Աֆրիկյան փրոթերեբիա
Աֆրիկական փրոթերեբիա | |
Աֆրիկական փրոթերեբիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Նիմֆալիդներ (Nymphalidae) |
Ցեղ | Proterebia |
Տեսակ | Աֆրիկական փրոթերեբիա (P. afra) |
Միջազգային անվանում | |
Proterebia afra |
Աֆրիկյան փրոթերեբիա (լատին․՝ Proterebia afra), սատիրների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՈչ խոշոր չափի թիթեռ է։ Թևերի ընդհանուր գուներանգը մուգ շագանակագույն է, իսկ ավելի բաց գունավորված գագաթնամասինը՝ մինչև բաց դարչնագույն։ Առջևի (16-20 մմ երկարությամբ) և հետին թևերն ունեն առանձնահատուկ կարմիր պտերի տրամակապ։ Պտերի միջուկը սև է, կենտրոնը՝ սպիտակ։ Հետին թևերի ստորին մակերեսի ջղերն ունեն սպիտակ փոշեծածկ[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Եվրոպայում, Բալկաններում, Փոքր Ասիայում, Ղազախստանում և Հարավարևմտյան Թուրքմենստանում։ Հայտնի է Կոտայքի (Ծաղկաձոր, Բջնի), Սյունիքի (Շվանիձորից դեպի հյուսիս), Արայի լեռից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է ծովի մակարդակից 1800-2200 մ բարձրություններում, քարքարոտ տափաստաններում և ալպյան գոտու տափաստանացած մարգագետիններում[1]։
Տալիս են մեկ սերունդ։ Թռիչքը նկատվում է ապրիլի վերջից մինչև մայիսի վերջ։ Ձմեռում են բարձր հասակի թրթուրները։
Պահպանություն
խմբագրելՀազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը բարձր չէ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված տափաստանային էկոհամակարգերի դեգրադացումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և Արևիք ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան փրոթերեբիա» հոդվածին։ |