Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան կամ պարզապես Բաթումի համալսարան (վրաց.՝ ბათუმის შოთა რუსთაველის სახელმწიფო უნივერსიტეტი, Բաթումիս Շոթա Ռուսթավելիս սախելմծիփո ունիվերսիտետի), բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համալսարան, որը գտնվում է Վրաստանի կազմի մեջ մտնող Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում։

Բաթումի պետական համալսարան
ბათუმის შოთა რუსთაველის სახელმწიფო უნივერსიტეტი
Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի համալսարանի դիմացի շատրվանները երեկոյան
Տեսակպետական համալսարան
Նախկին անվանումներԲաթումի գիմնազիա
Բաթումի մանկավարժական ինստիտուտ
Հիմնադրված է1935 թվական
Անվանված էՇոթա Ռուսթավելու անվան
ՌեկտորԱլյոշա Բակուրիձե
ՏնօրենMerab Khalvashi?[1]
Ուսանողներ5,500
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Գույներկապույտ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան, Բաթում
Կայքbsu.edu.ge/en/
Վրաստան Վրաստան դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Վրաստան Վրաստան|տեղորոշման քարտեզներ]].
 Shota Rustaveli State University in Batumi Վիքիպահեստում

Բաթումի պետական համալսարանը կրում է վրաց մեծանուն գրող Շոթա Ռուսթավելու անունը[3][4]։

Պատմություն խմբագրել

Աջարիայում կրթական համակարգի ստեղծումը և զարգացումը երկար ժամանակ մտահոգում էր Վրաստանի կառավարությանը։ 1893 թվականին բարձրացվել է Բաթումում գիմնազիայի բացման հարցը։ 1893 թվականի հունիսի 26-27-ին Բաթումի քաղաքապետարանը տրամադրել է 2 623, 95 քառ. մետր մակերեսով հողատարածք՝ տղաների գիմնազիայի կառուցման համար։

Նախագիծը մշակել է ռազմական ինժեներ Սեդելնիկովը։ Շենքի առաջին հարկը հատկացվել է մարզասրահին։ Երկրորդ հարկում գործում էր եկեղեցի, ութ դասասենյակներ, արվեստին նվիրված դասարան, ֆիզիկայի ուսումնասիրության սենյակ, լաբորատորիա, գրադարան։

Տղաների գիմնազիան սկսեց գործել 1897 թվականի հուլիսից։ 1900 թվականի սեպտեմբերի 26-ին հնարավոր եղավ բացել նաև աղջիկների գիմնազիա։ Աղջիկների գիմնազիայի տարածքում 1923 թվականին բացվել է Բաթումի պետական մանկավարժական ինստիտուտը, որն էլ հետագայում վերածվել է մանկավարժական քոլեջի։ Այն պատրաստում էր տարրական դասարանների ուսուցիչներ, որոնք կարող էին աշխատել Վրաստանի հանրակրթական դպրոցներում։

Տղաների գիմնազիայի շենքում 1935 թվականին բացվել է չորս ֆակուլտետներ՝ վրաց լեզու և գրականություն, ֆիզիկա և մաթեմատիկա, պատմություն, բնագիտություն և աշխարհագրություն։ Ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը ավելացվել է 1936 թվականին։ 1938 թվականին ավելացվել է նաև ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։

1938 թվականից ինստիտուտը կրում է «Ոսկեդարի» վրացի քաղաքական գործիչ և բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անունը։

Բաթումի ինստիտուտի առաջին տնօրենը եղել է Հուսեին Նախայձեն։ Ինստիտուտին զգալի աջակցություն են տրամադրել Վրաստանի շատ այլ կրթօջախներ՝ տալով գիտական իրեր և սարքավորումներ։ Այդ հաստատություններից առաջինը Թբիլիսիի պետական համալսարանն էր՝ Վրաստանի «մայր բուհը»։ Ինստիտուտի զարգացման գործում եմծ ավանդ են ունեցել այնպիսի ուսուցիչներ, ինչպիսիք են Գիորգի Ախվլեդիանին, Գիորգի Ծերեթելին, Յասե Ցինցաձեն, Սարգիս Կակաբաձեն, Սիմոն Կախչիշվիլին, Գիորգի Թավզիշվիլին, Տաժդեն Խուցիշվիլին, Դիմիտրի Գեդեվանիշվիլին, Գիորգի Ջավախիշվիլին, Վուկոլ Բերիձեն, Շոթա Ձիձիգուրին և այլք։

Շնորհիվ նրանց, ինչպես նաև նոր մասնագետների, նորստեղծ բուհը շուտով հեղինակություն ձեռք բերեց ամբողջ Վրաստանում՝ շնորհիվ դասավանդման մեթոդների և հետազոտական աշխատանքների։ 1943 թվականի տվյալներով ինստիտուտի դասախոսներից 5-ը գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսների թեկնածու էին։ Նույն թվականին համալսարանի ընդունելության քննությունների 600 դիմորդներից անցել են միայն 219-ը։

1956 թվականին կրթօջախի շենքը վերստին վերանորոգվել է։ 1977 թվականին սկսվել է 5-րդ հարկի շինարարությունը։ Այն ավարտվել է միայն 1982 թվականին։ Վրացի խորհրդային պատմաբան, բանասեր, արևելագետ, հայագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Իվանե Ջավախիշվիլին ասել է. «Եթե Վրաստանում լինի ևս մեկ բուհ, այն միանշանակ պետք է լինի Բաթումում»։

1990 թվականի սեպտեմբերի 3-ի Վրաստանի կառավարության № 453 որոշմամբ Բաթումի մանկավարժական ինստիտուտի հիմքերի վրա ստեղծվել է Բաթումի պետական համալսարանը։ Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը ստացումից հետո համալսարանում սկսել են գործել ևս 9 ամբիոններ։ Մասնագիտություններից թիվը համալսարանում աճել է. ավելացել են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են իրավագիտությունը, տնտեսագիտությունը և բժշկական գործը։ Կրթական բաեփոխումներից հետո համալսարանում ստեղծվել են երկաստիճան ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա։ Գործում է նաև, որոշ մասնագիտությունների ասպիրանտուրաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bsu.edu.ge/main/page/2-11/index.html
  2. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  3. «Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարանի պատմություն». www.bsu.edu.ge. Բաթումի համալսարան. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան». lifebeyondtourism.org. Կյանքը քաղաքից դուրս՝ զբոսաշրջություն. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթումի համալսարան» հոդվածին։