Լևոն Հենրիխի Մնացականյան (սեպտեմբերի 14, 1955(1955-09-14), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի և Արցախի Հանրապետության ռազմական գործիչ, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ (2014)[1]։

Լյովա Մնացականյան
սեպտեմբերի 14, 1955(1955-09-14) (68 տարեկան) -
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակցամաքային զորքեր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունՀԱՊՀ և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան «Վարդան Մամիկոնյան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ և «Ծովակալ Իսակով» մեդալ

2023 թվականի սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Լյովա Մնացականյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում[2]։

Կրթություն խմբագրել

Զինվորական ծառայությունը խմբագրել

  • 1983-1985 թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1992-1994 թթ. - մասնակցել է մարտական գործողություններին։
  • 1992-2005 թթ. - զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում, այդ թվում ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար։
  • 2005 թ. - նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ։
  • 2007 թ. - նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։
  • 2012 թ.- հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ[3]։
  • 2015 թ. - հունիսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից[4]։
  • 2015 թ. - հունիսի 15-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար-
  • 2018թ. դեկտեմբերի 14-ին Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` նա նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնին։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ նախագահի հրամանագիր, 2014 թ. սեպտեմբերի 3
  2. «Ադրբեջանցիները ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին․ ТАСС». Hetq.am. 2023 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. Լ. Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին
  4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
  5. Լ. Հ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին