Բալվաներա
Բալվաներա (իսպ.՝ Barrio Balvanera), Արգենտինայի մայրաքաղաք և խոշորագույն բնակավայր Բուենոս Այրեսի շրջաններից մեկը, նրա արևմուտքում գտնվող քաղաքական, ֆինանսական կենտրոնը։ Անվանումը ծագել է նախկինում այս վայրում գոյություն ունեցած Nuestra Señora de Balvanera եկեղեցական ծխի անունից[2], վերջինս էլ իր հերթին առնչվում է Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքի Վալվաներա վանքի հետ։ Մայրաքաղաքային այս շրջանի Բալվաներա անվանումը հաստատվել է համայնքապետարանի 1972 թվականի մայիսի 4-ի № 26607 որոշմամբ[3][4][5][6][7]։ Բալվաներան սահմանակցում Բուենոս Այրեսի Ռեկոլետա, Սան Նիկոլաս, Մոնսեռատ, Սան Կրիստոբալ, Ալմագրո շրջաններին[8]։ Զբաղեցնում է շուրջ 4,34 քառակուսի կիլոմետր տարածք, 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 137 521, խտությունը՝ 31.686,8 մարդ / km²[9]: Այս շրջանի կենտրոնում է ընկած Պլասա Միսերերե հրապարակը՝ Արգենտինայի առաջին նախագահ Բեռնարդինո Ռիվադավիայի դամբարանով հանդերձ։ Շրջանի արևելյան հատվածում է Արգենտինայի Ազգային կոնգրեսի շենքը, որի շուրջն ընկած թաղամասը երբեմն կոչում են Congreso: Բալվաներայի հյուսիսարևմտյան հատվածում գործում է առևտրի խոշոր կենտրոն, որը նախկինում այդտեղ գործած հին շուկայի անունով կոչվել է Abasto:
Բնակավայր | ||
---|---|---|
Բալվաներա | ||
Երկիր | Արգենտինա | |
Համայնք | Comuna 3? | |
Մակերես | 4,4 կմ² | |
ԲԾՄ | 35 մետր | |
Բնակչություն | 138 926 մարդ (2010)[1] | |
Ժամային գոտի | UTC−3 | |
| ||
Պատմություն
խմբագրելՄինչև 1900 թվականը Բալվաներան եղել է Բուենոս Այրեսի արվարձան, որը համբավվել էր բռնության առատ դեպքերով, բնակչության բողոքի ցույցերով, Խունին ի Լավալ թաղամասում գործած հասարակաց տներով, թաղամաս, որտեղ, Բորխեսի բառերով ասած, տանգոն ձեռք է բերել առավելագույն էրոտիկ երանգավորումներ ու դրսևորումներ։ Շրջանի հետագա բուռն զարգացման գործում կարևորագույն դեր է խաղացել երկաթուղու կառուցումն ու շահագործումը։
20-րդ դարի առաջին տասնամյակներին Կորիենտես պողոտայի շուրջը կազմավորված շրջանը դարձել է Բուենոս Այրեսի հրեական համայնքի միջուկը։ Այդտեղ է կենտրոնացած եղել տեքստիլ արտադրանքի վաճառքը, ինչն այստեղ է գրավել նաև մեծ թվով արաբների ու հայերի։ Չնայած ներգաղթյալների մեծ թվին՝ Բալվաներայի համբավը՝ որպես տանգոյի հետ սերտորեն առնչվող շրջանի, երբեք չի խամրել։
Գարդելը
խմբագրելԿառլոս Գարդելը՝ արգենտինական տանգոյի ամենահռչակավոր ու ամենասիրված կատարողը, ապրել է Աբաստո շուկայի մերձակայքում, որի արտ դեկո ոճով կառուցված շենքը շարք է մտել 1930-ական թվականներին։ Այս թաղամասի սրճարաններում, տներում երգելով է նա ճանաչում ու համբավ ձեռք բերել։ Տունը, որտեղ ապրել է նա իր ֆրանսուհի մոր հետ, ստացել է պատմության հուշարձանի կարգավիճակ (գտնվում է Jean Jaurés 835 հասցեում)։
Պատկերասրահ
խմբագրել-
Շրջանի համայնապատկերը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Հետիոտնային փողոց
-
Աբաստո առևտրի կենտրոնը հյուսիսից
-
Aguas Corrientes պալատը
-
Փրկչի եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.buenosaires.gob.ar/areas/hacienda/sis_estadistico/banco_datos/archivos/PB_densidadbarrio_ARIP_CNP2010.xls
- ↑ «Balvanera: 125 aniversario de la erección canónica». Argentina.
- ↑ Mapa de Buenos Aires
- ↑ «Bairro de Balvanera». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Informações e estatísticas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Novas de Balvanera». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Jewish Once - um passei pela vida judaica
- ↑ Gobierno de la Ciudad de Buenos Aires. «Balvanera» (իսպաներեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Gobierno de la Ciudad de Buenos Aires. «Población de Balvanera» (իսպաներեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Barrio «Balvanera» en wikimapia.org
- Barrio de Balvanera
- Revista de movimiento social actual en Balvanera
- Balvanera web
- Jewish Once - un recorrido por la vida de la comunidad judía en Once (en inglés)
- Barrio Balvanera
- Guía Buenos Aires, barrios.
- Mapa de Capital Federal - Balvanera - Buscar direcciones - historia.
- Imagen satelital de la Plaza Miserere y la Estación Once de Septiembre
- Barrio de Balvanera en Buenos Aires.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալվաներա» հոդվածին։ |