Արցախի Հանրապետության օգտակար հանածոներ

Օգտակար հանածոներ։ Արցախի Հանրապետության տարածքում կան մետաղ, և ոչ մետաղ, բազմազան հանքատեսակներ։ Սակայն երկրաբանական հետախուզության առումով հանրապետության տարածքը բավարար ուսումնասիրված չէ։ Քարածխի երևակումներ հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Նարեշտար և Քոլատակ գյուղերի մերձակայքում։ Մարտակերտի (Մեհմանա, Դրմբոն, Գյուլաթաղ, Կուսապատ, Վանք, Մաղավուզ), Մարտունիի (Ձարդանաշեն), Հադրութի (Ցոր), Շուշիի (ճաղատսար) շրջաններում, (Սաչեն և Թարթառ գետերի միջակայքում, ինչպես նաև Առավ լեռան լանջին կան բազմամետաղների, հատկապես ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, վոլֆրամի հանքավայրեր ու երևակումներ։ Արցախ-Ղարաբաղը հարուստ է նաև ոչ մետաղ, հանքավայրերով։ Մասնավորապես շատ են մարմարի և բազմերանգ մարմարացված կրաքարի հանքավայրերը, որոնք Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների շրջակայքում և Ասկերանի (Քարագլուխ, (սրամորթ), Մարտունիի (Նորաշեն, ճարտար) շրջաններում են։ Կան նաև գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի, ավազի, կավի հանքավայրեր, ինչպես նաև ցեմենտի, գիպսի բարձրորակ հումքեր, հանք, ջրի բազմաթիվ ելքեր (Թյուջուր, Շրլան, Հաթերք, Քոլատակ և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։