենարի հեղինակՍալոմե Ջաշի
ՕպերատորՍալոմե Ջաշի
ԵրաժշտությունՀնչյունը` Դավիթ Սիխարուլիձե
Տևողություն58 րոպե

2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրում[2]։

Սյուժե խմբագրել

Եռահարկ աղյուսե շինություն վրաց գավառական քաղաքում։ Կառույցի կենտրոնում ռեստորան է՝ վառ կանաչ ու նարնջագույն պենոպլաստե պատերով, սեղաններ են բացված հաճախորդների համար, որ հազվադեպ են գալիս։ Հաճախորդների պես՝ փոփոխությունն էլ է այստեղ հազվադեպ։ Մյուսների նման՝ մատուցողուհի Նանան և նրա շեֆն էլ են սպասում… Նոյի տապանը հիշեցնող այս շենքը մանրակերտ է, իր անվերջանալի ցույցերով ու ընդդիմության երթերով այդ անհանգիստ երկրի նմանօրինակը։ Քաղաքական զարգացումների ֆոնին այստեղ ամբողջ կյանքն է։

Մրցանակներ խմբագրել

  • Երիտասարդ տաղանդների մրցույթի պատվավոր հիշատակում (Լայպցիգի վավերագրական կինոյի փառատոն, Գերմանիա, 2011)
  • Մրցանակ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն վավերագրական ֆիլմի համար (Յիհլավայի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոն, Չեխիա, 2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սալոմե Ջաշի(չաշխատող հղում)
  2. ««Բախմարո» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել