Արտո Յարալյան

հայ նկարիչ

Արտո Արտավազդի Յարալյան (սեպտեմբերի 20, 1941(1941-09-20), Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2004(2004-11-28), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Արտո Յարալյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1941(1941-09-20)
ԾննդավայրԿողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 28, 2004(2004-11-28) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1986)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Արտո Յարալյանը ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ Սովորել է Երևան Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1974-1986 թվականներին եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր նկարիչը, 1986-1990 թվականներին՝ Էջմիածնի գեղարվեստի դպրոցի տնօրենը։ 1982 թվականին Բուլղարիայի Գաբրովո քաղաքում մասնակցել է մրցույթի և արժանացել մրցանակի։ Բազմաթիվ գրքերի ձևավորումների հեղինակ է։ Արտո Յարալյանի աշխատանքները գտնվում են Արցախում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Երևանում` պետական և մասնավոր տարբեր հավաքածուներւմ։

Յարալյանը եղել է Հայաստանի նկարիչների և Ժուռնալիստների միության անդամ[1]։

2007 թվականին նկարչի դուստրերը` նկարչուհիներ Արփին և Անուշը, Վիլնյուսում հիմել են "ART-O!" ցուցասրահը[2]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Բայկալ, Սիբիր, 1978
  • Գրողների միություն, Երիտասարդական պալատ, Երևան, 1979
  • Մոսկվա, 1982, 1995
  • Երվանդ Քոչարի թանգարան, Երևան, 1996
  • Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 1997
  • Կողբ, Նոյեմբերյանի շրջան, 2000
  • Ռուսական մշակույթի կենտրոն, Վիլնյուս, 2005
  • Ռուսական մշակույթի կենտրոն, Բեռլին, 2006
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահ, Վիլնյուս, 2006
  • Բեռլին, 2007
  • Ժողովրդական արվեստի թանգարան, Երևան, 2007[3]
  • ,Art-O! ցուցասրահ, Վիլնյուս, 2007
  • «Արփի և Արտո. կենաց ծառ», Վիլնյուս, 2011[4]
  • Հայաստանի նկարիչների միություն, 2012
  • Վիլնյուս, 2013
  • Վիլնյուսի առողջապահության նախարարություն, 2014

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Անետա Յարալյան
  • Դուստրը՝ Անուշ Յարալյան
  • Դուստրը՝ Արփինե (Արփի) Յարալյան (1976-2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արտո Յարալյանի կենսագրականը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  2. «Arpine Yaralyan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  3. Ներկայացվեցին Արտո Յարալյանի երբեք չցուցադրված նկարները
  4. Վիլնյուսում կբացվի Արփի և Արտո Յարալյանների աշխատանքների ցուցահանդեսը

Արտաքին հղումներ խմբագրել