Բացել գլխավոր ցանկը

Քոլատակ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, շրջկենտրոն Մարտակերտ քաղաքից 54 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 795,21 հա տարածք, որից 436,20 հա-ը գյուղատնտեսական նշանակության, 298,03 հա անտառային հողեր։ Բնակչությունը կազմում է 250 մարդ, կա 88 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 34 աշակերտներ, այդ թվում հարևան Թբղլու գյուղից։ Քոլատակ համայնքի սահմանային գոտով հոսում է նույնանուն՝ Քոլատակ գետը։ Գյուղում և շրջակայքում կան 9-18-րդ դարերի պատմամշակութային հուշարձաններ՝ Կոշիկ Անապատ եկեղեցի (12-13-րդ դարեր), Միծիրանից Սբ. Հակոբավանքը (7-17-րդ դարեր), ձիթհանք (19-րդ դար), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով, ամրոց Բերդաքար (միջնադար), քարանձավ և այլն։ Համայքնի տարածքում առկա են պորֆիրիտի և քարածխի հանքային պաշարներ[2]: 2012 թ.-ից սկսած Քոլատակից սերող ռուսաստանաբնակ գործարար Հայկ Մաղաքելյանի ջանքերով գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատվել է, Պաշտպանության բանակի զինծառայողների եւ Քոլատակի երիտասարդ ընտանիքների համար կառուցվում են անհատական տներ[3]:

Գյուղ
Քոլատակ
Колатак, ноябрь 2009г..JPG
Կոորդինատներ: 40°00′24″ հս․ լ. 46°35′57″ ավ. ե. / 40.00667° հս․. լ. 46.59917° ավ. ե. / 40.00667; 46.59917
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն273[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքոլատակցի
Ժամային գոտիUTC+4
##Քոլատակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Քոլատակը Արցախյան պատերազմումԽմբագրել

1988 թվականի վերջին Քոլատակում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Օնիկ Բալասյան, Մ. Գաբրիելյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից Լ. Մկրտչյանը եղել է Պաշտպանական բանակի հետախուզության բաժնի շտաբի պետ։ Քոլատակից զոհվել է 11 ազատամարտիկ[4]:

ԼուսանկարներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի» տեղեկատու, Երևան 2015 թ.։
  3. Արցախում եւս մեկ գյուղ բարեկարգ ճանապարհներ ունեցավ։ http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=11046
  4. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 666։