Էմիլ Աֆրասիաբ օղլի Մամեդով (ադրբ.՝ Emil Əfrasiyab oğlu Məmmədov, հունիսի 27, 1982(1982-06-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դաշնակահար և կոմպոզիտոր[1], Ադրբեջանի վաստակավոր արտիստ (2011), 2011 թվականին անցկացվող դաշնակահարների փառատոնը ՛«Montrö jazz»ի հաղթողը[2][3];

Էմիլ Աֆրասիաբ
Ի ծնե անունադրբ.՝ Emil Əfrasiyab oğlu Məmmədov
Ծնվել էհունիսի 27, 1982(1982-06-27) (41 տարեկան)
Բաքու
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ժանրերջազ և դասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
կոմպոզիտոր
ԳործիքներԴաշնամուր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա (2006) և Բերկլիի երաժշտական քոլեջ
Պարգևներ
Ադրբեջանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Էմիլ Աֆրասիաբը ծնվել է 1982 թվականին Բաքվում։ 2000-2006 թվականներին սովորել է Բաքվի երաժշտական ակադեմիայի դաշնամուրային ֆակուլտետում։ Ակադեմիայում նրա ուսուցիչը եղել է Ֆարհադ Բեդելբեկլին։ Էմիլ Աֆրասիաբը տարբեր ժանրերում սինթեզի իմպրովիզացիաների կատարողն է։ Նա մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Հունգարիա, Կուբա, Մեքսիկա, Չինաստան և այլ երկրներ) միջազգային փառատոններին։ Նա 2011 թվականին անցկացվող դաշնակահարների փառատոնը ՛«Montrö jazz»ի հաղթողն է[4]։ Նա նաև մասնակցել է 2002, 2003 և 2004 թվականներին Բաքվում անցկացվող «Caspian Jazz and Blues»:

2011 թվականին արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչմանը։ 2012 թվականին ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն առաջարկեց Էմիլ Աֆրասիաբին գրել ֆրանսիացի ռեժիսորների կողմից նկարահանված «Ալեքսանդր Դուման Ադրբեջանում» վավերագրական ֆիլմի երաժշտությունը[5]։

Էմիլ Աֆրասիաբը սովորել է ԱՄՆ Բոստոնի Բերքլի երաժշտական քոլեջում։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիդեո խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել