Արտեմի Ռալյո Լոմբարտե

իսպանացի պետական և քաղաքական գործիչ

Արտեմի Ռալյո Լոմբարտե (իսպ.՝ Artemi Rallo Lombarte, օգոստոսի 9, 1965(1965-08-09), Կաստելյոն դե լա Պլանա, Plana Alta, Castellón, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ[1]։

Արտեմի Ռալյո Լոմբարտե
Artemi Rallo Lombarte
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հունվարի 4, 2016
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, իրավաբան և համալսարանի դասախոս
Ծննդյան օր օգոստոսի 9, 1965(1965-08-09) (58 տարեկան)
Ծննդավայր Կաստելյոն դե լա Պլանա, Plana Alta, Castellón, Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա

Կենսագրություն խմբագրել

Արտեմի Ռալյո Լոմբարտեն ծնվել է 1965 թվականի օգոստոսի 9-ին Կաստելյոն դե լա Պլանայում։ 1988 թվականին ավարտել է իրավաբանական կրթությունը, իսկ 1990 թվականին դարձել է Վալենսիայի համալսարանի ասպիրանտ։ Դրանից հետո կրթությունը շարունակել է Ֆրանսիայում և Իտալիայում՝ սովորելով Ստրասբուրգի համալսարանի մարդու իրավունքների միջազգային ինստիտուտում, Հռոմի համալսարանի տեսության ֆակուլտետում, ինչպես նաև Սորբոնի համալսարանում[2]։

1984-1987 թվականներին, որպես զինծառայող աշխատել է Վալենսիայի երիտասարդական սոցիալիստական կուսակցությունում[3]։ Միաժամանակ եղել է նաև Վալենսիայի սոցիալիստական կուսակցության քարտուղարը։ Այս կուսակցության շարքերում էլ 1987 և 1995 թվականներին մասնակցել է Վալենսիայի տարածաշրջանային ընտրություններին։ Արդյունքում՝ դարձել է ներքին գործերի հանձնաժողովի քարտուղար և տեղական ինքնակառավարման և առողջապահական մարմինների սպառողական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ (1987-1991)։ Ղեկավարել է Վալենսիայի համայնքային խորհուրդը 1985-1987 թվականներին։

1995 թվականի ընտրությունների ձախողումից հետո շարունակել է իր ակադեմիական գործունեությունը[4]։ 1993-1998 թվականներին՝ Կաստելյոն դե լա Պլանա քաղաքի Խայմե I-ի անվան համալսարանի հանրային իրավունքի բաժնի տնօրեն։ 2004-2007 թվականներին եղել է Իսպանիայի արդարադատության նախարարության իրավագիտության կենտրոնի գլխավոր տնօրենը։ 2007-2001 թվականներին՝ Իսպանիայի տվյալների պաշտպանության գործակալության տնօրենը[5]։ Ներկայումս հանդիսանում է Խայմե I-ի համալսարանի սահմանադրական իրավունքի պրոֆեսոր[6]։

2015-2016 թվականների ընդհանուր ընտրությունների արդյունքում դարձել է Իսպանիայի Թագավորության խորհրդարանի՝ կորտեսի պատգամավոր։

Աշխատություն խմբագրել

  • Օրենսդրական նախաձեռնությունը տարածաշրջանային օրենքում (իսպ.՝ La iniciativa legislativa en el derecho autonómico, 1993 թվական)
  • Սահմանադրություն և ընտրական երաշխիքներ (իսպ.՝ Garantías electorales y Constitución, 1997 թվական)
  • Բազմակարծություն և սահմանադրություն (իսպ.՝ Pluralismo informativo y constitución, 2000 թվական)
  • Սահմանադրության անկախ վարչակազմերը (իսպ.՝ La constitucionalidad de las administraciones independientes, 2002 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ficha del Congreso de los Diputados». Consultado el 4 de julio de 2017.
  2. «Currículum a la Fundació Fide». FIDE (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Corts Valencianes - Fitxa del diputat/ada». www.cortsvalencianes.es (Valencian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  4. «Corts Valencianes - Fitxa del diputat/ada». www.cortsvalencianes.es (Valencian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Noticia del nombramiento» (PDF). Consultado el 4 de julio de 2017.
  6. «Horari de classes». al web de la Universitat Jaume I, consultado el 3 de junio de 2015.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել