Բաբկեն Գաբրիելյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բաբկեն Սահակի Գաբրիելյան (նոյեմբերի 23, 1902(1902-11-23)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 23, 1931(1931-11-23)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան։

Բաբկեն Գաբրիելյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1902(1902-11-23)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 23, 1931(1931-11-23)[1] (29 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալեքսանդրապոլում, ընչազուրկ ընտանիքում, մեծացել է Բաքվում։ Թատերական կրթությունն ստացել է Վ. Միրզոյանի հիմնած ստուդիայում՝ Երևանում, ուր 1918 թ. տեղափոխվել էր Գաբրիելյանների ընտանիքը։ Բեմական առաջին քայլերը արել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, այնուհետև, տարբեր թատերախմբերում խաղալուց հետո, 1924 թ. ընդունվել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա, որը, սակայն, չի ավարտել։ Վերստին հայտնվելով Երևանում՝ նա վարում է դերասանական անկանոն ու թափառիկ կյանք մինչև որ 1928 թ. հաստատվում է Լենինականի թատրոնում, որտեղ աշխատում է մինչև իր մաղաժամ մահը[3]։

Բաբկեն Գաբրիելյանը նոր խաղացանկի, նոր հերոսի, դերասանական արվեստի նոր ոճի դերասան էր։ Վերամարմնավորման բարձր արվեստով է ստեղծել հակադիր բնավորություններ՝ Նեսչաստլիվցև, (Ա. Օստրովկու «Եկամտաբեր պաշտոն»), Կարլ Թոմաս (Է. Տոլլերի «Հոպլյա, մենք ապրում ենք»), Խլեստակով (Ն. Գոգոլի «Ռևիզոր») և այլն։

Սիմոն (ըստ Ե. Յանովսկու «Զայրույթ»), Գոդուն (Բ. Լավրենյովի «Բեկում»), Կարավաև (ըստ Մ. Ֆուրմանովի «Խռովություն»), Յուսով (Ա. Օստրովկու «Անտառ»), Մարտինով (Ս. Լեվիտինաի «Դատավճիռ»), Բաբա (Ս. Բաղդասարյանի «Մարոկո»)[4]։

Մահացել է Լենինականում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 245.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն, 1967 թ.
  4. [«Թատերական հանրագիտարան (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Թատերական հանրագիտարան (ռուս.)]
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 245.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 634