Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում (KT-GE037)[1][2]։

Քարերի սիմֆոնիա

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Պատմություն խմբագրել

Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում[3]։

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը՝ «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում[4]։

Վանդալության դրսևորումներ խմբագրել

Բնական հուշարձանը պարբերաբար ենթարկվում է վանդալների հարձակումների։ Հայաստանի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ և գործարարներ իրենց առանձնատներին կամ իրենց պատկանող շինություններին գեղեցիկ տեսք հաղորդելու նպատակով Քարերի սիմֆոնիայից պոկում են բազալտի մեծ հատվածներ՝ աղավաղելով հուշարձանի նախնական տեսքը[5][6][7][8]։ Այժմ հուշարձանի առանձին հատվածներ գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ կառավարություն որոշում 14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն
  2. ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջ
  3. Քարերի սիմֆոնիա
  4. ««Քարերի սիմֆոնիա»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը մեծահարուստների տների համար շինանյութ է դարձել:
  6. Փարավոն Միրզոյանի առանձնատունը «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերի՞ց են կառուցված:
  7. ««Քարերի սիմֆոնիա». քրեական գործ է հարուցվել՝ ի պաշտպանություն Հայաստանի բնության հուշարձանի». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերը վաճառում են 300 դրամով:

Արտաքին հղումներ խմբագրել