Արցախյան ազատամարտի տանկ-հուշարձան (Ասկերան)
Արցախյան ազատամարտի տանկ-հուշարձան, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի հուշարձան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչական կենտրոն Ասկերան քաղաքի մատույցներում՝ ներկայիս հայ-ադրբեջանական շփման գծից ոչ հեռու[1][2][3]։
![]() Ասկերան քաղաքի մոտ գտնվող Արցախյան ազատամարտի տանկ-հուշարձանը 04.07.2021թ․ | |
![]() | |
![]() | |
դիրք | Ասկերան-Տիգրանակերտ ավտոճանապարհի ձախ եզրին՝ ոչ բարձր բլրի վրա |
Կոորդինատներ | Lua error in Մոդուլ:Coordinates at line 84: attempt to perform arithmetic on a nil value. |
Գտնվում է | ![]() |
Շինության ձևը | Տ-72 տանկ տեղադրված քարե պատվանդանին |
Ներկա վիճակը | Լավ |
ՊատմությունԽմբագրել
1992 թվականին Շուշիի ազատագրման առթիվ յուրաքանչյուր տարի այցելություն է կատարվում դեպի Ասկերանի տանկ-հուշարձան, որին մասնակցում են Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական գործիչներ[4]։
Տանկ-հուշարձանի մոտ ժամանակին կազմակերպվել է Պաշտպանության բանակի զինված ուժերի նորակոչիկների երդման զինվորական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը և բարձրաստիճան այլ զինվորականներ[3]։
Հուշահամալիրի նկարագիրԽմբագրել
Հուշարձանը կառուցված է Ասկերան քաղաքից դեպի Տիգրանակերտ և Ակնա բնակավայր տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող փոքր բլրի վրա։ Հուշարձանը կազմված է քարե պատվանդանից, վերջինի վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից։ Տ-72 տանկը մասնակցել է Աղդամի ազատագրման ռազմական գործողությանը։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Տանկից տանկ, դիրքից դիրք. ՀՅԴ ԱԵՄ-ը Արցախի դրոշը տեղակայել է Ասկերանի տանկ-հուշարձանին, (արխիվացված 09․07․2021թ․)
- ↑ ՀՅԴ ԱԵՄ-ը Արցախի դրոշը տեղակայել է Ասկերանի տանկ-հուշարձանին, (արխիվացված 09․07․2021թ․)
- ↑ 3,0 3,1 <<Ես եմ>> ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում, (արխիվացված 09․07․2021թ․)
- ↑ Մեր հաղթանակների մայիսը, (արխիվացված 09․07․2021թ․)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախյան ազատամարտի տանկ-հուշարձան (Ասկերան) կատեգորիայում։ |