Արևադարձային թանգարան (հոլ.՝ Tropenmuseum), ազգագրական թանգարան Ամստերդամում, Նիդերլանդներ։ Հիմնադրվել է 1864 թվականին[5]։

Արևադարձային թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրRoyal Tropical Institute building? և Paviljoen Welgelegen?
Մասն էNational Museum of World Cultures?
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ, Royal Tropical Institute building, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ և Ամստերդամ, Նիդերլանդներ[2][3]
ՀասցեLinnaeusstraat, 2 և Linnaeusstraat 2[2][3]1092CKLinnaeusstraat? (2)[2][3]
Հիմնադրվել է1864
ՀիմնադիրFrederik Willem van Eeden?
Այցելուներ317,572 մարդ (2022)[4]
Կայքamsterdam.wereldmuseum.nl(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Համարվում է Ամստերդամի ամենամեծ թանգարաններից մեկը։ Հարմարեցված է ութ մշտական ցուցադրությունների և ընթացիկ ժամանակավոր ցուցահանդեսների համար, այդ թվում ժամանակակից և ավանդական վիզուալ արվեստ և լուսանկարչական աշխատանքներ։ Թանգարանը կազմում է Համաշխարհային մշակույթի հոլանդական թանգարանի (Nationaal Museum van Wereldculturen) մաս՝ Նիդերլանդների երեք ազգագրական թանգարանների համակցությամբ[6]։ Մինչև 2014 թվականը եղել և գործել է աշխարհում արևադարձային մշակույթների ուսումնասիրությունը հովանավորող Արքայական արևադարձային ինստիտուտ-հիմնադրամի կազմում։ 2009 թվականին թանգարանն ունեցել է 176000 այցելու[7]։

Պատմություն

խմբագրել
 
Թագուհի Վիլհելմինան կատարում է թանգարանի բացումը, 1926
 
Թանգարանի ներքին հարդարանքներ

Արդյունաբերության խթանման ընկերության (հոլ.՝ Maatschappij ter bevordering van Nijverheid) քարտուղար Ֆրեդերիկ վան Էդենը 1864 թվականին Հաարլեմում հիմնադրել է «Գաղութային թանգարան» (հոլ.՝ Koloniaal Museum)[5], որը հանրության համար բացվել է 1871 թվականին[8]։ Թանգարանն ստեղծվել է՝ ցույց տալու հոլանդական անդրծովյան սեփականությունները։

1871 թվականին ինստիտուտը հետազոտություն սկսեց՝ մեծացնելու գաղութներից դուրս ստեղծվող եկամուտը, այդ թվում փորձեց զարգացնել սուրճի հատիկների, ռոտանգի, պարաֆինի արտադրման բարելավված միջոցները։ Գտնվելով ազգագրագետների ազդեցության տակ՝ թանգարանում ավելացավ բնակիչների տնտեսության, վարվելակերպի, սովորույթների մասին տեղեկատվությունը։ 1926 թվականին նրանք գործարկեցին Արևելյան Ամստերդամում գտնվող ներկայիս շենքը։ Այդ ժամանակ թանգարանն ուներ 30,000 նմուշ և լուսանկարների զգալի հավաքածու[8]։

1945 թվականին Ինդոնեզիայի անկախության հռչակումից հետո թանգարանի նիդերլանդական ունեցվածքի գաղութային շրջանակը փոխվեց՝ ներառելով բազմաթիվ ոչ զարգացած երկրներ Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից և Ասիայից։ 1960 և 1970-ական թվականներին Հոլանդիայի արտաքին գործերի նախարարությունը թանգարանին խրախուսեց ընդլայնելու իր շրջանակները դեպի ավելի սոցիալական հարցեր, ինչպիսիք են աղքատությունը և քաղցը։ 1970-ական թվականներին երեխաների համար շենքին հավելյալ մաս ավելացվեց, որը կոչվում է Կրտսեր արևադարձային թանգարան[8]։

Հարմարություններ

խմբագրել

Թանգարանի նախնական շենքը, նախագծված Յոհանես Յակոբուս վան և Մարի Ադրիանուս վան Նյուկերկենների կողմից, կառուցվել է 1926 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի և աշխատանքային գործադուլների պատճառով կառույցի շինարարությունը տևել է 11 տարի[9]։ Շենքում գտնվող արվեստի գործերը ստեղծվել են 20-րդ դարի առաջին կեսում։ 2003 թվականին թանգարանի շենքն ընդգրկվել է Ամստերդամի պատմական կառույցների ցանկում[8][10]։

 
Կառապանով երկանիվ ձիաքարշի մոդել մեխակներից

Հավաքածուներ

խմբագրել

Թանգարանն ունի 175000 նմուշներ, 155000 լուսանկարներ, 10000 տարբեր գծագրեր, նկարներ, փաստաթղթեր, որոնցից 15000-ը ժառանգել է Ամստերդամի էթնոգրաֆիկական թանգարանից։ Այս նմուշները բաժանված են տարբեր հավաքածուներում։ Թանգարանի հավաքածուն ներառում է նմուշներ տարբեր աշխարհագրական վայրերից՝ Հարավարևելյան Ասիա, Հարավային Ասիա, Արևմտյան Ասիա և Հյուսիսային Աֆրիկա, Ենթասահարա, Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազան։ Ֆոնդերում են գտնվում Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի և Եվրոպայի հավաքածուները։

Լուսանկարչական հավաքածուն բաղկացած է հիմնականում 1855-1940 թվականների Հոլանդիայի նախկին գաղութների պատմական լուսանկարներից։ 2009-2015 թվականներին Արևադարձային թանգարանի 50000 լուսանկարներ Creative Commons արտոնագրի ներքո գտնվում են Վիքիպահեստում[11][12]։

Թանգարանն ունի նաև թատերական հավաքածու, որի կազմում ներառված են 5500 երաժշտական գործիքներ և այլ թատերական առարկաներ, ինչպիսիք են դիմակներ, տիկնիկներ։ Այստեղ ցուցադրված են 21000 տեքստիլ առարկաներ, որոնց մեծ մասը բերվել է Ինդոնեզիայից։ Կրտսեր արևադարձային թանգարանը նախատեսված է երեխաների համար և ունի ինտերակտիվ ցուցադրություններ։ Տարեկան շուրջ 30000 երեխա է այցելում թանգարան[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 https://whichmuseum.nl/museum/tropenmuseum-amsterdam-289
  3. 3,0 3,1 3,2 https://whichmuseum.nl/museum/tropenmuseum-junior-amsterdam-277
  4. https://amsterdam.wereldmuseum.nl/nl/over-wereldmuseum-amsterdam/jaar-in-beeld
  5. 5,0 5,1 «Tropenmuseum– Tropical Museum Amsterdam». Amsterdam.info (Dutch). Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Fusie volkenkundige musea (2014) - in Dutch». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «176.000 bezoekers voor het Tropenmuseum in 2009 – Tropenmuseum». Tropenmuseum. 2010 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Tropenmuseum. «Tropenmuseum vroeger en vandaag» [Tropenmuseum Past & Present] (Dutch). Amsterdam: Tropenmuseum. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (չաշխատող հղում)
  9. «History». Royal Tropical Institute. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Rijksdienst voor het Cultureel Erfgoed | Monumentenregister». monumentenregister.cultureelerfgoed.nl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «Tropenmuseum in collaboration with Wikipedia». Netherlands. 2009 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  12. Wikimedia Commons (11 Sept. 2015): Images from the Tropenmuseum: 49,235 items

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևադարձային թանգարան» հոդվածին։