Ա. Մ. Գորկու գրական հուշահամալիր-թանգարան (Կազան)

Ա. Մ. Գորկու գրական հուշահամալիր թանգարան Կազանում (ռուս.՝ Литературно-мемориальный музей А. М. Горького в Казани), մշակութային հաստատություն, Թաթարստանի հանրապետության ազգային թանգարանի մասնաճյուղ։ Գտնվում է Մաքսիմ Գորկու 10 հասցեում։

Ա. Մ. Գորկու գրական հուշահամալիր-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Կայքmuseum.ru/M1813#web
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

 
Թանգարանի պատուհանը

Թանգարանի ցուցադրությունը նվիրված է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու 1884 թվականից մինչև 1888 թվականը ընկած ժամանակաշրջանի կյանքին։ Գրողն իր կյանքի այս շրջանը համարում էր իր «հոգևոր ծննդի» ժամանակաշրջան[1]։ Թանգարանի կարևոր հատվածներից է հացի փռի հուշահամալիրը, որտեղ գրողը 1886-1887 թվականներին աշխատել է հացթուխի օգնական։ Այստեղ ներկայացված են գրողի անձնական իրերը, ինքնագրեր, Գորկու գրական ստեղծագործությունները և այդ ժամանակաշրջանի առարկաներ։ Վերականգնվել է հացի փռի կահավորանքը։ Այստեղ անցկացվում են ցուցահանդեսներ[2], համերգներ, դասախոսություններ և գրական երեկոներ։ Թանգարանը 1942 թվականից անցկացնում է «Գորկու ընթերցումներ»[3][4] համամիութենական գիտաժողովը, իսկ 1973 թվականից՝ «Շալյապինյան ընթերցումներ»[5]։

Ֆեոդոր Շալյապինի թանգարան խմբագրել

Թանգարանի երկրորդ հարկը զբաղեցնում է «շալյապինյան հավաքածուն», որն արտացոլում է ռուս մեծ երգիչ, Գորկու ընկեր Ֆեոդոր Շալյապինի (1873-1938) կյանքն ու գործունեությունը (շուրջ 4000 ցուցանմուշներ, բնօրինակ ծրագրեր, երգչի պատկերով բացիկներ, հրատարակություններ, լուսանկարչական նյութեր, նկարներ, 20-րդ դարի սկզբին Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Ռուսաստանում թողարկված ութ գրամոֆոնային սկավառակներ երգչի ձայնով (դրանք կարելի է լսել հին գրամոֆոնի վրա), Շալյապինի փարիզյան հրատարակչության «Դիմակ և հոգի» գիրքը (1932, ռուսերեն), հին ալբոմներ բացիկներով՝ «Շալյապինը դերերում», «Աշխարհի քաղաքները, որտեղ երգել է Շալյապինը», ձեռագրեր, նամակներ, գրքեր, ազդագրեր)։ Շալյապինի անձնական իրերից (87 միավոր) թանգարանին են տրամադրել արտիստի դուստրերը, թոռնուհին և ծոռնուհին։ Դրանց թվում են «Իշխան Իգոր» օպերայի Կոնչակ խանի դերի թատերական հագուստը, սուրճի սպասքը, աթոռներ, տարածադիտակը, գրամաֆոնը, երիտասարդ Շալյապինի նկարիչ Վլադիմիր Ռոսսինսկու անավարտ դիմանկարը և դաշնամուրը, որը նվիրաբերել է Սավվա Մամոնտովան։

Պատմություն խմբագրել

 
Ցուցանակ թանգարանի պատին

Թանգարանը բացվեց 1940 թվականին, 19-րդ դարի երկրորդ կեսի պատմական շենքում, որտեղ 1880-ական թվականներին տեղակայված էր Ա. Ս. Դերենկովի հացի փուռը։ Թանգարանի բացման մասին որոշումն ընդունվել է 1938 թվականին Թաթարական ԻԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից։ Թանգարանի ստեղծման համար մեծ նախապատրաստական աշխատանքներ է կատարել և նյութեր հավաքել պատմաբան գավառագետ Նիկոլայ Կալինինը, ով հանդիպել է Գորկու հետ և հրատարակել «Գորկին Կազանում» և «Գորկին Կազանում 1884-1888 թվականներին։ Ուղեցույց Գորկու Կազանում եղած վայրերում» գրքերը։ Թանգարանի ավելի քան 2000 ցուցանմուշներ տրամադրել են գրողի հարազատները՝ Ե. Պ. և Նադեժդա Պեշկովաները, Ֆեոդոր Շալյապինի և Ա. Ս. Դերենկովի ընտանիքի անդամները[1]։

1941-1979 թվականներին թանգարանը ղեկավարել է Մ. Ն. Ելիզարովան, ով անձամբ ճանաչել է Գորկուն։ 1995 թվականին թանգարանին կից բացվեց գրական սրճարան՝ «Թափառական շունը», որտեղ տեղակայված է «Արծաթե դարի բանաստեղծները» մշտական ցուցահանդեսը, և անցկացվում են տարբեր մշակութային միջոցառումներ և հանդիպումներ։ 2016 թվականին թանգարանի շենքը վերակառուցվեց, և ստեղծվեցին երկու հատվածից բաղկացած նոր ցուցադրություններ՝ «Գրող-դարաշրջան-հերոս։ Ա. Մ. Գորկու կյանքն ու ստեղծագործական ուղին» շենքի հուշահամալիրային մասի առաջին հարկում և «Ֆ. Ի. Շալյապինը և Կազանը» հատվածը՝ թանգարանի երկրորդ հարկում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ա. Մ. Գորկու գրական հուշահամալիր-թանգարան (Կազան)» հոդվածին։