Բազարգան
Բազարգան (պարս.՝ بازرگان), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանի Մակու շահրեստանում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲9979 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Բազարգան | ||
պարս.՝ بازرگان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևմտյան Ադրբեջան | |
Շահրեստան | Մակու | |
Համայնք | Bazargan District? | |
ԲԾՄ | 1793 մետր | |
Բնակչություն | ▲9979 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
| ||
Քաղաքը տեղադրված է Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևմտյան մասում` Թուրքիայի հետ սահմանից ընդամենը մեկ կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ուրմիա քաղաքից 206 կմ հյուսիս, Թավրիզից` 214 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է լեռնային տեղանքում Արարատ լեռան հարավային ստորոտին` Սիս լեռան գագաթից 27 կմ հարավ, ծովի մակարդակից մոտ 1400 մ բարձրության վրա։
Քաղաքով է անցնում Բայազետը Իրանական Ադրբեջանի հետ կապող ավտոմայրուղին։ Քաղաքից անմիջապես հյուսիս գտնվում է Իրանը Թուրքիայի հիմնական սահմանային անցակետերից մեկը։ 2012 թվականին Իրանը և Թուրքիան ստորագրում են պայմանագիր, կապված Կարս-Իգդիր-Բազարգան-Ջուղա երկաթուղու ստեղծման հետ[2]։ Քաղաքով է անցնում նաև թուրք-իրանական գազատարը, որը կառուցվել է 2002 թվականին[3]։
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 9 979 մարդ, որոնք կազմում էին 3 043 տնտեսություն[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|
Բնակիչ | 9 047[5] | 9 551[6] | 9 979[4] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որի համաձայն ստեղծվել է «Կարս - Իգդիր -Բազարգան - Ջուլֆա» երկաթուղին, որի միջով անցնում է միջպետական գազատարը – trend.az, հոկտեմբերի 5, 2012
- ↑ Իրանի Արևելյան Ադրբեջան օսթանում ստեղծվել է գազատար Արխիվացված 2016-03-05 Wayback Machine – ia-centr.ru , 09.10.2010
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազարգան» հոդվածին։ |