Դևիլզ թաուեր
Դևիլզ Թաուեր (Սատանայի աշտարակ, անգլ.՝ Devils Tower National Monument), բնության հուշարձան ԱՄՆ֊ի Վայոմինգ նահանգում։ Այն իրենից ներկայացնում է հրաբխային ծագում ունեցող մոնոլիտ, բարձրությունը ծովի մակարդակից 1556 մետր է, հարաբերական բարձրությունը՝ 386 մետր։ Հանդիսանում է առաջին օբյեկտը, որ համարվել է ԱՄՆ֊ի «ազգային հուշարձան», այս կարգավիճակը ստացել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի կողմից 1906 թվականի սեպտեմբերի 24֊ին։
Տեսակ | լեռ և Լակոլիթ |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Վարչատարածք | Քրուկ |
Հիմնվել է | սեպտեմբերի 24, 1906 |
ԲԾՄ | 1560 մետր |
Սատանայի աշտարակը գոյացել է մագմատիկ հալոցքից, որ բարձրացել է գետնի խորքից և սառել է նրբագեղ սյուների տեսքով[2]։ Դևիլզ Թաուերի տարիքը գնահատվում է 225֊ից 195 մլն տարի։ Խառն ապարները ներկայացված են մուգ կարմիր ավազաքարերով, ալևրիտներով թղթաքարերի շերտերով։
Ֆիլմագրություն
խմբագրել- Սարը երևում է Սթիվեն Սփիլբերգի «Երրորդ աստիճանի մոտ շփումներ » (1997), հենց այստեղ է տեղի ունենում շփումը այլմոլորակայինների հետ, իսկ աշտարակի փոքր պատճենը իր տանը սարքել է գլխավոր հերոսներից մեկը։
- Սարը կա նաև Գրեգ Մոտտոլի «Պոլ» (2011) ֆիլմում։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Шварцбах М. Уникальные скалы и скалистые горы : …2. Башня дьявола (Вайоминг) // Великие памятники природы: (Известные места геологических исследований) / Мартин Шварцбах; Сокр. пер. с нем. Г. И. Денисовой. — М.: Мир, 1973. — С. 19-23. — 336 с. (в пер., суперобл.)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ National Park Service: Devils Tower: Geologic Formations
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիլզ թաուեր» հոդվածին։ |