Ալեքսանդր Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Բարսեղյան (ուկրաիներեն՝ Олександр Сергійович Барсегян, հունվարի 10, 1929, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 7, 2011, Խարկով, Ուկրաինա), արմատներով հայ ուկրաինացի ռեժիսոր, Ուկրաինայի բանասիրական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1965), արվեստի վաստակավոր գործիչ (1969), ժողովրդական արտիստ (1978)։
Ալեքսանդր Բարսեղյան ուկրաիներեն՝ Олександр Сергійович Барсегян | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1929 |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2011 (82 տարեկան) |
Մահվան վայր | Խարկով, Ուկրաինա |
Կրթություն | Խարկովի պետական թատրերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտացում | դրամատուրգ, ռեժիսոր, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1953 թ. ավարտել է Խարկովի թատերական ինստիտուտը։ 1956-1975 թթ. եղել է Լվովի Գորկու անվան, Կիևի պատանի հանդիսատեսի, օպերետային, 1975 թվականից՝ Խարկովի Պուշկինի անվան ռուսական թատրոնների գլխավոր ռեժիսոր։ 1976 թվականից դասավանդել է Խարկովի Ի. Կոտլյարևսկու անվան արվեստների ինստիտուտում (1988 թվականից՝ պրոֆեսոր, ապա՝ ամբիոնի վարիչ)։ Եղել է Խարկովի թատերական գործիչների միության փոխտնօրենը, Ուկրաինայի ԳԱԱ բանասիրական գիտությունների իսկական անդամ։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մեդալների։ Խարկով քաղաքի պատվավոր քաղաքացի[1]։
Բեմադրություններ
խմբագրել- Գելմանի «Հետադարձ կապ»
- Գերասիմովի «Անհնարինի սահմանը»
- Չեխովի «Բալի այգին»
- Շեքսպիրի «Մակբեթ»
- Ալեքսանդր Օստրովսկու «Վերջին զոհ»
- Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել»
- Արտաշես Քալանթարյանի «Հեռախոսազանգ վերևից»
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Խարկովի քաղաքային խորհրդի պատվոգիր (2008)
- Խարկովի պատվավոր քաղաքացի(2006)
- Նախարարների կաբինետի պատվոգիր (2004)
- «Վաստակի համար» շքանշան (19.08.2004)[2]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (22.08.1986)
- Պուշկինի մեդալ (31.10.2007)[3]
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)
- «Ժողովրդական ճանաչում» մրցույթի «Արվեստի նվիրյալ» մրցանակ
- Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1965)
- Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ (1969)
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (24.11.1960)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Указ Президента Украины № 929/2004 від 19.08.2004 «Про відзначення державними нагородами України працівників підприємств, установ та організацій міста Харкова»
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.10.2007 № 1440 «О награждении медалью Пушкина» Արխիվացված 2015-07-16 Wayback Machine