Ամստերդամի ազգագրական թանգարան (հոլ.՝ Ethnographisch Museum Artis), ազգագրական թանգարան Ամստերդամում` Նիդերլանդներում, գտնվում է Ամստերդամի կենդանաբանական այգու տարածքում։

Ամստերդամի ազգագրական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրՆիդերլանդներ, Ամստերդամ, Ամստերդամի կենդանաբանական այգի
Հիմնադրվել է1838
ԿայքՊաշտոնական կայք
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Ամստերդամի ազգագրական թանգարանի շենքը 1886 թվականին

Ազգագրական թանգարանը, ինչպես նաև Ամստերդամի կենդանաբանական այգին, հիմնադրվել է 1838 թվականին Թագավորական կենդանաբանական հանրության կողմից։ Ստեղծման նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել ազգագրություն, կենդանաբանություն, երկրաբանություն գիտությունների վրա և այցելուներին ծանոթացնել նիդերլանդական գաղութային տիրույթների աշխարհին։

Ցուցադրության մեջ ներառված էին էկզոտիկ կենդանիներ և կենդանաբանական այլ նմուշներ (կմախքներ և խրտվիլակներ), ազգագրական օբյեկտներ։ 1851 թվականին այդ հավաքածուները տեղավորված էին Բնական պատմության թանգարանում։ Շուտով ազգագրական օբյեկտների հավաքածուն առանձնացվեց հիմնական ցուցադրությունից և տեղափոխվեց Ընկերության հանրության հարևան շինություն։ Ցուցանմուշների թվի աճը հանգեցրեց նրան, որ 1888 թվականին էթնոգրաֆիկական թանգարանի համար կառուցվեց առանձին շինություն։

Դա Նիդերլանդների երրորդ ազգագրական թանգարանն էր Ամստերդամի պետական թանգարանից և Ռոտերդամի համաշխարհային թանգարանից հետո։ Ցուցադրությունը ձևավորվել է տարբեր ընկերությունների և գիտական համայնքների, ինչպես նաև անհատների կողմից թանգարանին նվիրած առարկաներից։ Գլխավոր նվիրաբերողը լեզվաբան Գերման Նոյբրոններ վան դեր Տուկն էր։

1887-1902 թվականներին հավաքածուի ղեկավարը Կորնելիս Մարինուս Պլեյտեն էր` «Ուղեցույց Թագավորական կենդանաբանական հանրության Էթնոգրաֆիկական թանգարանի այցելուների համար։ Ամստերդամի կենդանաբանական այգի» աշխատության հեղինակը (հրատարակման թվական՝ 1888)։

Հավաքածուի մեջ ներառված էին առարկաներ, որոնք հավաքվել էին դեպի նիդերլանդյան Նոր Գվինեա գիտական առաջին արշավների ժամանակ, փաստեր Աֆրիկայի, Օկեանիայի, Հարավ-արևելյան Ասիայի և Հեռավոր Արևելքի բնիկ ժողովուրդների վերաբերյալ։

Պաշտոնապես Էթնոգրաֆիկական թանգարանը գոյատևել է մինչև 1910 թվականը։ Ամբողջ հավաքածուն նվիրաբերվել է Գաղութային ինստիտուտին, որում գտնվում էր Ամստերդամի Գաղութային թանգարանը (ներկայումս՝ Արևադարձային թանգարան

1926 թվականից, երբ հավաքածուն նորից հասանելի դարձավ այցելուներին, ավելի քան 11 000 առաջարկներից պահպանվեց միայն մի մասը։ Էական մասը ներառված է մշտական ցուցադրության մեջ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել